Մասնակից:Lida Esayan 2002/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բարերար և որդեգիր» հայ գրող Նար-Դոսի ստեղծագործություններից է։ Վիպակը Նար-Դոսը գրել է 1888 թվականին։ Նար-Դոսի ստեղծագործական ուղում մեծ նշանակություն ունի «Բարերար և որդեգիր» վիպակը։ Նար-Դոսը իր ստեղծագործություններում առհասարակ տուրք է տալիս ռոմանտիկական պատմելաձևին, ոճի հանդիսավորությանը, բնապատկերային նկարագրություններին, սակայն այս վիպակի մեջ պատում հանդարտ է կան նաև անհամոզիչ անցումներ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Lida Esayan 2002/Ավազարկղ5
Ժանրվիպակ
ՀեղինակՆար-Դոս
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանLida Esayan 2002/Ավազարկղ5

Վիպակը սկսվում է մի երիտասարդի պատմությամբ, ով ապրում էր փողոցներում։ Նա ուներ գեղեցիկ դիմագծեր, սակայն փողոցի փոշին ծածկել էր նրա գեղեցկությունը։ Նա հագին ուներ ամառային վերնաշապիկ, անդրավարտիք և կոշիկներ, որոնք բավականին մաշված էին։ Մի օր զվաճասեր մարդկանցից փախչելու պատճառով հանդիպում է մի մարդու, ում դիմագծերը սարսափելի վախենալու էին նրա համար։ Նրա աչքերը նման էին գողի աչքերի և հանկարծ այդ մարդը տեսնում է այդ պատանուն՝ պատի տակ նստած։ Մոտենում է նրան և հարցնում, թե ով է և որտեղից է։ Տղան պատասխանում է՝ որբ է։ Այդ մարդը, ում անունը Սարգիս էր, նրան տանում է իր տուն, այնուհետև մի շատ հարուստ մարդու մոտ, ով կարող էր օգնել նրան։ Այդպես էլ լինում է։ Աղա Գրիգոր Մոսեիչը որդեգրում է նրան, չնայած ուներ կին և զավակներ։

Նախքան այդ քաղաքում հայտնվելը այդ տղան՝ Բարսեղը, ապրում էր իր ընտանիքի հետ։ Նրա հայրը՝ Պետրոսը, վաճառական էր, շատ կենսուրախ մարդ էր, զվարճախոս։ Բոլորը նրան սիրում էին։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի ապահովեր իր ընտանիքին ամեն ինչով։ Ուներ երկու աղջիկ, մեկ տղա։ Ժամանակի հետ նա փոխվեց, դարձավ քչախոս, այլևս նրա դեմքին ժպիտ չէր երևում։ Մի օր նա ուշ գիշերը դուրս է եկել տնից և միայն առավոտյան հայտնի է դարձել, որ խեղդված մարդու դիակ են գտել։ Պետրոսն է եղել։ Նա ինքնասպան է եղել, որովհետև շատ պարտքեր է ունեցել։ Կինը շատ դժվար օրեր է անցկացրել, որպեսզի կարողանա ապահովել երեք երեխաներին, սակայն չկարողանալով հոգալ նրանց ծախսերը, Բարսեղը դուրս է մնում ուսումնարանից։ Նա ցանկանում էր օգնել մորը, որպեսզի թեթևացնի նրա հոգսը, սակայն նրան ոչ մեկը աշխատանքի չէր ընդունում։ Մի օր նա գնում է Թիֆլիս և հայտնվում աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։ Աղա Գրիգոր Մոսեիչը նույնպես եղել է ինչ-որ մեկի որդեգիրը։ Այդ ինչ-որ մեկը եղել է իր հորեղբայրը՝ Սարգիսը։ Նա որդեգրել էր Գրիգորին, որովհետև հայրը՝ իր եղբայրը մահացել էր։ Գրիգորը շատ էր տրվել կյանքի հաճույքներին և այդ իմանալով հորեղբայրը նրան դուրս էր արել տնից և ասել, որ ետ կընդունի միայն այն ժամանակ, երբ նա կփոխվի։ Գրիգորը ետ է վերադառնում՝ կեղծ դիմակը դեմքին։ Նա որոշ ժամանակ ապրում է ժուժկալ կյանքով և ահա մահանում է նրա բարերարը և նա սկսում է ապրել իր կյանք այնպես, ինչպես նախկինում։ Բարերարի ողջ ունեցվածքը մնում է իր որդեգրին։ Գրիգորը ծախսելու հետ մեկտեղ շատ է աշխատում, որպեսզի ամբեղջ կյանքում ապահովված լինի։ Նա ամուսնանում է մի աղջկա հետ, ով տարիքով բավական փոքր էր իրենից։ Աղջկա ծնողները նրան ամուսնացնում են Գրիգորի հետ, որովհետև նա հարուստ էր։ Չնայած նրան, որ աղջիկ ստիպաված էր ամուսնացել այդ մարդու հետ, սակայն սիրելու փոխարեն հարգում էր ամուսնուն։ Նրանք երկու երեխա են ուենում՝ Իսկուհին և Գարեգինը։ Գրիգորը չէր սիրում իր հարազատ զավակներին, անգամ կնոջ չէր սիրում։ Երբ երեխաներ բավական հասուն էին, նրանք ամուսիններով ապրում էին մի հարկի տակ, սակայն առանձին իրարից։ Մի անգամ Գարեգինի ընկերը՝ Սմբատը նրանից պարտքով գումար է խնդրում։ Գարեգինը հորից է խնդրում այդ գումարը, սակայն մերժում է ստանում՝ համոզվելով, որ հոր համար միևնույնն է իր խնդրանքը։

