Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1911 թվականի Սարեզի երկրաշարժը , Տաջիկիստանի ռելիեֆ

1911 թվականի Սարեզի երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 18-ին տեղական ժամանակով 23:31-ին կենտրոնական Պամիրի լեռնաշխարհում, արևելյան Տաջիկիստանի Ռուշոնի շրջանում: Մակերևութային ալիքի մագնիտուդի սանդղակը ցույց է տվել 7.4 միավոր, իսկ առավելագույն ինտենսիվությունը Մերկալի սանդղակով եղել է մոտավորապես IX բալ: Այն պատճառ է հանդիսացել զանգվածային փլուզումների, արգելափակելով Մուրղաբ գետը և կազմավորել է աշխարհի ամենամեծ Ուսոյի ամբարտակը, առաջացնելով Սարեզի լիճը: Երկրաշարժից ու փլուզումներից ավիրվում են բազմաթիվ շենքեր և մահանում մոտավորապես 90 մարդ:

Կառուցվածքային տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել կենտրոնական Պամիրի լեռնաշխարհում: Այս լեռները կազմում են Հիմալայան լեռնաշղթայի արևմտյան ծայրը, առաջացած դեպի հյուսիս շարժվող հնդկական և եվրասիական հարթավայրերի միջև տեղի ունեցող շարունակական ցամաքային բախումներից: Տարածքի ձևավորման վրա ազդել են և ակտիվ սողանքները, և փլուզումները: 1911 թվականի երկրաշարժը տեղի է ունեցել Պամիրի Հինդուկուշի սեյսմիկ գոտում, որը որպես կանոն տուժում է երկրաշարժերից և որոնց մագնիտուտները հասնում են 7-ի կամ ավելի բարձր միավորների:[1]

Բնորոշ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսոյի ամբարտակը, երկրաշարժի հետևանքով առաջացած սողանքային փլուզում

Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժը տևել է երկու րոպե, որին մեկ ժամ հետո հաջորդել է ուժեղ ցնցումը: Սեյսմոմետրը գրանցել է էներգիայի ճառագայթում:[2] Մագնիտուդային սանդղակը ցույց է տվել 7.4-7.6 մագնիտուտային միավոր: Երկրաշարժի հետևանքով Տաջիկիստանի Կարակուլ լճի ջրերը դուրս են եկել արևելյան մասում հետևում թողնելով մի մեծ սառցակտոր:

Փլուզումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ փլուզումներ են առաջանում Բարտանգ, Տանիմաս, Մուրղաբ հովիտների լանջերն ի վայր:[3]Ամենամեծ փլուզումն արգելափակում է Մուրղաբ գետը, ձևավորելով Ուսոյի ամբարտակը և առաջացնելով Սարեզ ու Շադաու լճերը: Ուսոյի փլուզուման ծավալը մոտավորապես հասնում էր 2կմ³, իսկ ամբարտակի բարձրությունը՝ մոտավորապես 600 մետրի, որն ամենաբարձրն է աշխարհում,[4]պատնեշելով 17.5 կմ³ տարողությամբ լճի ջրերը:[5] Փլուզումն առաջ է եկել 4,500 մ բարձրություն ունեցող լեռից, 1,800 մ վայր իջնելով իր ներկայիս տեղը:

Վնասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծագույն վնասներ են կրել Բարտանգ գետի երկայքով ձգվող տարածքները: Սողանքները շարունակել են տարածվել սկսած Մուրղաբ գետի արևմտյան մասից մինչև Սարեզի արևելյան կողմը, ընդգրկելով նաև Բարչիդիվի գյուղերը, Նիսուրը, Սագնոբը, Ռուխշը և Օրոշորը: Ուսոյի փլուզումը ամբողջովին ավերեց Ուսոյ գյուղը: Երկրաշարժից և փլուզումներից առաջացած կորուստների չափը 90-302 սահմաններում է:

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փլուզումներն ու Սարեզ լճի առաջացումը Բարտանգ հովտի վերևի մասում ապրող բնակիչների արտագաղթի պատճառը հանդիսացան:[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sarkar, I; Sanyal S (2004). «Static stress transfers in the Pamir Hindu Kush seismic zone» (PDF). Journal of Asian Earth Sciences. 23: 449–59. Bibcode:2004JAESc..23..449S. doi:10.1016/S1367-9120(03)00178-0. Վերցված է 11 June 2011-ին.
  2. Krumm, F.; Riguzzi, F.; Doglioni, C.; Süle, B.; Wang, K.; Panza, G. F. (2010). «Earthquake energy distribution along the earth surface and radius» (PDF). IT: ICTP. Վերցված է 11 June 2011-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Oldham, R.D. (1923). «The Pamir Earthquake of 18th February, 1911». Quarterly Journal of the Geological Society. 79: 237–245. doi:10.1144/GSL.JGS.1923.079.01-04.15. Վերցված է 9 June 2011-ին.
  4. Havenith, H-B.; Bourdeau C. (2010). «Earthquake-induced landslide hazards in mountain regions: a review of case histories from Central Asia». Geologica Belgica. 13 (3): 137–152. Վերցված է 11 June 2011-ին.
  5. Asian Disaster Reduction Center. «Country report 2003: Tajikistan». Վերցված է 11 June 2011-ին.
  6. Dodykhudoeva, L. (2007). «Revitalization of minority languages: comparative dictionary of key cultural terms in the languages and dialects of the Shugni-Rushani group». In Austin P.K., Bond O. & Nathan D. (ed.). Proceedings of Conference on Language Documentation and Linguistic Theory (PDF). էջ 69. ISBN 978-0-7286-0382-0. Վերցված է 11 June 2011-ին.

Կատեգորիա:երկրաշարժեր