Մասնակից:Mariam1234gh/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներակնային ոսպնյակ, ոսպնյակ է, որը տեղադրվում է աչքում կատարակտի բուժման կամ կարճատեսության շտկման նպատակով։ Ամենատարածված տեսակը պսևդոֆակիկ ներակնային ոսպնյակներն են։ Սրանք տեղադրվում են կատարակտի վիրահատության ժամանակ, պղտորված ոսպնյակի փոխարեն, վերջինիս հեռացումից հետո։ Պսևդոֆակիկ ներակնային ոսպնյակը ապահովում է նույնքան բեկման ուժ ինչքան սեփական կրիստալինային ոսպնյակը։ Հաջորդ ամենատարածված տեսակը ներակնային ոսպնյակների հայտնի են որպես ֆակիկ ներակնային ոսպնյակ, որը տեղադրվում է սեփական կրիստալինային ոսպնյակի առաջ աչք բեկման ուժը շտկելու նպատակով, որպես կարճատեսության բուժում[1]։

Ներակնային ոսպնյակները հիմնականում կազմված են փոքր պլաստիկ հատվածից, և նրանից դուրս եկող պլաստիկ ոտիկներից, որոնք պահում են ոսպնյակը իր պատիճի ներսում[2]։ Ոսպնյակները նախկինում պատրաստվում էին ոչ ճկուն նյութից (PMMA), իսկ այսօր մեծամասամբ փոխարինվել են ճկուն նյութերով, ինչպիսին են սիլիկոնն ու ակրիլային ապակին։ Ներկայումս տեղադրվող ներակնային ոսպնյակների մեծ մասը հաշվարկվում են որպես մոնոֆոկալ ոսպնյակներ և ապահովում են հեռվի լավ տեսողությունը։ Այնուամենայնիվ կան նաև այլ տեսակի ոսպնյակներ, ինչպիսիք են մուլտիֆոկալ ներակնային ոսպնյակները, որոնք ապահովում են տարբեր հեռավորություններում տեսողություն:

Վիրաբույժները ամեն տարի տեղադրում են ավելի քան 6 մլն ներակնային ոսպնյակ[3]։ Այս միջամտությունը հնարավոր է կատարել տեղային անզգայացման պայմաններում, որի դեպքում հիվանդը լինում է արթուն ողջ միջամտության ժամանակ։ Ոսպնյակի ճկունությունը հնարավորություն է տալիս այն պատվաստել ոսպնյակի պատիճի մեջ նույնիսկ փաքր կտրվածքի միջոցով, հետևաբար այս տարբերակը թույլ է տալիս խուսափլ նաև կարերից։ Փորձառու մասնագետը այս միջամտությունը կատարում է 30 րոպեից կարճ ժամանակում։ Վերականգնվելու համար 2-3 շաբաթը բավարար է։ Վիրահատությունից հետո պետք է խուսափել ուժային վարժություններից, ինչպես նաև այլ պատճառնորից որոնք բարձրացնում են արյան ճնշումը։ Վիրահատությունից հետոպարտադիր է մի քանի ամիս հսկվեկ ակնաբույժի մոտ։

Ներակնային ոսպնյակի տեղադրումը կարող է ունենալ որոշ վիրահատական ռիսկեր, ինչպիսիք են ինֆեկցիան, ոսպնյակի պտույտը, բորբոքումը և գիշերային ժամերին լույսի աղբյուրի շուրջ առաջացող օղերը։ Չնայած այս հավանական բարդություններին, երկարաժամկետ հետազոտությունները ցույց են տալիս որ բարդությունները կազմում են շատ փոքր տոկոս և ավելի քիչ են քան լազերային միջամտությունից հետո առաջացող բարդությունները[4]։ Չնայած ներակնային ոսպնյակները պակասեցնում ակնոցի կիրառումը, շատ հիվանդներ այնուամենայնիվ դեռ օգտագործում են ակնոց հատկապես կարդալիս։


Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներակնային ոսպնյակներ օգտագործվել են սկսած 1999 թ․-ից որպեսզի աչքի բեկման ուժի մեծ շեղումները շտկելու համար։ Այս տեսակի ներակնային ոսպնյակները կոչվում են նաև ֆակիկ ներակնային ոսպնյակներ, և տեղադրվում են առանց հիվանդի բնական կրիստալինային ոսպնյակը հեռացնելու։

Ֆակիկ ներակնային ոսպնյակները համարվում են ավելի քիչ վտանգավոր քան էքսիմեր լազերային վիրահատությունը կարճատեսների համար։

Phakic IOL appear to be less dangerous than excimer laser surgery (LASIK) in those with significant nearsightedness.

More commonly IOLS are implanted via Clear Lens Extraction And Replacement (CLEAR) surgery. During CLEAR, the crystalline lens is extracted and an IOL replaces it in a process that is very similar to cataract surgery: both involve lens replacement, local anesthesia, last approximately 30 minutes, and require making a small incision in the eye for lens insertion. People recover from CLEAR surgery 1–7 days after the operation. During this time, they should avoid strenuous exercise or anything else that significantly raises blood pressure. They should visit their ophthalmologists regularly for several months to monitor the IOL implants.



  1. Güell JL, Morral M, Kook D, Kohnen T (November 2010). "Phakic intraocular lenses part 1: historical overview, current models, selection criteria, and surgical techniques". Journal of Cataract and Refractive Surgery. 36 (11): 1976–93. doi:10.1016/j.jcrs.2010.08.014. PMID 21029908.
  2. Sanders D, Vukich JA (December 2006). "Comparison of implantable collamer lens (ICL) and laser-assisted in situ keratomileusis (LASIK) for low myopia". Cornea. 25 (10): 1139–46. doi:10.1097/ICO.0b013e31802cbf3c. PMID 17172886.
  3. Gaudet J (2009). 1001 Inventions That Changed the World. p. 697. ISBN 978-0-7333-2536-6.
  4. Barsam A, Allan BD (June 2014). "Excimer laser refractive surgery versus phakic intraocular lenses for the correction of moderate to high myopia". The Cochrane Database of Systematic Reviews. 6 (6): CD007679. doi:10.1002/14651858.CD007679.pub4. PMID 24937100.