Բարսեղը մտերմացել էր մի կնոջ հետ, ով ուներ մեկ դուստր՝ Օլյան։ Օլյան սիրահարաված էր Բարսեղին և մայրը՝ Դարիա Կիրիլովնան ամեն ինչ անում էր, որ Բարսեղը սիրահարվի իր աղջկան։ Օլյան շատ տգեղ էր, այնքան տգեղ, որ անգամ ինքն էր զարմանում դրա վրա։ Մի օր, երբ Բարսեղը նրանց հյուընկալվեց, Դարիա Կիրիլովնան նրան ասաց, որ այնպես անի, որ աղա Գրիգոր Մոսեիչի հարստությունը մնա իրեն։ Միասին պլան մշակեցին, որ կանեն այնպես, թե իբրև Գայանեն (Գրիգոր Մոսեիչի կինը) և իր զավակները ցանկանում են թունավորել իրեն և դրա համար նրանց պետք է մի վստահելի մարդ ու Գրիգոր Մոսեիչը կհավատա։ Այդ մարդը Սարգիսն էր, ում միջոցով Բարսեղը դարձել էր Գրիգոր Մոսեիչի որդեգիրը։ Եվ հենց այդպես էլ լինում է։ Գրիգոր Մոսեիչը հավատում է Սարգսի պատմած «ճշմարտությանը»։ Բավական երկար ժամանակ աղան ծանր մտատանջությունների մեջ է հայտնվում, որից հետո որոշում է իր ամբողջ կարողությունը տալ ոչ թե իր զավակների, այլ որդեգրին։ Նրանք գնում են նոտարի մոտ և եղավ այն ամենը, ինչ ուզում էր Բարսեղը։ Այդ ամենից հետո նա գնում է Դարիա Կիրիլովանայի տուն և նրա հայտնում է մանրամասների մասին՝ տալով թղթերը։ Պլանի հաջորդ քայլը լինում է աղա Գրիգոր Մոսեիչին տնից դուրս անելը և որդեգիրը հենց այդպես էլ վարվում է։ Երբ նա աղա Գրիգոր Մոսեիչին ասում է, որ ազատի տունը, նրա դուրս գալուց հետո Գրիգոր աղա Մոսեիչը կաթվածահար է լինում։

Իսկուհին ամուսնանում է Սմբատի հետ, իսկ Բարսեղն ամուսնանում է Օլյայի հետ, սակայն ամուսնության առաջին օրն էլ հասկանում է, թե ինչ մեծ սխալ է գործել նրա հետ ամուսնանալով։ Աղայի մահից մի քանի օր անց էր, երբ Սարգիսը գնում է Բարսեղի մոտ՝ հայտնելու, որ գտել է Բարսեղի մորն ու քրոջը։ Այդ լսելով Բարսեղ դուրս է անում նրան տնից։ Այնքան է բարկացած լինում, որ Օլյային ասում է, թե այլևս չի սիրում նրան։ Այդ ժամանակ գալիս է Դարիա Կիրիլովնան՝ ձեռքին ինչ-որ թղթեր։ Դրանք այն մուրհակներն էին, որոնք Բարսեղը տվել էր նրան՝ իբրև վստահելի մարդ[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգիս- աղա Գրիգոր Մոսեիչի բարերար
  • Աղա Գրիգոր Մոսեիչ- Բարսեղի բարերար
  • Պետրոս- Բարսեղի հայր
  • Բարսեղ- Մոսեիչի որդեգիր
  • Գայանե- Մոսեիչի կին
  • Իսկուհի- Մոսեիչի դուստր
  • Գարեգին-Մոսեիչի որդի
  • Օլյա- Բարսեղի կին
  • Դարիա Կիրիլովնա- Օլյայի մայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. ԵՊՀ հրատարակչություն. էջ 240.
  2. Նար-Դոս (1989). Երկերի ժողովածու հատոր 1. Խորհրդային գրող. էջ 341.