Մասնակից:Margarita Lawyer/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՊՐԵԶՈՒՄՊՑԻԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեզումպցիաներ, անժխտելի է այն իրողությունը, որ վերջին տասնամյակներում իրավագետների շրջանում հետզհետե ավելանում են այն հետազոտողների անունները, ովքեր յուրովի իրենց ջանքերն են գործադրում հարյուրամյակների պատմություն ունեցող պրեզումպցիաների դերն ու նշանակությունն իրավունքում վեր հանելու և այն զարգացվածության նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ: Ավելին, առանձին գիտական հոդվածների շրջանակներում իրականացված հետազոտություններից զատ, այդ ուղղությամբ պատրաստվել են նաև մենագրություններ[1], այդ թվում իրավունքի տարբեր ճյուղերի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների մակարդակով կատարվել են հետազոտություններ[2]: Այլ կերպ ասած՝ պրեզումպցիաների նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությունը ներկայումս գնալով միայն ու միայն մեծանում է, որն ինքնաբերաբար իրավագետներից պահանջում է գիտական բացատրություն: Մի քանի տասնամյակների կտրվածքով իրականացված գիտական աշխատանքների բարեխիղճ դիտարկումը թույլ է տալիս բարձրաձայնել, որ ձեռնարկված ջանքերը դեռևս չեն ապահովում պրեզումպցիաների վերաբերյալ ներդաշնակ իրավական ուսմունքի, համալիր և գործուն տեսության ձևավորման արդյունավետ ու արագ առաջընթացը: Ավելին՝ իրավունքի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների կողմից իրականացված գիտահետազոտական միջոցառումները փաստում են այն մասին, որ իրավաբանական պրեզումպցիաների վերաբերյալ առկա խնդիրները ոչ թե ստացել են իրենց հանգուցալուծումը, այլ ընդհակառակը` վերջիններիս ավելացել են նորերը: Եվ ահա, հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ, հեղինակը սույն հոդվածը նվիրել է պրեզումպցիաների համակողմանի ուսումնասիրության անհրաժեշտության իմաստավորմանը, վերջիններիս վերաբերյալ առկա հակասությունների վերհանմանը և միասնական տեսություն ստեղծելու գաղափարի հիմնավորմանը: Գիտական մեթոդաբանության մեջ ընդունված է, որ գոյություն ունեցող խնդիրների վերհանումը գիտահետազոտական գործունեության իրականացման լավագույն սկիզբն է [3]: Իրավաբանական դոկտրինայում պրեզումպցիաների շուրջ առկա խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեն միմյանցից էականորեն տարբերվող երկու մեթոդաբանական մոտեցումներ, ինչն իրավագիտության մեջ փաստ է: Ն. Ն. Ցուկանովը, ընդհանրացնելով իր կողմից կատարված ուսումնասիրությունները, գրում է. «Պրեզումպցիայի ոչ բավարար գիտական մշակվածության հիմնական պատճառը վերջինիս ուսումնասիրության երկու ինքնուրույն, այն է` փիլիսոփայական և իրավաբանական մոտեցումների չհիմնավորված միախառնումն է»[4]: Ավելին՝ խնդիրը մեկ աստիճանով ևս բարդանում է, երբ բարձրաձայնում ենք, որ այս ամենն ուղեկցվում է միասնական եզրութաբանության բացակայությամբ[5]: Հետևաբար այս պարագայում մեզ ոչինչ չի մնում անելու, քան անդրադառնալու փիլիսոփայական և իրավաբանական մոտեցումներից յուրաքանչյուրին առանձին-առանձին: Իրավաբանական պրեզումպցիաների վերաբերյալ փիլիսոփայական մոտեցումը մշակվել է իրավունքի ռուսական դպրոցի ներկայացուցիչ Վ. Կ. Բաբաևի կողմից և թղթին հանձնվել «Պրեզումպցիաները խորհրդային իրավունքում» աշխատությունում: Արդարությունից ելնելով` պետք է արձանագրել, որ հեղինակի փիլիսոփայական տեսլականը տասնյակ իրավագետների համար հիմք է ծառայել այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կատարելիս: Տ. Վ. Կաշանինան, ըստ արժանվույն գնահատելով պրեզումպցիաների տեսական ուսումնասիրության ուղղությամբ Վ. Կ. Բաբաևի կատարած ներդրումը, գրում է. «Վերջինիս կողմից առաջ քաշված գաղափարները վերջապես ընկալված են գիտության կողմից: Մենք այդ գաղափարները նույնպես ընդունում ենք որպես ելակետային դրույթներ»[6]: Մ. Վ. Կարասևան, ցիտելով Վ. Կ. Բաբաևի կողմից տրված՝ պրեզումպցիայի տեսական սահմանումը, նկատում է, որ այն ներկայումս օգտագործվում է ոչ միայն նեղ գիտական, այլ նաև ուսումնական գրականության մեջ[7]: Պրեզումպցիայի տվյալ բնորոշման մեջ, ըստ Ե. Յու. Վեդենևայի, արտացոլված են այդ ինստիտուտի (պրեզումպցիայի) վերաբերյալ ժամանակակից պատկերացումները[8]: Այսքանից հետո, անշուշտ, ընթերցողի մոտ պետք է հարց ծագի` որն է փիլիսոփայական տեսլականի, որի հետևում կանգնած է Վ. Կ. Բաբաևը, ողջ էությունը:Փիլիսոփայական մոտեցման էությունը, որը շարադրված է պրեզումպցիաներին նվիրված աշխատություններում, հետևյալն է: Մասնավորապես Վ. Կ. Բաբաևի կողմնակիցներն ընդունում են ընդհանուր պրեզումպցիաների գոյությունը, որոնք կազմում են «պրեզումպցիա» կոչվող փիլիսոփայական-տրամաբանական հասկացության հիմքը: Այդպիսի պրեզումպցիան բնորոշվում է որպես փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ ենթադրություն, որը հիմնված է վերջիններիս և գոյություն ունեցող փաստերի միջև առկա կապի վրա[9]: Իսկ եթե ավելի պարզ, ապա փիլիսոփայական մոտեցման շրջանակներում կարևորվում է այն հանգամանքը, որ պրեզումպցիաներն արտացոլում են նյութական աշխարհի առարկաների ու երևույթների առօրեական կարգը և ներկայացնում են հավանականության բարձր աստիճանի համընդհանրացում: Վ. Ա. Օյգենզիխտը նույնպես ուշադրությունը սևեռում է այն փաստի վրա, ըստ որի՝ պրեզումպցիան բոլոր դեպքերում հետևություն է, որը պայմանավորված է կենսափորձի, առօրյա պրակտիկայի թելադրանքով և բխում է հավանականության բարձր աստիճանից[10]: Եթե ընդհանրացնելու լինենք վերոգրյալը, ապա կարող ենք արձանագրել, որ փիլիսոփայական մոտեցման շրջանակներում պրեզումպցիաները ոչ այլ ինչ են, քան պրեզումպցիաների առանձին տարատեսակներ, որոնք ձեռք են բերում պրեզումպցիայի՝ որպես ընդհանուր հասկացության տեսակային հատկանիշներ և լրացվում այն հատկանիշներով, որոնք բնորոշ են այս կամ այն իրավաբանական պրեզումպցիային՝ ըստ իրավունքի համապատասխան ճյուղի պատկանելության: Այսպիսի դատողությունը լիովին համապատասխանում է տրամաբանությանն այն առումով, որ տեսակային հասկացությունն իր բովանդակության մեջ ներառում է այդ հասկացությանը ստորադասվող սեռային հասկացության հատկանիշներ: Հետևաբար Վ. Կ. Բաբաևը, այդպիսի տրամաբանական նախադրյալը հիմք ընդունելով, առաջարկել է իրավական պրեզումպցիաների հետևյալ բնորոշումը. «Իրավաբանական պրեզումպցիան,- գրում է հեղինակը,- կարելի է բնորոշել որպես իրավաբանական փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ իրավանորմում ամրագրված ենթադրություն, որը հիմնված է ենթադրվող ու առկա փաստերի վրա և հաստատված է նախորդող փորձով»[11]: Հեղինակի հիշյալ բնորոշումն ընթերցելուց հետո կարծում ենք, որ շատերը կարող են համակարծիք լինել մեր այն տեսակետին, որ այն կարելի է քննարկման առարկա դարձնել տարբեր հարթություններում: Սակայն այս պահին առաջարկում ենք ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ փիլիսոփայական մոտեցման կողմնակիցները գտնում են, որ բոլոր այն դեպքերում, երբ ենթադրվող փաստը