Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 50

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաուլինա Վեգա Դիեպպա (Կաղապար:Lang-esp; ծնվել է 1993 թվականի հունվարի 15-ին Բարանկիլիայում, Կոլումբիա), կոլումբիացի մոդել, «Միսս Տիեզերք 2014» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող: Վեգան դարձել է կոլումբիացի 2-րդ հաղթողը «Միսս Տիեզերք» մրցույթում, առաջինը՝ Լուս Մարինա Սուլուագան, հաղթող է ճանաչվել 1958 թվականին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլինա Վեգան ծնվել է կոլումբիական քաղաք Բարանկիլիայում: Նրա հայրը՝ Րոդոլֆո Վեգա Լյամսն է, սրտաբան, մայրը՝ Լուարա Դիեպպան: Պաուլինան հանդիսանում է տեղի լեգենդար տենոր Գաստոնա Վեգիի թոռնուհին, իսկ նրա տատիկը դարձել է Միսս Ատլանտիկո 1953 թվականին: