Մասնակից:Mane2005/Իլիսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլիսոս (գետ)
Իլիսոս գետ
Ջրահոսք
ԱկունքԻմիթոս լեռան վերին լանջերից և Վիրոնի մոտակայքից
Տեղակայում
ԵրկիրՀունաստան

Իլիսոս [1] (հուն․՝ Ιλισός), գետ Հունաստանում: Հոսում է Ատտիկայում՝ Աթենական հարթավայրով, այժմ փակված է խողովակներում, բաց տեղամասերում հոսում է բետոնյա հունով: Կոչվել է հին հունական դիցաբանության նույնանուն գետի աստծո անունով: Իլիսոսը իր անունը տվել է Աթենքի շրջաններից մեկին՝ Իլիսիին։

Գետն ունի երկու ակունք՝ Իմիթոս լեռան վերին լանջերին՝ Կեսարիան վանքի մոտակայքում և Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքի մոտ՝ Կարիասում՝ Վիրոնայում[2] (հուն․՝ Καρέας): Իլիսոսը թափվում է Սարոնիկոս ծովածոցի Ֆալիրոն(Φαληρικός Όρμος) ծովախորշ: Բաց տեղամասերում ջրի ծախսը կազմում է 270 մ³/վ[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում Իլիսոսը հոսում էր Հին Աթենքի քաղաքային պատից դուրս և ծառայում էր որպես Աթենքի ակրոպոլիսի բնական սահմաններից մեկը։ 20-րդ դարի կեսերին գետը հոսում էր Միխալոկոպուլու և Կալիրոիս ժամանակակից փողոցների երկայնքով՝ Պանաթինաիկոս մարզադաշտի մուտքի դիմացով։ Գարնանը հաճախ լինում էին վարարումներ, ինչի պատճառով տեղանքը ստացել է Գորտի կղզի անվանումը։ Ավելի ուշ գետը փակվել է Վասիլիոս-Կոնստանտինու պողոտայի տակ։ Ներկայումս Իլիսոսը գետնի մակերևույթով հոսում է իր հունի մի փոքր հատվածում՝ Օլիմպիական Զևսի տաճարի մոտակայքում։

Տաճարներ Իլիսիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիսոսի ափին կառուցվել է մի փոքրիկ հոնիական տաճար, որը նման է Ակրոպոլիսում գտնվող Աթենաս Նիկե աստվածուհու տաճարին[4]: Տաճարի նկարները պահպանվել են միայն Ջեյմս Ստյուարտի և Նիկոլաս Ռևետոյի կողմից արված մի շարք նկարներում[5]։ Ներկայումս վանքից պահպանվել է միայն հիմքը, մի քանի սալաքար և քանդակի բեկորներ, որոնք թվագրվում են մ․թ․ա․ 450-448 թվականներով[6]: Ժամանակակից Արդիտա փողոցի մոտ՝ Իլիսոսի ափին, 5-րդ դարում կառուցվել է Սուրբ Լեոնիդի վաղ քրիստոնեական տաճարը[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Карты государств
  2. «Ilissos River-Valley» (անգլերեն). Harry's Greece Travel Guides. Վերցված է 2017-06-04-ին.
  3. Ilissos river training and flood control(չաշխատող հղում)
  4. James Grout. «Ionic Temple on the Ilissus». Encyclopaedia Romana (անգլերեն). The University of Chicago. Վերցված է 2017-06-04-ին.
  5. James Stuart, Nicholas Revett Antiquities of Athens. — Princeton Architectural Press, 1762. — 496 p.
  6. Margaret M. Miles The Date of the Temple on the Ilissos River(անգլ.) // Hesperia : The Journal of the American School of Classical Studies at Athens. — 1980. — Т. 49. — № 4. — С. 309-325.
  7. «Basilica of Ilissos and Martyrium» (անգլերեն). Athens Info Guide. Վերցված է 2017-06-13-ին.