կրում է ոչ թե մշտական, այլ բացառիկ բնույթ, հետևաբար ձեռք չի բերում հավանականության բարձր աստիճան,չի կարող դիտվել որպես պրեզումպցիա2: Եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ քննարկվող մոտեցումը հակասության մեջ է մտնում էմպիրիկ գիտելիքների հետ: Սկզբնական շրջանում Վ. Կ. Բաբաևն այդ հակասությունը բացատրում էր այն հանգամանքով, որ որոշ պրեզումպցիաների քաղաքական կողմնորոշումներն այնքան ակնհայտ են, որ երբեմն բացառվում է նաև վերջիններիս տրամաբանական բնույթը: Հեղինակը որպես օրինակ մատնանշում է վնաս պատճառողի մեղքի պրեզումպցիան, պետական սոցիալիստական սեփականության իրավունքի պրեզումպցիան, անմեղության պրեզումպցիան: Ավելի ուշ Վ. Կ. Բաբաևը, ամենայն հավանականությամբ հաշվի առնելով քննարկվող հարցի գիտագործնական նշանակությունը, վերջինիս կրկին անդրադարձել է մեկ այլ աշխատանքի շրջանակներում և արտահայտել «Պրեզումպցիաները խորհրդային իրավունքում» աշխատությունում տեղ գտած մոտեցմանն ուղղակիորեն հակասող կարծիք: Այսպես՝ հեղինակը գրել է. «Կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել պրեզումպցիայի տրամաբանական բնույթին և այդ տեսանկյունից քննարկել իրավադրույթներ, որոնք իրավագիտության մեջ անվանվում են պրեզումպցիաներ, և որոնք, սակայն, բոլոր դեպքերում այդպիսին չեն»[12]: Իսկ եթե ավելի պարզ, ապա այդ հոդվածում հեղինակը խոսել է անմեղության պրեզումպցիայի մասին և կատարել միանշանակ հետևություն, այն է` տրամաբանական բնույթի տեսանկյունից այդ ինստիտուտը պրեզումպցիա չէ: Փիլիսոփայական մոտեցման հիմնադրի այդպիսի տեսլականը ոչ այլ ինչ է, քան քննարկվող հայեցակարգի ներքին հակասությունն արտացոլող վառ ապացույց: Իսկ այդ հակասությունը միայն տվյալ մոտեցման այսպես կոչված «ներքին գործը» չէ: Վերջինս կամա թե ակամա իր հետքն է թողնելու, ընդ որում՝ բացասական առումով, իրավաբանական դոկտրինայում և իրավակիրառ պրակտիկայում: Այդ դեպքում ի՞նչ անել: Մեր կարծիքով՝ պետք է միանշանակ ընդունել, որ օբյեկտիվ իրականության մեջ, այո´, առկա են պրեզումպցիաներ, որոնց գոյությունը պայմանավորված է քաղաքական, տնտեսական խնդիրներով և նպատակներով: Չնայած այն բանին, որ այդպիսի պրեզումպցիաները չեն արտացոլում առարկաների և երևույթների առօրեական կարգը, այնուամենայնիվ դասվում են իրավաբանական պրեզումպցիաների շարքին հետևյալ պարզ պատճառաբանությամբ. վերջիններս ևս ենթադրություններ են և կատարում են այն նույն դերը, ինչ մյուս իրավաբանական պրեզումպցիաները: Փիլիսոփայական մոտեցման կողմնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն նշված հակասությունը հաղթահարելու երկու ճանապարհ: Այսպես, եթե վերջիններս հավատում են այն մտքին, որ պրեզումպցիաների շուրջ առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն փիլիսոփայական մոտեցման շրջանակներում, ապա այդ հայեցակարգի կողմնակիցները կա´մ պետք է հրաժարվեն պրեզումպցիայի՝ «հավանականության բարձր աստիճանի ենթադրություն» հատկանիշից, կա´մ պետք է բացառեն այն պրեզումպցիաների գոյությունը, որոնք օժտված չեն այդ հատկանիշով, և վերջիններիս համար հիմնավորեն նոր «եզրույթի» ներդրման անհրաժեշտությունը: Այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Առիթը բաց չթողնելով` ցանկանում ենք հավելել, որ փիլիսոփայական մոտեցման կողմնակիցները մինչ օրս լուրջ քայլեր չեն ձեռնարկում այդ խնդիրները հարթելու ուղղությամբ: Այլ խոսքով ասած` իրերի այդպիսի դասավորվածության պայմաններում պրեզումպցիաների ուսումնասիրության համար