Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերբերտ Օլիվեկրոնա

Ակսել Հերբերտ Օլիվեկրոնա ( ծնվել է 1891 թվականին, մահացել՝ 1980 թվականին), շվեդացի պրոֆեսոր և նեյրովիրաբույժ, հայտնի է շվեդական նեյրովիրաբուժության բնագավառը հիմնադրելու և [1] նաև ժամանակակից նեյրովիրաբուժության զարգացման համար:

Ընտանիք, վաղ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբերտ Օլիվեկրոնան ծնվել է Շվեդիայի Վիսբի շրջանում, տեղի դատավորի ընտանիքում: Նրա եղբայրը հայտնի իրավաբան էր, իսկ նրա որդին շվեդացի գրող և լրագրող:

Հաճախելով սովորական դպրոց, հետագայում նա սկսում է սովորել բժշկություն Ուպպսալա համալսարանում 1909 թվականին, այնուհետև տեղափոխվում է Կարոլինսկա ինստիտուտ, որտեղ նա, պատալոգիայի բաշնում նաև օգնական էր: Ինստիտուտն ավարտում է 1918 թվականին:

Բժշկական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Օլիվեկրոնան ամերիկա-սկանդինավյան հիմնադրամի անդամն է դառնում: Սա նրան թույլ է տալիս զբաղվել իր փորձարարական աշխատանքով Ջոն Հոպկինսի հիվանդանոցում, որը գտնվում էր Բալտիմորում, որտեղ նա աշխատում էր առաջին վիրաբույժներից մեկի Հարվի Ուիլյամ Կաշինգի հետ: Օլիվեկրոնային, որպես օտարերկրացի օգնականի, առաջարկում են բնակավայր այն պայմանով , որ նա մեկ տարի պետք է աշխատեր Փարիզի Պիեռ Մարի կլինիկայում: Ֆինանսական պատճառներով նա հրաժարվեց և վերադարձավ Շվեդիա և որպես միակ նեյրովիրաբույժը քաղաքում, նա հիմնեց նեյրովիրաբուժության ծրագիրը Սերաֆիմեր հիվանդանեցում 1920 թվականին:[2] Երկար խորհրդատվություններից հետո Կաշինգի հետ, նա զարգացրեց իր հմտությունները և 1930 թվականին դարձավ նեյրովիրաբուժության գլխավոր վիրաբույժը և հիմնադրեց 50 մահճակալանոց նեյրովիրաբուժության բաժանմունք:

1935 թվականին դարձավ առաջին նեյրովիրաբուժության պրոֆեսորը Կարոլինսկա ինստիտուտում, որը առաջին էր Եվրոպայում:[3] Օլիվեկրոնը համարվում է առաջինը, որ ստեղծել է հատուկ վիրաբուժական տեխնիկաներ որոշ տեսակի ուղեղային վնասվածքների համար այնպիսին ինչպիսիք են լսողական ներվի բորբոքումը, զարկերակային անոթների վատ սնուցումը, անեվրիզմը, դառնալով մեկը նեյրովիրաբուժության հիմնական դասախոսներից Եվրոպայում:[4] Նրա աշակերտներից մեկը Լարս լեկսելը շարունակեց խոշոր առաջխաղացումներ կատարել և զարգացնել էկոենցեֆալոգրաֆիայում, և հայտնի դարձավ ռադիովիրաբուժության հայտնագործությամբ:[5]

Նրա հիվանդների մեջ կային շատ հայտնի մարդիկ, որոնցից էր հունգարացի գրող, Ֆրիգիես Կարինտին, որի ուղեղի ուռուցքի գործողությունը կատարվել է 1936 թվականին: Կարինտին իր նոր վեպը վերնագրեց ՞Ճանապարհորդություն իմ գանգի շուրջ՞:

1955 թվականին, Օլիվեկրոնան ընտրվեց Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ: Նա հանգստի անցավ 1960 թվականին և սկսեց մասնավոր աշխատել, ընթացքում ուղևորվեց դեպի Կահիրե և Եգիպտոս այնտեղ վիրաբուժության բաժին հիմնադրելու համար: Հետագայում նա գրում է նաև Նեյրովիրաբուժության դասագիրք: Օլիվեկրոնան մահանում է 1980 թվականին:[6]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա անվամբ կա մրցանակ, որը ամեն տարի Նոբելյան մրցանակի նման շնորհվում է Կարոլինսկա ինստիտուտի այն վիրաբույժին կամ նեյրոգիտնականին, որը նշանակալի ներդրում է արել նեյրովիրաբուժության բնագավառում:[7][8]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • An experimental study of the circulatory failure in peritonitis (Academical treatise), 1922
  • Congenital arteriovenous aneurysms of the carotid and vertebral arterial systems, 1957

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Herbert Olivecrona: founder of Swedish neurosurgery». Journal of Neurosurgery. NCBI. 78 (1): 142–149. January 1993. doi:10.3171/jns.1993.78.1.0142. PMID 8416233.
  2. Horwitz, NH (1998). «Herbert Olivecrona 1891-1980». Neurosurgery.
  3. «Herbert Olivecrona, MD». The Society of Neurological Surgeons. 2008. Վերցված է May 7, 2012-ին.
  4. «Department of Neurosurgery, Karolinska Institute: 60 Years». Neurosurgery. 39 (5): 1016–1021. November 1996. Վերցված է May 8, 2012-ին.
  5. Salford, Leif (2012). «The development of echoencephalography in Sweden». In Eklof, Bo; Lindstrom, Kjell; Persson, Stig (ed.). Ultrasound in clinical diagnosis. Oxford University Press. ISBN 978-0-199-60207-0.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  6. «Honored Guests – Herbert Olivecrona». Congress of Neurological Surgeons. Վերցված է May 7, 2012-ին.
  7. «Neurosurgeon awarded top prize in his field». University Health Network. Վերցված է May 6, 2012-ին.
  8. «Olivecrona Lecturers» (pdf). Karolinska Institutet. 2011. Վերցված է May 6, 2012-ին.