Jump to content

Մասնակից:Maagg08/Ավազարկղ19

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սվեյն Մոեն (նորվ.՝ Svein Oddvar Moen; ),  Նորվեգացի ֆուտբոլային մրցավար. 2003 թվականից նա գլխավորում է Տիպելիգաի հանդիպումները։ 2005 թվականից նա ՖԻՖԱ-ի մրցավար է։

Maagg08/Ավազարկղ19

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոենը մրցավարական կարիերան սկսել է 1996 թվականին։ Նորվեգիայի բարձրագույն դիվիզիոնում նա սկսել է մրցավարական խաղեր վարել 25 տարեկանում։ Տիպելիգայի առաջին հանդիպումը, որի համար նորվեգացին նշանակվեց գլխավոր մրցավար, տեղի ունեցավ 2004 թվականի ապրիլի 25-ին. Սոգնդալ-Բոդյո-Գլիմտ հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով, Մոենը ցույց տվեց երեք դեղին և մեկ կարմիր քարտ։[1] 2005 թվականից սպասարկում է միջազգային խաղերը։

2008 թվականին Մոենը դատեց Չեխիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության երեք խաղ, այդ թվում ՝ կիսաեզրափակիչ Իտալիայի և Հունգարիայի միջև։ 2008/09 ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում նորվեգացի մրցավարը սպասարկել է 1/16 եզրափակչի ՊՍԺ-Վոլֆսբուրգ հանդիպումը։ 2010 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ աշխատեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հանդիպմանը (Վալենսիա - Բուրսասպոր): 2011 թվականին Մոենն ընդգրկվել է ՈՒԵՖԱ-ի Դատավորների էլիտար կատեգորիայում։ 2011 թվականի ամռանը նորվեգացի մրցավարն աշխատում էր աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ դատում էր Ուրուգվայ — Մեքսիկա եզրափակիչը։[2]

2012 թվականի ապրիլին ՖԻՖԱ-ն Մոենին ընդգրկեց 2014 թվականի աշխարհի առաջնության հավակնորդների ցուցակում։ Բացի այդ, նա նշանակվել է Լոնդոնում կայանալիք ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի մրցավարներից մեկը։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sogndal IL — FK Bodø/Glimt, Apr 25, 2004 — Eliteserien — Match sheet». www.transfermarkt.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին. Վերցված է 2020-02-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  2. «FIFA U-17 World Cup Mexico 2011 — Matches — Uruguay — Mexico». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2011-07-11-ին. Վերցված է 2012-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 32 (օգնություն)
  3. «Судьи на Олимпиаде-2012 в Лондоне» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-06-28-ին. Վերցված է 2017-12-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]