մեկ միասնական տեսություն ստեղծելու գաղափարը ոչ թե դառնում է արդիական, այլ պարզապես վերածվում է իրավագիտությանն ուղղված մարտահրավերի: Ի լրումն վերոգրյալի` առաջարկում ենք բարձրաձայնել մեկ այլ մեթոդաբանական խնդիր: Այսպես՝ փիլիսոփայական մոտեցումը չի տալիս այն հարցի պատասխանը, թե արդյոք կարո՞ղ ենք միանշանակ պնդել, որ, օրինակ, քաղաքացիական իրավունքում բարեխղճության պրեզումպցիան կարող է մեկնաբանվել և´ որպես սկզբունք, և´ որպես պրեզումպցիա: Ավելին՝ խնդիրը թևակոխում է նոր փուլ, երբ այդ ամենին զուգահեռ պահանջում ենք նաև բարեխճության` որպես գնահատողական հասկացություն լինելու փաստի բացատրությունը: Ի՞նչ անել…Կարծում ենք` դժվար չէ կռահել, որ սրանք այն հարցադրումներն են, որոնք մանրամասն քննարկման առարկա են դառնալու մեր մեկ այլ հետազոտության շրջանակներում, որը նախատեսվում է թղթին հանձնել մոտ ապագայում: Այժմ, եթե փորձենք լակոնիկ լինել, ապա կարող ենք ընդամենը ասել, որ սկզբունքը և պրեզումպցիան օբյեկտիվ երևույթների ընդհանրացման տարբեր ձևեր են, և որ իրավական կարգավորման մեխանիզմում իրավական սկզբունքի դերակատարությունը, ի համեմատություն իրավական պրեզումպցիայի դերակտարության, մեծ է, ինչը երբևէ կասկած չի կարող հարուցել: Հետևաբար որոշ պրեզումպցիաների` որպես իրավական սկզբունքի դիտարկումը կա´մ վերջիններիս իրավական բնույթը ոչ ճիշտ պատկերացնելու, կա´մ նրանց դերը գերագնահատելու, կա´մ իրավական կարգավորման փուլերի գործառույթները շփոթելու արդյունք է: Այլ է հարցը, որ իրավական սկզբունքը՝ որպես ելակետային դրույթ, կարող է և հաճախ ընկած է մեկ կամ նույնիսկ մի քանի իրավական պրեզումպցիաների հիմքում, որը միանգամայն օրինաչափ է: Սակայն դա չի նշանակում, որ իրավական սկզբունքն իրավական կարգավորման մեխանիզմի մի փուլում կարող է հանդես գալ որպես սկզբունք, իսկ մյուս փուլում՝ վերածվել պրեզումպցիայի: Համենայն դեպս, մեր սկզբնական պատկերացումներն են այդպիսին: Ավելին, եթե ՀՀ-ում որոշ քաղաքացիագետներ կարծում են, որ մոտ ապագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ` նաև «ՀՀ ՔՕ») բարեխղճության պրեզումպցիայի մեխանիկական ձևափոխությունը տալու է բոլոր հարցերի պատասխանը, և դրանով երանալու է վերջինիս շուրջ լուրջ գիտական հետազոտություններ կատարելու անհրաժեշտությունը, որը, ցավոք սրտի, ներկայումս ևս բացակայում է, ապա այդ դեպքում մեզ ոչինչ չի մնում անելու, քան ընդամենը բարձրաձայնելու օբյեկտիվ իրականության մասին. հայրենական քաղաքացիական իրավունքի տրամաբանական-գնոսեոլոգիական կարգավիճակն ապագայում մեթոդաբանական լուրջ հարված ստանալու վտանգի տակ է: Ընդ որում՝ այդ վտանգին ի վիճակի չեն հակազդելու նաև փիլիսոփայական մոտեցման կողմնակիցները, որոնք, սակայն, շարունակում են «հետևողական կերպով» լռել այդ մասին: Այսպես՝ խնդիրը, ըստ որոշ տեսաբանների, այն է, որ բարեխղճության պրեզումպցիան մաքուր տեսքով «պրեզումպցիա» դիտարկելը բավական վիճելի է, քանի որ այն կարող է ձեռք բերել իրավական աքսիոմայի հատկանիշ, և հնարավոր է, որ ժամանակի ընթացքում բարեխղճության պրեզումպցիայի կիրարկումը հանգեցնի նրան, որ այդ իրավական ինստիտուտը աղերսվի իրավական աքսիոմա ինստիտուտի հետ` իր հետևից թողնելով միայն իրավական պրեզումպցիայի ձևական հատկանիշներ: Հետևաբար հարց է առաջանում. «պրեզումպցիա» կոչված երևույթն արդյո՞ք այնքան ճկուն է, որ հեշտությամբ, իհարկե ըստ անհրաժեշտության, մի դեպքում կարող է հանդես գալ որպես «իրավական պրեզումպցիա», իսկ մյուս դեպքում` որպես «իրավական