Մասնակից:Lida Esayan 2002/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արություն և Մանվել[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արություն և Մանվել»Ղազարոս Աղայանի վեպն է։ Գրվել է 1866 թվականին։ Աղայանի «Արություն և Մանվել» ստեծագործությունն ուղղված է անցյալի տգիտության դեմ։ Այն միտված է լուսավոր գաղափարների, առաջավոր մտքերի և նպաստում է նոր սերնդի հոգևոր և մտավոր զարգացմանը։ Վեպի գլխավոր հերոսը գործեղությունների զարգացման կենտրոնում է և հենց նրա միջոցով է զարգանում գործողությունները և բացահայտվում ժամանակի հայ իրականությունը[1]։Կրելով Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ազդեցությունը՝ Աղայանն իր այս վեպում ջանացել է ընթանալ ինքնուրույն ճամփով: Հատկապես գրական լեզվի հետագա զարգացման գործընթացում նա Պռոշյանի համեմատությամբ մեկ քայլ առաջ է գնում: Գրողը ցանկանում էր մշակել համազգային գրական լեզուն:

Lida Esayan 2002/Ավազարկղ2
ՀեղինակՂազարոս Աղայան
Ժանրվեպ
Կազմված էերեք գրքույկից
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1866
Էջեր147
ՎիքիդարանLida Esayan 2002/Ավազարկղ2

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի առաջին մասում պատմում է հին տոհմական աշխարհի և նրանում եղած ավանդույթների մասին։ Հետո անդրդառնում է այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով ազդեցություն են ունեցել Արությունի կյանքի և որպես անհատ ձևավորման մեջ։ Արությունի կերպարում շեշտված է հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության, հայրենասիրության գաղափարը, որը սերտորեն միացած է հանդես գալիս ժողովրդի սոցիալական ճնշման դեմ մղվող պայքարի գաղափարի հետ: Այս է պատճառը, որ Արությունն ագահությամբ է կարդում Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը: Արությունը իր ընկերոջ՝ Մանվելի հետ ծանոթանում է հոգևոր արարողության ժամանակ և երկուսն էլ իրենց կամքից անկախ խոստանում են իրար, որ միշտ ընկերներ են մնալու։ Արությունը նախնական կրթությունը ստանում է Մանիշակի մոտ, հետո գյուղի քահանայի՝ Պետրոսի մոտ։ Արությունը շատ խելացի էր։ Անգիր գիտեր բոլոր սուրբ գրքերը, շատ լավ երգում էր։ Մի օր նա Պետրոսի հետ գնում է քաղաք և նախքան իր քաղաք գնալը Մանվելն արդեն քաղաքում է լինում և պատահաբար տեսնում է Արությունին։ Արությունի և Մանվելի քույրերը քաղաք էին հարս եկել և նրանք մտերիմ հարևաններ էին։ Մանվելը գալիս և հայտնում է Արությունի քրոջը՝ Օսանային, որ Արությունին տեսել է քաղաքում։ Օսանան գնում է եղբոր հետևից և նրան բերում իր տուն։ Նա եղբորը խորհուրդ է տալիս, որ պետք չէ վերադառնալ գյուղ, ասում է, որ նա մնա քաղաքում և սովորի այնտեղ։ Եվ հենց այդպես էլ լինում է Արությունը մնում է քաղաքում և Մանվելի հետ սկսում է սովորել Ներսիսյան դպրոցում։ Այնքան բարձր առաջադիմություն է ունենում, որ նրան բարձր դասարան են տեղափոխում, սակայն դա երկար չի տևում․ նրանք դուրս են գալիս Ներսիսյան դպրոցից։ Հետո նա վերադառնում է գյուղ, բայց չի կարողանում հարմարվել գյուղի կյանքին, հայրը նրան գյուղի աշխատանքներ է հանձնարարում, բայց նա չի կարողանում դրանք հավուր պատշաճի կատարել։

Մի օր Ավետիքն ու կինը վիճում են նրա համար, սակայն Ավետիքի կամքն անկոտրուն էր, նա դեմ էր որդու նոր մտածելակերպին։ Եվ հենց այդ ժամանակ հայր և որդի վիճում են ու Ավետիքն Արությունին տնից դուրս է անում։ Արություն գնում և մոլորվում է ճանապարհին, հայտնվում է անտառում։ Անտառից երբ դուրս է գալիս, իմանում է, որ մի աշուղ է գալիս և որոշում է, որ պետք է երգի աշուղի հետ։ Այդ ամենն նա առաջարկում է աշուղին և նա համաձայնվում է, բայց կար մեկ խնդիր՝ Արությունը սազ չուներ։ Մրցակցության կանոններն այսպիսին էին, եթե Արությունն հաղթեր՝ աշուղի ձեռքից պետք է վերցներ սազը, իսկ եթե աշուղը հաղթեր՝ Արությունն իր հրացանը կտար այդ աշուղին։ Ստացվեց այնպես, որ Արությունն հաղթեց աշուղին և հեռացավ՝ սազը վերցնելով։ Ի վերջո, Արությունը որոշում է աշուղ դառնալ, որպեսզի մեծ ժողովրդականություն վայելող այդ արվեստը ծառայեցնի ժողովրդի հոգեկան ու բարոյական վերածննդին, նրա ազգային ինքնագիտակցության զարգացմանը: Արությունը ծաղրում է իր հետ մրցող աշուղին այն բանի համար, որ նա տարածում է ստահոդ պատմություններ և ոչ մի տեղեկություն չունի իր մայր ժողովրդի պատմությունից: Նա աշուղին առաջարկում է հայրենասիրական երգեր երգել, ժողովրդի մեջ զարգացնել ազատասիրության գաղափարը, ներշնչել նրան չհնազանդվել ժամանակակից իշխողների բռնակալական տիրապետությանը: Հետագայում նա վաճառեց սազը և որսրդական պարագաներ գնեց։ Անտառում, որսի ժամանակ նա հանդիպում է մի որսորդի՝ Պողոսին, ում հետ մտերմանում է։ Պողոսը ոչ ոք չուներ, մի մայր ուներ միայն, ում շատ վատ էր վերաբերվում՝ թուր ու թվանքով էր խոսում մոր հետ։ Երբ Արություն տեսնում էր, որ նա մորը վատ է վերաբերվում, ձայն չէր հանում, բայց առանձին ժամանակ այդ կնոջը մխիթարում էր։

