Մասնակից:Lyoobine/ՊոնՖլավիեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոն Ֆլավիեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոն Ֆլավիենը ( գերմ. ՝ Flavische Brücke) Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի քարե կամարակապ կամուրջ է Թուլուբրի վրա, հարավային Ֆրանսիայի Սեն Շամա քաղաքում։ Կամրջին հատկանշական են երկու մուտքերի լավ պահպանված հաղթակամարները ։

Մ․թ․ա․ մոտ 2000 թվականին այս վայրում ճանապարհի երկայնքով փայտե կամուրջ կար։

Կամրջի վրա գրված արձանագրության համաձայն, կամուրջը կառուցվել է Կլավդիոս Դոննիոս Ֆլավիոսի կողմից, որը Օկտավիանոսի դարաշրջանում զբաղեցրել է Հռոմի և Օկտավիանոսի քահանայի պաշտոնը։ Կառուցման ամսաթիվը գնահատվում է մոտ մ․թ․ա․ 12 թվականը, երբ սկսվեցին Ջուլիա Օգոստոս ճանապարհի (լատին․՝ Via Julia Augusta) շինարարական աշխատանքները, որը կապում էր Մարսելը (massalia) Բերրի ծովածոցին (stagnum mastromela).

L(ucius) Donnius C(ai) f(ilius) Flavos flamen Romae
et Augusti testamento fierei iussit
arbitratu C(ai) Donnei Venae et C(ai) Attei Rufei[1]
Թարգմանություն՝

Լյուսիուս Դոնիուսը՝ Կայուսի որդին՝ Ֆլավոսը՝ Հռոմի և Օգոստոսի ֆլամենը [քահանա], իր կտակում կարգադրել է, որ այս հուշարձանը կառուցվի Կաիուս Դոնիուս Վենայի և Կաիուս Ատիուս Ռուֆիուսի ղեկավարությամբ։

Կամուրջը գրանցված է որպես պատմական հուշարձան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:CIL; Galliazzo (1994), S. 249