աքսիոմա»: Այս հարցադրումն անպատասխան թողնելը պարզապես անհնարին է: Հակառակ դեպքում մեթոդաբանական որոգայթից հնարավոր չէ խուսափել: Ընդ որում՝ իրավակիրառը նույնպես կհայտնվի անելանելի իրավիճակում, իսկ հարցադրումը վերջինիս համար կլինի հետևյալը. բոլոր դեպքերում ո՞րի իրավաիրացումն ապահովել` սկզբունքի՞, պրեզումպցիայի՞, թե՞ աքսիոմայի: Հիշյալ հարցադրմանը պատասխանենք «պրեզումպցիա» և «աքսիոմա» երևույթների հարաբերակցության տեսանկյունից: Այսպես՝ բարեխղճության պրեզումպցիան բոլոր դեպքերում չպետք է շփոթել իրավաբանական աքսիոմայի հետ հետևյալ պարզ պատճառաբանությամբ: Ցանկացած իրավաբանական աքսիոմա, ի տարբերություն իրավաբանական պրեզումպցիայի, ոչ թե իրավական ենթադրություն է, այլ երկարատև և արժանահավատ սոցիալական պրակտիկայի արդյունքների վրա հիմնված, բազում անգամներ փորձություններ անցած կանոն, որը տվյալ ժամանակահատվածում հիմնավորում է իրավունքում բարեխղճության պրեզումպցիայի գոյության անվիճելի ճշմարտությունը: Իսկ եթե ավելի պարզ, ապա իրավաբանական աքսիոմատիկ դրույթները սերտ կապի մեջ են պրակտիկայի հետ այն առումով, որ չեն հակասում վերջինիս, և ոչ ոք չի կարող այն հերքել՝ հիմնվելով իր սեփական փորձի վրա[13]: Քանի որ իրավաբանական պրեզումպցիան ենթադրություն է, ուստի իրավունքում վերջինիս առկայության հիմնավորվածությունը ըստ անհրաժեշտության կարող է պարզվել ճշմարիտ հիմքի, այն է` իրավաբանական աքսիոմայի միջոցով: Ենթադրությունը բնորոշվում է որպես երևույթի, նրա հատկանիշների, այլ երևույթների հետ վերջիններիս հարաբերակցության և օրինաչափ կապի հնարավոր գոյության կամ բացակայության մասին հանելուկ[14]: Իսկ ահա այն փաստը, որ իրավունքը լի է հանելուկներով, ոչ այլ ինչ է, քան աքսիոմա: Եթե ընդհանրացնելու լինենք վերոգրյալը, ապա կարող ենք եզրահանգել, որ եթե որևէ իրավահարաբերության շրջանակներում բարեխղճության պրեզումպցիան կարող է որոշ փաստերի առկայության դեպքում հաստատվել կամ հերքվել, ապա առհասարակ իրավունքում բարեխղճության պրեզումպցիայի անհրաժեշտության վերաբերյալ գոյություն ունեցող իրավաբանական աքսիոման ոչ մի պարագայում չի կարող այդ կերպ հերքվել: Եթե դա տեղի ունենա, ապա կնշանակի, որ իրականում հերքվել է այլ երևույթ, բայց ոչ իրավաբանական աքսիոման: Թերևս սա է լինելու այն մոտեցումը, որը հետագայում մեզ հնարավորություն է ընձեռելու ճիշտ հետևություններ կատարելու պրեզումպցիաների ուսումնասիրության համար միասնական տեսություն ստեղծելու հիմնադրույթների ձևակերպման ժամանակ: մի բերելով վերոշարադրյալում տեղ գտած մտքերը, որոնք վերաբերում էին պրեզումպցիաների ուսումնասիրության փիլիսոփայական հայեցակարգին, կցանկանայինք ամփոփ կերպով արտահայտվել այսպես: Գիտական մեթոդաբանության մեջ ընդունված է, որ այս կամ այն մոտեցման արդյունավետ գործառնության անհրաժեշտ պայման կարող է համարվել վերջինիս դրույթների համապատասխանությունն էմպիրիկ հիմքին կամ, որ նույնն է, էմպիրիկ մեկնաբանությանը1: Հետևաբար, եթե խնդիրը դիտարկում ենք այդ հարթությունից, ապա փիլիսոփայական մոտեցման տեսական դրույթների հակասությունն առանձին էմպիրիկ փաստերին դեռևս չի նշանակում, որ դա բավարար պայման է այդ հայեցակարգից հրաժարվելու համար: Իսկ ինչու՞: Իրականում այդպիսի հակասությունները և հակադրությունները փիլիսոփայական հայեցակարգի կատարելագործման անհրաժեշտ պայմաններ են, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ մինչև սկզբունքային և արմատական փոփոխությունների տվյալ մոտեցման