Մի օր նրանք եղջերու են որսում և քանի որ տուն գնալու համար շատ մութ էր նրանք մոտակա եկեղեցում կրակ են անում և խորովում եղջերուի միսը ։ Այդ ժամանակ նրանց մեջ վիճաբանություն է սկսվում, իրար վիրավորելուց հետո նրանք կրկին հաշտվում են։ Եվ այդ ժամանակ Արություն պատմում է, որ ինքը կրթված է և նրան պատմում է այն մասին, որ բոլոր հայրերի նախահայր Հայկն է և որ բոլոր հայրեր եղբայրներ են։ Հետո նրանք բաժանվում են, որովհետև Արություն պետք է քաղաք գնար՝ Մանվելի մոտ[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արություն
  • Մանվել
  • Ավետիք
  • Մանիշակ
  • Պետրոս
  • Պողոս
  • Օսանա

Գաղափարական բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղայանի «Արություն և Մանվել» վեպը տվյալ ժամանակաշրջանում նորություն էր հայ վիպագրության պատմության մեջ։ Հեղինակի խոսքով այն ինքնակենսագրական վեպ է՝ ինքնակենսագրականի ու վիպագրականի միաձույլ տեսքով: Նկատի ունենալով իր կյանքի ու մտավոր զարգացման ուղին՝ Աղայանը, ի դեմս Արությունի, ռեալիստական գծերով է պատկերել 50-60-ական թթ.-ի հայ առաջադեմ երիտասարդին, ով պայքարում էր միջավայրի խավարամտության դեմ: Վեպում նոր սերնդի առաջադեմ գաղափարների կրողն ու արտահայտիչը Արությունն է, մասամբ նաև նրա մտերիմ ընկերը՝ Մանվելը, իսկ ժողովրդի մտավոր ու բարոյական կողմերը, ժամանակի իրական գեղարվեստական պատկերումը տրված են հերոսների միջև եղած բախումների միջոցով: Արությունը կարծում էր, որ կենցաղում եղած արատավոր բարքերը, տգիտությունն ու խավարը հնարավոր է վերացնել հասարակության լայն խավերին լուսավորելու միջոցով: Այդ գործը պիտի իրականացներ նոր սերունդը, այդ սերնդի այն ներկայացուցիչները, որոնք ազատ էին կրոնական նախապաշարումներից ու նվիրված էին ժողովրդին: Հեղինակն Արությունին ու Մանվելին ներկայացնում է որպես 19-րդ դարի 50-ական թթ.-ի լուսավորության գործին ու ազատասիրության գաղափարներին նվիրված պատանի առաջամարտիկների: Ժողովրդին նվաստացնող արատավոր երևույթների՝ տգիտության, խավարամտության նկատմամբ անհաշտ վերաբերմունք է դրսևորում հատկապես Արությունը: Նրան մտահոգում է գյուղացիների ծայրահեղ աղքատությունը, կանանց ու երեխաների լիակատար իրավազրկությունը: Նա մտորում է ժողովրդին այդ վիճակից դուրս բերելու մասին ու խորանում գյուղում իշխող սոցիալական ու ազգային անարդարությունների բացահայտման մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ղազարոս Աղայանի ստեղծագործություններ

  1. [file:///C:/Users/User/Downloads/%D4%B1%D5%B6%D5%B6%D5%A1-%D4%B9%D5%B8%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B3%D5%A1%D5%B2%D5%A1%D6%83%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B8%D5%BD-%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%C2%AB%D4%B1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%84%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%C2%BB-%D5%BE%D5%A5%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%20(1).pdf «1(16)»] (PDF). Հայագիտության Հարցեր: 151–160. 06․03․2024. PMID Երևան. Վերցված է 2019-ին. {{cite journal}}: |first= missing |last= (օգնություն); Check |pmid= value (օգնություն); Check |url= value (օգնություն)
  2. Աղայան, Ղազարոս (1979). Երկեր. «Սովետական գրող». էջեր 87–233.