Մասնակից:Lina Martirosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլիվիայի հանրապետության զինանշան
Մանրամասնություններ
Հաստատված2004 թվականի հուլիսի 21

Բոլիվիայի զինանշան, Բոլիվիայի պետական խորհրդանիշներից մեկն է, որը ներկայիս ձևով ընդունվել է 1963 թվականին։ Նրա կենտրոնում գտնվում է օվալ, որի մեջ պատկերված է Պոտոսի լեռը։ Նրա հետևում՝ ձախ մասում, դուրս է գալիս արևը։ Նրա առաջ պատկերված է այս երկրի ազգային կենդանին՝ ալպական, ինչպես նաև ցորենի խուրց և հացի ծառ։ Վերջին երկու օբյեկտները ներկայացնում են Բոլիվիայի ռեսուրսները։ Օվալը շրջապատված է երկնագույն եզրագծերով, որի վրա ոսկե տառերով գրված է երկրի անունը, իսկ ներքևի մասում տեղակայված Բոլիվիայի տաս նահանգները ներկայացնող տաս աստղեր։ Տասերորդ աստղը հիշեցնում է Անտոֆագաստա նահանգը, որը կորցրել են 1879 թվականին ի օգուտ Չիլիի։

Օվալի հետևի մասում՝ երկու կողմերում, երկու խմբով պատկերված են կարմրա-դեղնա-կանաչ երեք Բոլիվիայի դրոշներ, երկու թնդանոթային փողեր, երկու զույգ մուշկետ, մարտական կացին և կարմիր ֆրիգյան գլխարկ: Այս ամենը ներկայացնում են Բոլիվիայի ժողովրդի՝ իրենց երկիրը պաշտպանելու և ազատության ցանկությունը: Օվալի վերևում՝ դափնեպսակի դիմաց նստած է անդյան կոնդորը։


Որոշ հետազոտողներ պնդում են, որ զինանշանի վրա պատկերված է ոչ թե դափնու տերև, այլ կոկայինի թուփ, որից պատրաստում էն կոկային: Տեղի բնիկները՝ ինկերը և նրանց պատմական եվրոպացի նախնիները կոկայինն օգտագործել են, որպես ակտիվացնող նյութ, դրանք ծածմում էին և թեյ եփում: Զինանշանի վրա պատկերված տերևների մասին հավաստի տեղեկություներ չկան, և պնդելը որ դա կոկայինի թուփ է, իմաստ չունի:
2007 թվականին բոլիվիական պառլամենտի պատգամավորները առաջարկեցին թուփը բացահայտ պատկերել Բոլիվիայի զինանշանի վրա:
Ըստ նրանց, կոկայինը հանդիսանում է հաստատակամության և համառության, մշակութային ժառանգության և սոցիալական ամբողջականության ավանդական բոլիվիական խորհրդանիշ
[1] [2]։

  1. Герб Боливии хоят украсить листьями коки
  2. Листья коки на гербе