Մասնակից:Makruhi/Ավազարկղ մ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուպատոս Արեոբինդուսի փղոսկրյա հուշատախտակ Բյուզանդիա մ․թ․ա․ 506 , Լուվր
Բյուզանդական երկծալք գործ Կոնստանտինոպլ 6–րդ դար Լուվր

Երկծալք կտավներ և այլ գործեր (հունարեն՝ δίπτυχον,[1] di "երկու" + πτυχή "ծալք") առարկաներ են, որոնք կազմված են միմյանց փակցված երկու հարթ վահանակներից։ Նմանատիպ ոճը տարածված է եղել հին աշխարհում։ Եղել են մոմապատ հուշատախտակներ ներսից պատված մոմով, որոնք թույլ էին տալիս գրառումներ անել, չափել ժամանակը և որոշել ուղղությունը։

Ավելի ուշ հին աշխարհում փղոսկրյա երկծալք գործերը ծածկված են եղել դեպի դուրս ռելիեֆով։ Դրանք կարող էին լինել հայտնի արվեստի գործեր, որոնք արվում էին հանդիսավորությամբ նշելու օրինակ հռոմեացի հյուպատոսի գալուստը, բայց կային այնպիսինները, որտեղ նշում էին պոետների մուսայի հայտնվելը կամ էլ ի վերջո կարող էին արվել իրենց սեփական օգտագործման համար։ Կարևորագույն նշանակության գործեր պահպանվել են երրորդ դարի և ավելի ուշ կայսրերի ժամանակաշրջանից (235–395 թվականներ)և որոնցից ոմանք վերաօգտագործվել են որպես գրքերի կազմ։ Ամենամեծ պահպանված գործերից է բյուզանդական փղոսկրյա վահանակը, որի վրա պատկերված են հրեշտակապետներ, այն ստեղծված է եղել 525–550 թվականներին։[2] Միջնադարից սկսած պազմաթիվ կտավներ արվում էին երկծալք վահանակների տեսքով, որոնք հարմար էին տեղափոխման և սեփական օգտագործման համար։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեեսիս 17–րդ դարի սրբապատկեր Սանոկի պատմական թանգարան, Լեհաստան

Վաղ ժամանակաշրջանի քրիստոնեական գրականության մեջ հենց այս ոճի մասին է հիշատակվում։ Այս տերմինը վերաբերվում էր այն պաշտոնական թղթերին, որտեղ հիշատակված են եղել կենդանի մարդկանց և հանգուցյալների մասին տեղի եկեղեցական մատյաններում։ Կենդանի մարդկանց անունները գրվում էին երկծալք տախտակի մի թևի վրա, իսկ հանգուցյալներինը՝ մյուս։ Եթե արքեպիսկոպոսների անուններն էր նշվում, ապա այն նշանակում էր , որ տեղի եկեղեցին կապի մեջ է նրա հետ։ Իսկ եթե նրա անունը ջնջվում էր , ապա այն նշանակում էր, որ կապը խզված էր։ Անունները պետք է կարդացվեին հրապարակայնորեն սարկավագի կողմից սուրբ պատարագի ժամանակ և քահանայի կողմից պատարագին պատրաստվելու ընթացքում։ Ընդունված էր նաև գրել սրբերի անունները։ Չնայած այն բանի, որ մոմապատ երկծալք հուշատախտակները ոչ երկար ժամանակ են օգտագործվել, սակայն տերմինը մինչև մեր օրերն էլ օգտագործվում է արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների կողմից, նկարագրելու համար երկծալք հուշատախտակների բովանդակությունը միևնույն հասկացողությամբ։

Երկծալք վահանակները սրբապատկերի մի տեսակ են, որտեղ մի քանի պատկերավահանակները միացած են իրար, որոնց հնարավոր է ծալել նրանց տեղափոխելու ժամանակ։ Նմանատիպ վահանակները կոչվում են նաև ճամփորդական երկծալք վահանակներ ինչպիսին են Քրիստոսի և Թեոդոկոսինը, հրեշտակապետ Գաբրիելի ավետումը, որտեղ մի կողմում հրեշտակապետն է, իսկ մյուսում՝ կույս Մարիամը և կամ էլ Սրբ․ Պետրոս ու սրբ․ Պողոսինը։

Երկծալք արևային ժամացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջնարաձև երկծալք արևային ժամացույց 1612 թվական

Յուրաքանչյուր թերթի երեսի մասը ծալվել է դեպի ներս։ Նրանցի մեկը կազմել է հորիզոնական արևի ժամացույցը, մյուսը՝ ուղղահայաց։ Ստվերի պտտվելը կամ գնոմոնը ծառայել է որպես սլաք և աստիճանացույց է եղել անկյան համար, թե որքան հեռու պետք է այն բացվեր, որովհետև անկյան բացման աստիճանը շատ կարևոր էր։ Արևային ժամացույցը կարելի էր հարմարեցնել ցանկացած լայնության այն թեքելով, այսպիսով գնոմոնը զուգահեռ էր լինում երկրի հասարակածի պտույտին։ Ընդհանուր սխալը կայանում էր նրանում, որ եթե երկու արևաժամացույցներն էլ ցույց էին տալիս նույն ժամանակը, սարքի ճիշտ ուղղվածությունը դեպի հյուսիս էր շրջված, այսինքն հյուսիսային կիսագունդը։[3][4]

Որոշ երկծալք վահանակներ ունեին կոպիտ օրացույցներ, որոնք միացման տեղում պարանով հանգուցավորված էին։ Այս օրացույցները ճշտում էին շաբաթը և բավական հարմար էր բերքի ճիշտ ցանքի ժամանակը որոշելու համար։

Ձեռագիր հուշատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհում տարածված էր ոչ շատ խոր տուփերը որպես երկծալք վահանակներ։ Նրանք ունեին երկու փայտյա թերթեր, որոնց ներսի մասի եզրերին կային փոսիկներ, որտեղ լցնում էին մոմ, իսկ մեջտեղի տարածքը ազատ էր գրառումներ անելու համար։ Այն թույլ էր տալիս անջրանցիկ գրառումներ անել առանց գումար ծախսելու և թուղթ վատնելու։ Հետագայում կարելի էր մոմը հարթեցնել և կրկին օգտագործել։

ժամանակակից արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկծալք վահանակները հատուկ են եղել վաղ շրջանի նիդեռլանդական նկարչությանը, հատկապես եկեղեցական անձնավորություններին և պատմական իրադարձությունները պատկերելու համար։ Հաճախ մայր աստվածածինը և մանկիկը պատկերված են եղել առանձին թերթիկների վրա։ Այն հատկապես ընդունված էր 15–րդ և 16–րդ դարերում։ Այս ոճը օգտագործել են նկարիչներ Յան վան Էյկը, Ռոիեր վան դեր Վեյդենը, Հանս Մեմլինգը և Հուգո վան դեր Գոեսը։ Ժամանակակից արվեստում արվեստագետները օգտագործում են այս տերմինը, չնայած նրանց գործերը երբեք իրար միացած չեն եղել, սակայն միանալու դեպքում կարող են կազմել մի ամբողջություն։ Էնդի Վարհոլսի Մարլինի երկծալք գործը արվել է 1962 թվականին,[5]որը համարվում է ժամանակակից սրբապատկեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. կամ διπτυχής և δίπτυξ ("διπτυχής" at Zeno.org).
  2. British Museum highlights: Ivory panel.
  3. Albert E. Waugh (1973), Sundials:Their Theory and Construction, Dover, ISBN 0-486-22947-5
  4. Rene J. Rohr (1996), Sundials:History Theory and Practice, Dover, ISBN 0-486-29139-1
  5. Marilyn Diptych (1962) Tate Collection Online
  • Ralf Kern։ Wissenschaftliche Instrumente in ihrer Zeit. Vom 15. – 19. Jahrhundert. Verlag der Buchhandlung Walther König 2010, ISBN 978-3-86560-772-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Գեղանկարչություն Կատեգորիա:Արվեստ Կատեգորիա:Հին աշխարհ