Մասնակից:MAGELLINE/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Skytrax -ը (ի սկզբանե հայտնի էր որպես Inflight Research Services) բրիտանական օդային տրանսպորտի միջազգային հեղինակավոր վարկանշային կազմակերպություն է, հիմնադրվել է 1989 թվականին Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:[1] Ընկերությունը մեծ հեղինակություն է վայելում միջազգային ավիափոխադրումների ոլորտում՝ հանդես գալով որպես ավիաընկերությունների և օդանավակայանների վարկանիշային կազմակերպություն:[1] Skytrax -ի կողմից ավիաընկերություններին և օդանավակայաններին տրվող [./Https://ru.wikipedia.org/wiki/Skytrax աստղերը] համաշխարհային վարկանիշ ունեն և հանդիսանում են ավիաընկերությունների չափանիշները բնորոշող գլոբալ հենանիշ. դրանք են՝ Airlines Star Rating[2], Airport Star Rating[3], World Airline Awards և Airport Awards[4], COVID-19 Airline Safety Rating, COVID-19 Airport Safety[5]: Skytrax-ն ունի եզակի գիտելիքներ և փորձ օդային տրանսպորտի արդյունաբերության վրա ազդող որակական հարցերի վերաբերյալ: Թիմի անդամները ամեն տարի  աշխարհի տարբեր ավիաընկերություններով անցնում են հարյուր հազարավոր օդային մղոններ և ունեն յուրահատուկ փորձ և «առանց վախի և նախապատվության» հմտություններ ավիափոխադրողների կողմից մատուցվող ծառայությունները ամփոփելու և որակական գնահատական տալու ուղղությամբ:[2] Ավիաընկերությունների, օդանավակայանների աստղերը դիտվում է որպես որակի գլոբալ նշաձող ավիաընկերությունների չափանիշների համար, և դրանք մշակվել են տարիների մասնագիտական ​​փորձի և ավիացիոն արդյունաբերության ոլորտում Skytrax-ի մասնագետների որակյալ գիտելիքների շնորհիվ: Skytrax[6] -ը հատուկ ուշադրություն է դարձնում IATA (IOSA) գործառնական անվտանգության աուդիտի շրջանակներում գրանցված ավիաընկերություններին:

Պատկեր:Skytrax.svg
Հիմնադրվել է՝ 1989թ.Երկիրը՝ Մեծ Բրիտանիա Ղեկավար կազմ՝ Edward Plaisted (CEO), Peter Miller, Chris Harrison, Mark Webber Ոլորտը՝ Օդային տրանսպորտ Վեբ կայք՝ https://skytraxratings.com/

2020 թվականին Skytrax -ը գործարկեց COVID-19 ավիաընկերությունների և օդանավակայանների անվտանգության վարկանշային գնահատման համակարգերը (COVID-19 Airline Safety Rating և COVID-19 Airport Safety Rating)՝ տրամադրելով COVID-19 ավիաընկերության հիգիենայի և անվտանգության միջոցառումների անկախ փորձագիտական գնահատում և հավաստագրում: Այս ծրագիրը դիտվում է որպես գլոբալ ուղենիշ ավիացիոն արդյունաբերության համար COVID-19 անվտանգության գնահատման համակարգ, որը համարվում է հաճախորդների համար անվտանգ ճանապարհորդության ապահովման գլոբալ չափանիշ` կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում ավիաընկերությունների կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի[7] և համակարգերի համալիր վերլուծությամբ. այն հիմնված է օդանավակայանում ավիաընկերության և ինքնաթիռի թռիչքների չափանիշների մասնագիտական և գիտական հետազոտության վրա:

  1. «World Airline and Airport Ratings from Skytrax». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-08-20-ին.
  2. «World Airline Star Rating». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-08-20-ին.
  3. «World Airport Star Rating». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-08-20-ին.
  4. «World Airport Awards». SKYTRAX (անգլերեն). Վերցված է 2021-08-20-ին.
  5. «COVID-19 Airport Safety Rating of hygiene and safety standards». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-08-20-ին.
  6. «Accurate Airline Safety Ratings». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-08-20-ին.
  7. magelline.com https://magelline.com/hy/aircarriers/air-france/. Վերցված է 2021-08-20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)