Մասնակից:Manee Edilyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Manee Edilyan/Ավազարկղ3

Մարգարիտ Շամպենդալ (1870-1928 թթ) Ժնևի համալսարանից բժշկագիտության դոկտորի կոչում ստացած առաջին կին (1900 թվական): Նա հիմնադրել է պաստերացված կաթի բաշխման կենտրոն նորածինների համար, ինչպես նաև մանկաբարձության դպրոց [1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամպենդալը ծնվել է 1870 թվականի հունիսի 2-ին Շվեյցարիայում` մայրաքաղաք Ժնևի Petit-Saconnex թաղամասում: Նա քահանա Ժակ Հենրի Սամուելի և նրա կնոջ` Քրիստիան Էլիզաբետ Րոքի երրորդ երեխան էր [1]:

Մարգարիտը դասավանդել է Փարիզում և Բեռլինում, ապա ծնողների կամքին հակառակ սկսել է բժշկական ուսումնասիրություններ կատարել Ժնևում: 1900 թվականին նա դարձավ առաջին կինը, ով ավարտելով Ժնևի համալսարանը ստացավ դոկտորի աստիճան [2] (Մինչ այդ 34 այլ կանայք ևս ստացել էին դոկտորի աստիճան, սակայն նրանք Ժնևի բնակիչներ չէին): Նրա դոկտորական թեզը վերնագրված էր`«Des varices congénitales » (Բնածին վարիկոզային երակներ) [2]:

Ժնևում նա եղել է բժիշկ Հենրիետ Սալոզ Ջուդրայի ժամանակակիցներից (1855–1928 թթ) ով 1883 թվականին ստացել է դոկտորի աստիճան, և եղել է առաջին կինը ով հիմնել է իր սեփական բժշկական կենտրոնը [3]:

Բժշկական պրակտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման ավարտից հետո նա անցել է պրակտիկա քաղաքի ամենահայտնի թաղամասերում [1]:

Հիմնվելով Փարիզ կատարած այցի ժամանակ ունեցած փորձառության վրա` մասնավորապես բժիշկ Գաստոն Վարիոտի մշակած նախագծի վրա, որը կոչվում էր «Կաթի մի կումը» (La Goutte de Lait),[4] 1901 թվականին Շամպենդալը ստեղծում է իր սեփական բժշկական կենտրոնը միևնույն անվամբ: Այնտեղ նա կատարում էր պաստերացված կաթի բաշխում, և երիտասարդ մայրերին մատուցում էր խորհրդատվական ծառայություններ [5]: 1916 թվականին մայրերին օգնություն ցուցաբերելու նպատակով նա հրապարակում է «Փոքրիկ ուղեցույց մայրերի համար» աշխատությունը` առաջնահերթությունը տալով երեխաների շահերին և բարեկեցությանը [1][5]:

1905 թվականին, մեկուկես տարի անցկացնելով ծննդաբերող կանանց մոտ, նա որոշում է հիմնել ծննդաբերության ողջ ընթացքին վերաբերող դպրոց` «Le Bon Secours» [5]: Նա ղեկավարում է դպրոցը մինչև իր վաղաժամ մահը` 1928 թվականը: Շամպենդալը իր իսկ կենտրոնում մինչ օրս հիշվում է որպես «տեսիլք և ժամանակակից կին» [6][7]:

1913-1919 թվականներին նա Բժշկական դպրոցում մասնավոր բժիշկ էր [5][8]:

1918 թվականին Շամպենդալը Ժնևի համալսարանում ստացավ բժշկի լիարժեք մասնագիտական կոչում նման գործունեություն վարելու կապակցությամբ [7]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Շամպենդալը մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 25-ին Ժնևում` 58 տարեկան հասակում, սրտի կանգից [4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի փողոցներից մեկը կրում է բժիշկ Շամպենդալի անունը [1][9] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Champendal, Marguerite». hls-dhs-dss.ch (ֆրանսերեն). Վերցված է 2020-03-18-ին.
  2. 2,0 2,1 Ziegler, Erica Deuber (2005). Les femmes dans la mémoire de Genève: du XVe au XXe siècle (ֆրանսերեն). Éditions Suzanne Hurter. էջ 140.
  3. «Association Suisse des Femmes Diplômées des Universités - Genève / Portrait / Notre histoire». www.akademikerinnen.ch. Վերցված է 2020-03-29-ին.
  4. 4,0 4,1 Simon, Elizabeth. (2010). The Evolution of a Nontraditional Nursing Curriculum in Switzerland. The Journal of nursing education. 49. 545-9. 10.3928/01484834-20100524-07.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Association Suisse des Femmes Diplômées des Universités - Genève / Portrait / Notre histoire». www.akademikerinnen.ch. Վերցված է 2020-03-18-ին.
  6. Republic and Canton of Geneva (2005). «Official Fact Sheet 28.11.2005». Արխիվացված օրիգինալից August 3, 2020-ին.
  7. 7,0 7,1 Dreifuss, J. J. (1991). «[The first women students of the medical faculty and their professional activities in Geneva]». Gesnerus. 49 Pt 3-4: 429–438. ISSN 0016-9161. PMID 1814787.
  8. «Association Suisse des Femmes Diplômées des Universités - Genève / Portrait / Notre histoire». www.akademikerinnen.ch. Վերցված է 2020-03-28-ին.
  9. «Chemin Doctoresse-CHAMPENDAL | Noms géographiques du canton de Genève». ge.ch (ֆրանսերեն). Վերցված է 2020-03-28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Բժիշկներ Կատեգորիա:Բժիշկներ ըստ ազգության Կատեգորիա:1870 ծնունդներ Կատեգորիա:1928 մահեր