շրջանակներում: Այլ է հարցը, որ այն իրավագետները, ովքեր հիմնվում են փիլիսոփայական մոտեցման վրա, կարծես թե հաշտվում են իրավաբանական դոկտրինայում պրեզումպցիայի վերաբերյալ գոյություն ունեցող տրամաբանական ու իրավական հակասությունների և հակադրությունների հետ: Եթե դա այդպես է,ապա նշանակում է, որ փիլիսոփայական մոտեցումը հասել է իր զարգացման գագաթնակետին և այլս չի կարող իրավագիտությանը տալ ավելին, քան մենք ենք պահանջում: Հետևաբար ստացվում է, որ պետք է ընդամենը ըստ արժանվույն գնահատել փիլիսոփայական մոտեցման նվաճումները, կարողանալ այն ճիշտ կիրառել և փորձել վերջինիս հիման վրա ստեղծել նորը: Պարզապես հարիր չէ խոսել ուսումնասիրության օբյեկտի զանազան կողմերը,տարրերը արտացոլող փիլիսոփայական մոտեցման ամբողջական լինելու պահանջի՝ որպես բացարձակ ավարտուն գիտելիքների առակայության մասին: Հակառակ դեպքում ստիպված պետք է լինենք կասկածի տակ դնել իմացության անվերջանալիության սկզբունքը: Իսկ եթե պնդեինք, որ, առանց բացարձակ և ամբողջական գիտելիքի առկայության, անհնար է խոսել փիլիսոփայական մոտեցման շրջանակներում պրեզումպցիաների հնարավոր դրսևորման մասին, ապա պետք է հանգեինք այն հետևությանը, որ ոչ մի տեսություն կամ մոտեցում ժամանակակից գիտության մեջ ոչ միայն գոյություն չունի, այլ նաև չի կարող ձևավորվել ապագայում: Այդպիսի մոտեցումը, սակայն, դժվար թե տեսաբանների կողմից դիտվեր հիմնավոր, քանի որ խնդրի նման դիտարկումը, շփոթությունից բացի, ոչինչ չէր կարող տալ գիտությանը: Այլ խոսքով ասած` մեր դիրքորոշումը հետևյալն է: Հենվելով փիլիսոփայական մոտեցման գիտական նվաճումների վրա` լուծել իրավագիտության առջև ծառացած նոր խնդիրը, այն է` ստեղծել պրեզումպցիաների ուսումնասիրության մասնավոր տեսություն, որը կունենա սեփական իր կառուցվածքը, մեթոդաբանությունը, գործառույթները` պահպանելով այն կանոնը, համաձայն որի՝ իրավունքը չպետք է հակասության մեջ մտնի տրամաբանական օրենքների հետ: Այսքանը փիլիսոփայական մոտեցման մասին: Այժմ խոսենք իրավաբանական մոտեցման մասին, որից հետո կանդրադառնանք այն հիմքերին, որոնք մեզ հնարավորություն կտան ձևակերպելու մասնավոր տեսություն ստեղծելու հիմնադրույթները: Իրավաբանական մոտեցման կողմնակիցները, ուսումնասիրության օբյեկտը հնարավորինս նեղացնելով1, փորձում են հաղթահարել այն բոլոր հակասությունները, որոնք, ըստ վերջիններիս, առկա են փիլիսոփայական մոտեցման շրջանակներում: Մասնավորապես այդ հակասությունները հաղթահարելու ելքը նրանք համարում են փաստացի պրեզումպցիաների ուսումնասիրության հարցը բացառելը[15]: Оրինակ՝ Ն. Ն. Ցուկանովը, ով հարում է իրավաբանական մոտեցմանը[16], խոսելով պրեզումպցիաների տեսության հեռանկարների մասին, գրում է. «Պրեզումպցիան իրավական կատեգորիա է: Ըստ կարգավորման եղանակի՝ յուրաքանչյուր պրեզումպցիա իրավունքի սուբյեկտի` ելակետային փաստի հաստատման դեպքում ենթադրվող փաստի` որպես իր գործունեության իրավական պայմաններից մեկի ճանաչման իրավաբանական պարտականություն է, քանի դեռ այլ բան ապացուցված չէ»[17]: Ընդ որում՝ հարկ ենք համարում նշել, որ Ն. Ն. Ցուկանովի այս տեսակետը ելակետային է իրավաբանական մոտեցման կողմնակիցների համար: Եթե մի պահ կանգ առնենք և հետադարձ հայացք գցենք, ապա կտեսնենք, որ իրավաբանական մոտեցման կողմնակիցները, ըստ էության, եթե նույնիսկ չեն բարձրաձայնում, այնուամենայնիվ, «հոգու խորքում» համամիտ են պրեզումպցիաների ուսումնասիրության համար միասնական տեսություն ստեղծելու