Մասնակից:Makruhi/Ավազարկղ ՈՒ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ Կապիտան կղզու փարոսը

Մեծ կապիտան կղզու փարոսը / անգլերեն՝ Great Captain Island Lighthouse/ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոնգ Այլենդում, Կոնեկտիկուտի արևմտյան ափին: Այն կառուցվել է 1829 թվականին, եղել է առաջին քարից փարոսը, սակայն պատերի բարակ լինելու պատճառով մեկ տասնամյակ հետո դրանք ճաքել են: 1868 թվականին մի նոր գրանիտե տուն է կառուցվել, որի վրա փակցվել է լապտերը: Փարոսի նախագիծը նման էր Շեֆֆիլդ կղզու փարոսին և մյուս այլ փարոսներին: 1890 թվականին ավելացվում է մառախուղի ազդակը, իսկ 1905 թվականին՝ ազդանշանի սարքը: 1970 թվականին նա սկսում է չգործել, որովհետև նրան փոխարինում է աշտարակը: Գրիինվիչ քաղաքը պահանջում է, որ այն դառնա իր սեփականությունը 1973 թվականին և 24 ժամյա հսկողություն սահմանում փարոսում, մինչև նրա քանդվելը 2003 թվականին: Վերականգնողական աշխատանքները ավարտվում են 2009 թվականին, իսկ ոչ-նավագնացության համար նախատեսված փարոսն սկսում է գործել 2012 թվականին: 2010 թվականին մի հուշատախտակ է փակցվում ի պատիվ այն 23 մարդկանց, որոնք ապրել էին Գրիինվիչում և կապ ունեին քաղաքի հետ և որոնք զոհվել էին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: 1991 թվականին Մեծ կապիտան կղզու փարոսը գրանցվում է պատմական վայրերի ազգային մատյանում:

Առաջին փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականին դաշնային կառավարությունը գնում է 3.5 հեկտար հողատարածք Մեծ Կապիտան կղզու հարավային մասում Սեմուել Լայնսից, նախորոք ընտրած լինելով փարոսի տեղը: Մյուս տեղը դա Ստեմֆորդ Պոինթն էր,որը 50 տարի շարունակ վեճերի առարկա էր Կոնեկտիկուտի և Նյու-Յորքի միջև, թե ում սեփականությունն էր այն լինելու, սակայն Կոնեկտիկուտը իր ձեռքն է վերցնում արտոնությունը: 1829 թվականին ավարտվում է քարե հինգ սենյականոց փարոսի շենքը Չարլզ Սմիթի կողմից: Նրա բարձրությունը 9.1 մետր էր, իսկ կառուցումն արժեցել էր $3455.17:[1] 1838 թվականին պարզվում է , որ կառույցը որակյալ չէր և պատերին ճաքեր էին առաջացել: Այնուամենայնիվ այն դեռ շարունակում է գործել մինչև 1868 թվականի նոր աշտարակի կառուցման ավարտը: Իրականում փարոսը բաղկացած էր տասը լուսարձակներից, բայց 1858 թվականին այնտեղ բարձրացվում է Ֆրենելի ոսպնյակը: Վերջինիս տեղադրման հետևանքով փարոսը փոխվում է հաստատուն սպիտակ լույսի:

Այժմյան փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին որոշվել է, որ հարկավոր էր նոր փարոս կառուցել: Նրա կառուցումը ավարտվում է 1868 թվականին: Նոր փարոսի լուսարձակները փակված էին տանիքին: Այն նման էր Շեֆֆիլդի, Մորգան Պոինթի, Պլամ կղզու, Ռոդ Այլենդի փարոսներին:[2] Շենքը կառուցված էր գրանիտից, իսկ լուսարձակը՝ թուջից: Ֆրենելի ոսպնյակը տեղադրում են նոր աշտարակում: 1890 թվականին տեղադրվում է մառախուղի ազդակը, որը հետագայում փոխարինվելու էր ազդանշանային սարքով 1905 թվականին: Սակայն ազդանշանի ձայնը անհանգստություն էր պատճառում մոտակայքի բնակիչներին, այդ իսկ պատճառով հետագայում այն ձևափոխվում է: 1970 թվականին խորանարդիկներով պատրաստված աշտարակին փոխարինում է լուսարձակը, և դադարկ մնացած փարոսի շենքը քանդվում է:[3]

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին Գրիինվիչի առրտրի պալատը քարոզարշավ է կազմակերպում փարոսը վերալուսավորելու համար: 2007 թվականին մայիսին կառավարությունը 1 մլն դոլար է հատկացնում վերանորոգման աշխատանքների համար: 1990 թվականին Վերադարձ դեպի լույսը հասրարական խումբ է կազմվում և նրանց կողմից էլ հավաքվում ավելի քան $305,000 դոլար: 2008 թվականին ընդամենը հավաքվում է 1.2 մ լն դոլար շրագիրն իրականացնելու համար: Հուշո արահետ և հուշատախտակ է նվիրվում 2001 թվականի սեպտեմբերի 11 -ի տեռորիստական միջադեպից զոհվածների հիշատակին: Վերակռուցումն ավարտվում է 2009 թվականին: Վերականգնմանը վերաբերվում էին որոշ սահմանափակումներ, քանի որ աշխատանքը կարող էր խանգարվել , եթե այնտեղ ձկնկուլները բնադրեին / ծրագրում ներառված էր նաև ձկնկուլներ բազմացում/: Սակայն գործադիր տնօրեն Թոմ Բապտիստը աջակցում այն բանին վերականգման աշխատանքները կատարվեն և միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու նաև ձկնկուլներին:

Կղզու արևելյան կողմում փարոս տանող կա միայն մեկ կեղտոտ փողոց, որտեղ կղզու ձկնկուլների մեծ մասը ջանում են բույն դնել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jewell, Karen (2011). A History of the Greenwich Waterfront: Tod's Point, Great Captain Island and the Greenwich Shoreline. The History Press.
  2. [1]"Great Captain Island, CT" page at LighthouseFriends.com Web site, accessed August 21, 2006
  3. Clouette, Bruce and Roth, Matthew (3 April 1991). «National Register of Historic Places nomination - Great Captain Island Light» (PDF). National Park Service. Վերցված է 11 April 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Կատեգորիա:Փարոսներ