Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Կարապետյան
Նկարում բիզնեսմեն, մարքեթոլոգ, «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ Գոռ Կարապետյանն է։
Ծնվել է1984 հոկտեմբերի 23
ԾննդավայրԱրմավիրի մարզ, Գայ գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Երկեր«Հաջողության թաքնված կողմը»
Մասնագիտությունմարքեթոլոգ
Գործունեությունբիզնեսմեն

Գոռ Կարապետյան (1984 հոկտեմբերի 23, Արմավիրի մարզ, գյուղ Գայ), բիզնեսմեն, թվային մարքեթինգի դասախոս, հասարակական գործիչ, «Հաջողության թաքնված կողմը» գրքի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Կարապետյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Արմավիրի մարզի Գայ գյուղում։ Գայ գյուղի միջնակարգ դպրոցում կրթություն ստանալուց հետո՝ 2001- 2006 թվականներին, սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տեսական Տնտեսագիտություն բաժնում[1]։

2009-2010 թվականներին աշխատել է ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում՝ որպես հաշվապահ-գործառնավար։ Այնուհետև՝ 2010-2014 թվականներին աշխատել է Նաիրի ԻՆշուրանս ապահովագրական ընկերությունում՝ որպես գործակալական ցանցի ղեկավար,կորպորատիվ վաճառքի ավագ մասնագետ։ Իսկ 2014-2015 թվականներին աշխատել է Հելլո ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն։

2015 թվականին Գոռ Կարապետյանը հիմնել է վեբ ծրագրավորմամբ և թվային մարքեթինգով զբաղվող Simple Solutions ընկերությունը:

2017 թվականից նա հանդիսանում է Targeting ընկերության համահիմնադիրը։ Իսկ 2018 թվականին համահիմնադրել է ArmAdventure ընկերությունը[2]։

2021 թվականից Գոռ Կարապետյանը դասավանդում է ՀՊՏՀ-ում՝ որպես թվային մարքեթինգի դասախոս։ Բացի այդ, նա տարիներ շարունակ պատրաստում է SEO մասնագետների և ուսուցանման ոլորտում ունի 6 տարվա փորձ։

Անձնային աճի, մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության թեմաներով բազմաթիվ հանդիպումներ է ունեցել մարզերի երեխաների հետ[3][4]։

2022 թվականի հոկտեմբերի 23-ին հրատարակել է «Հաջողության թաքնված կողմը» գիրքը, որը անձնային աճի, մասնագիտական կողմնորոշման և փոփոխություններ բերելու գործնական ուղեցույց է[5]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՊՏՀ». asue.am (ամհարերեն). Վերցված է 2023-01-15-ին.
  2. «Գոռ Կարապետյան». Simple Business Academy. Վերցված է 2023-01-15-ին.
  3. «Հաջողության թաքնված կողմը․ Գոռ Կարապետյանի «Հաջողության նոտան»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2023-01-15-ին.
  4. 168.аm https://168.am/2022/11/20/1799139.html?fbclid=IwAR1nbAGayhT7P2Ebfw6CPopuOKSNsETu6SuUgdhLdbkaMG219b35yT44UA8. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. ««Հաջողության թաքնված կողմը». 181 էջ՝ նպատակին հասնելու մասին». CIVILNET. 2022-10-21. Վերցված է 2023-01-15-ին.