Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ36

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակի բուրգ (գերմ.՝ Zeitpyramide), աստիճանաձև բուրգ, արվեստի ստեղծագործություն (փաբլիք արթ)` տեղակայված Գերմանիայի Վեմդինգ քաղաքում: Մտքի հեղինակը գերմանացի նկարիչ Մանֆրեդ Լաբերն է (1932-2018)[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի բուրգը 2013 թվականի դրությամբ (տեղադրված է երեք բլոկ)

Բուրգի կառուցման սկիզբը դրվել է 1993 թվականին Վեմդինգի 1200-ամյակի պատվին, և կավարտվի 1190 տարի անց։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտուն բուրգի կողապատկեր

Կառուցման ավարտից հետո բուրգը բաղկացած է լինելու 120 բետոնե բլոկներից՝ 1,2 մետր երկարությամբ, 1,2 մետր լայնությամբ և 1,8 մետր բարձրությամբ։ Բլոկները բաժանված են 0,5 բլոկի չափով (0,6 մետր)։ Բուրգի առաջին շերտը ներառում է 64 բլոկ՝ 8х8 ցանցով, երկրորդ շերտը՝ 36 բլոկ՝ 6х6 ցանցով, երրորդը՝ 4х4 ցանցով 16 բլոկ, վերջին շերտը՝ 2х2 ցանցով 4 բլոկ։

Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է տեղական ընկերությունների նվիրատվություններով, որոնք ստեղծողներին շինարարական նյութ են տրամադրում։ Բլոկների նյութը խստորեն սահմանված չէ և կարող է փոխվել հետագա սերունդների կողմից՝ փոխվող ռեսուրսների դեպքում[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգի ստեղծման միտքը պատկանում է նկարիչ Մանֆրեդ Լաբերին։ Բուրգի հայեցակարգն է մարդկությանը ցույց տալ 1200 տարվա երկար ժամանակահատվածի նշանակությունը, և նախատեսում է յուրաքանչյուր տասը տարին մեկ կառուցել բետոնե բլոկներ: Ներկայիս դրությամբ՝ երեք տասնամյակ արդեն վերածվել է բետոնի[2]։

Հեղինակի մտահղացմամբ՝ բուրգի կառուցումն ավարտվելու է 3183 թվականին՝ կառուցման մեկնարկից 1190 տարի անց: Այն բաղկացած է լինելու 120 բլոկից։ Յուրաքանչյուր բլոկի երկարությունը և լայնությունը կազմելու է 120 սմ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]