գաղափարին[18]: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ, այդքանով հանդերձ, իրավաբանական մոտեցման կողմնակիցների այդ գաղափարը խարսխվում է օնտոլոգիական առումով ոչ ճիշտ հենքի վրա: Փորձենք հիմնավորել վերջիններիս հասցեագրված կշտամբանքը: Այսպես, եթե պրեզումպցիան դիտարկում ենք որպես բացառապես իրավական հասկացություն, ապա պետք է ընդունենք, որ այդ մոտեցումը կարող է բովանդակային առումով տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ: Համոզվելու համար բավարար է ընդամենը բարեխիղճ կերպով ուսումնասիրել Վ. Ա. Օյգենզիխտի` պրեզումպցիաներին նվիրված աշխատանքները, որոնք հեղինակը սկսել է շարադրել գրեթե հետևյալ տողերով. «Պրեզումպցիա ասելով՝ հասկանում ենք առարկաների առօրեական ընթացքից բխող ենթադրություն, փիլիսոփայական-տրամաբանական հասկացություն…»[19]: Ի հավելումն այս մտքին` կարող ենք որպես օրինակ վկայակոչել Քվեբեկի քաղաքացիական օրենսգրքի 2846-րդ հոդվածը, որում ասված է. «Պրեզումպցիաներն օրենքի կամ դատարանի կողմից հայտնի փաստից անհայտի վերաբերյալ կատարվող հետևություններ են»[20]: Ամբողջ ցավն այն է, որ իրավաբանական մոտեցման ներկայացուցիչները, խոսելով միասնական տեսություն ստեղծելու հեռանկարների մասին, ելնում են բացառապես այն գաղափարախոսությունից, որ պրեզումպցիան ի սկզբանե իրավական կատեգորիա է3` անտեսելով այն իրողությունը, որի հետ բոլորս պետք է ստիպված հաշվի նստենք, որ պրեզումպցիան, բացի իրավականից, ունի նախևառաջ սոցիալական և տրամաբանական ասպեկտներ[21]: Այլ խոսքով ասած` իրավաբանական մոտեցման կողմնակիցները համառորեն անտեսում են այն փաստը, որ իրավական պրեզումպցիան, միևնույն է, ամենից առաջ տրամաբանական միջոց է[22], ճանաչողության միջոց, և որի արդյունավետության չափանիշն իրականությունը (շրջապատող աշխարհը) արտացոլելու ունակությունն է: Ավելին՝ վերջիններս նույնիսկ իրենք իրենց հետ են մտնում լուրջ հակասությունների մեջ: Օրինակ՝ Ն. Ն. Ցուկանովը գրում է, որ պրեզումպցիայի էական հատկանիշ պետք է համարել հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման ժամանակ վերջինիս կիրառման ունակությունը: խնդիրները մեկ միասնության մեջ: Այսպես, եթե առաջնորդվենք «պրեզումպցիա» եզրույթի համար ելակետային համարվող հատկանիշներով, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. Առաջին. պետք է ընդունել, որ «պրեզումպցիա» կոչվող երևույթ գոյություն ունի ոչ միայն իրավունքում, այլ ամենից առաջ վերջինից դուրս: Երկրորդ. միանգամայն հնարավոր է պրեզումպցիան իրավունքում դիտարկել առանձին տեսքով, օրինակ՝ ճյուղային իրավունքների տեսանկյունից: Սակայն այդ դեպքում պետք է ընդունել, որ կոնկրետ ճյուղային իրավունքի շրջանակներում ուսումնասիրվող պրեզումպցիան պետք է օժտված լինի պրեզումպցիայի ընդհանուր հասկացությունից ստորադասվող հատկանիշներով: Երրորդ. իրավունքում գոյություն ունեն պրեզումպցիաներ, որոնք ենթադրյալ փաստի վերաբերյալ չունեն հավանականության բարձր աստիճան: Սակայն դա չի նշանակում, որ հիշյալ պրեզումպցիաները պետք է համարել արհեստական, կվազի գոյացություններ: Ավելին՝ վերջիններս ամբողջությամբ համապատասխանում են պրեզումպցիաների գաղափարին: Չորրորդ. պրեզումպցիայի թերևս ամենաէական հատկանիշը ենթադրվող փաստի արժանահավատությունն է, իսկ գնոսեոլոգիական հիմքը` հավանականությունը:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кузнецова О.А., Презумпции в гражданском праве, СПБ,2004, Сериков Ю.А., Презумпции в гражданском судопроизводстве / науч.ред. Ярков В.В., М., 2006, Мосин С.А., Презумпции и принципы в конституционном праве Российской Федерации, М., 2009, Булаевский Б.А., Вопросы общей теории правовых презумпций, М., 2012:
  2. Зуев Ю.Г., Презумпции в уголовном праве: дисс. канд. юрид. наук, Ярославль, 2000, Цуканов М.Н., Правовые презумпции в административной деятельности милиции: дисс. канд. юрид. наук, Омск, 2001, Шекин Д.М., Юридические презумпции в налоговом праве: дисс. канд. юрид. наук, М., 2001, Сухинина И.В., Презумпции в конституционном праве Российской Федерации: дисс. канд. юрид. наук, М., 2003, Бронникова М.Н., Гражданско-правовая презумпция по российскому законодательству:содержание, правовые формы и применение: канд. дисс. юрид. наук,Казань, 2006, Пронина М.П., Презумпции в современном российском праве: дисс. канд. юрид. наук, Н. Новгород, 2010:
  3. Микешина Л.А., Философия науки: Современная эпистемология.Научное знание в динамике культуры. Методология научного исследования: Учебное пособие, М., 2005, 261 էջ:
  4. Цуканов Н.Н., Правовые презумпции в административной деятельности милиции, Красноярск, 2003, 143 էջ:
  5. Сериков Ю.А.,Презумпции в гражданском судопроизводстве / науч. ред. Ярков В.В., М., 2006, էջ 6-8:
  6. Кашанина Т.В., Юридическая техника: Учебник, М., 2007, էջ 184:
  7. Карасева М.В., Презумпции и фикции в части первой Налогового кодекса РФ // Журнал российского права, 2002, էջ 9:
  8. Веденеева Е.Ю., Роль презумпции в гражданском праве, арбитражном и гражданском судопроизводстве // Государство и право, 1998, № 2, էջ 43:
  9. Бабаев В.К., Презумпции в советском праве - Горький, 1974, էջ 12:
  10. Ойгензихт В.А., Понятие гражданско-правовой презумпции // Советское государство и право, 1975, № 10, էջ 26:
  11. Бабаев В.К., Презумпции в советском праве - Горький, с. 12.
  12. Бабаев В.К., Презумпции в российском праве и юридической практике //Проблемы юридической техники, Н. Новгород, 2000, с. 323:
  13. Лукич Р., Методология права, М., 1981, էջ 77:
  14. Мандрыка В.А., Гносеологическая природа предположения и его роль в научном поиске: Автореф. дисс. канд. филос. наук, М., 1981, էջ 14:
  15. , Смирнов А.В., Презумпции в уголовном процессе / А.В.Смирнов, К.Б. Калиновский // Российское правосудие, 2008, № 4 (24), էջ 68:
  16. Цуканов Н.Н., Правовые презумпции в административной деятельности милиции, 2003, էջ 15:
  17. Цуканов Н.Н., Правовые презумпции в административной деятельности милиции: дисс. канд. юрид. наук, 2001, с. 7-8.
  18. Давыдова М.Л., Юридическая техника: проблемы теории и методологии: монография, Волгоград, 2009, էջ 236-239:
  19. Ойгензихт В.А., Понятие гражданско-правовой презумпции // Советское государство и право, էջ 25, Презумпции в советском гражданском праве, Душамбе, 1976, էջ 6:
  20. ս Гражданский кодекс Квебека, М., 1999, էջ 416:
  21. Давыдова М.Л., Теоретические и методологические проблемы понятия и состава юридической техники: Автореф. дисс. докт. юрид. наук, Волгоград, 2010, http://www.dissercat.com/content:
  22. Булаевский Б.А., Презумпции как средства правовой охраны интересов участников гражданских правоотношений: монография, էջ 26-30: