Մասնակից:LianaMkrtchyan2004/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LianaMkrtchyan2004/Ավազարկղ

Նիկոլայ Մուխո (ռուս.՝ Мухо, Николай Антонович, ), խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 6-ին Կրոնշտադտում, աշխատավորի ընտանիքում: Հայրը` Անտոն Անտոնովիչը, զոհվել է 1920 թվականին, Կրոնշտադտի ապստամբության ժամանակ: Մանուկ հասակում ապագա նկարիչն ստիպված է եղել անընդհատ մի հարազատի տնից մյուսի մոտ տեղափոխվել: Յոթնամյա դպրոցն ավարտել է Բելառուսի Բեշենկովիչի քաղաքային ավանում: 1929-1931 թվականներին սովորել է Վելիկիե Լուկիի արհեստակցական ուսումնարանում: 1931 թվականին տեղափոխվել է մոր մոտ` Լենինգրադ և «Պրոգրես» գործարանում սկսել է աշխատել որպես փականագործ-հաստոցագործ: Ըստ Ն. Մուխոյի հիշողությունների` կոմսոմոլյան կազմակերպության հետ շրջել է թանգարաններում և նկարիչ դառնալու մեծ ցանկություն է ունեցել: Կոմսոմոլյան կազմակերպության խորհրդով 1934 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղարվեստամանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1940 թվականին: Նույն թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը:

1941 թվականի օգոստոսի 1-ին զորակոչվել է Կարմիր բանակ: Որպես շարքային զինվոր մասնակցել է Կոլպինոյի մոտ մղվող ազատագրական մարտերին: Ստացել է ծանր կոնտուզիա: 1943 թվականին Վոլոգդի տարհանման հոսպիտալում բուժվելուց հետո զորացրվել է` հաշվանդամության պատճառով[2]:

1944 թվականին վերադարձել է ինստիտուտ` ուսումը շարունակելու: Սովորել է Միխայիլ Բերնշտեյնի, Սեմյոն Աբուգովի, Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու, Գլեբ Սավինովի, Բորիս Յոհանսոնի մոտ: 1945 թվականին մասնակցել է Լենինգրադի ռազմաճակատի նկարիչների աշխատանքների երրորդ ցուցահանդեսին, որն անց է կացվել Գեղարվեստի ակադեմիայի սրահներում և որտեղ ներկայացրել է չորս աշխատանք[3]: 1950 թվականին ավարտել է ինստիտուտը Բ. Յոհանսոնի արվեստանոցում` գեղանկարչի որակավորմամբ: Դիպլոմային աշխատանքն է եղել «Մետրոյի հորանում» նկարը (որոշ աղբյուրներում նշվում է այլ` «Լենինգրադի մետրո» անվանումը[4]):

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է ուղարկվել Հարավային Սախալինսկ` Խորհրդային նկարիչների միության տեղական կենտրոն, որի անդամն է եղել 1951-1952 թվականներին: 1951 թվականին մասնակցել է Հարավային Սախալինսկի նկարչական շրջանային ցուցադրությանը` 2-րդ կարգի դիպլոմ ստանալով ձկնորսի դիմանկարի համար: 1952 թվականին վերադարձել է Լենինգրադ և աշխատանքի է ընդունվել Լենիզոյում: 1953 թվականինց մասնակցել է Լենինգրադի նկարիչների ցուցահանդեսներին: 1957 թվականից ընդունվել է Լենինգրադի նկարիչների միություն: Նկարել է ժանրային և թեմատիկ նկարներ, ծովանկարներ, քաղաքային և լանդշաֆտային բնանկարներ: Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավել ծովի ու մերձծովային քաղաքների կյանքի թեմաները: Բացի Հարավային Սախալինսկից ու Լենինգրադից` նկարիչն աշխատել է Մուրմանսկում, Սևաստոպոլում, Կրոնշտադտում, Հյուսիսային Դինայում: Ճանաչվել է որպես բնանկարային էտյուդի վարպետ: Նիկոլայ Մուխոյի աշխատանքները տարբերվում են դեկորատիվությամբ, վառ, հարուստ կոլորիտով: Վարպետորեն տիրապետել է պլենէրային գեղանկարչության հնարքներով:

Մահացել է 1989 թվականի օգոստոսի 6-ին, Լենինգրադում, իր կյանքի 73-րդ տարում:

Նկարչի աշխատանքների անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել 1989 թվականին Լենինգրադում` Լենինգրադի նկարիչների միության սրահում:

Ն. Մուխոյի աշխատանքերը պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կամրջի կառուցում», «Լենինգրադ»[3] (երկուսն էլ` 1945),
  • «Գարունն անտառում»[5] (1953),
  • «Հարավային Սախալինի ափը»[6] (1954),
  • «Էտյուդ»[7] (1955),
  • «Ընկերության այց», «Ճանապարհ դեպի հանքարան»[8] (երկուսն էլ` 1956), «Էտյուդ»[9] (1957),
  • «Անձրև Շեմիլովկայում»[10] (1958),
  • «Կամրջի շինարարություն Նևա գետի վրա»[11], «Կառուցապատում: Էտյուդ»[12] (երկուսն էլ` 1959),
  • «Կառուցապատում»[13] (1960),
  • «Ձկնորսը ճանապարհին»[14] (1961),
  • «Մուրմանսկի ձկնային նավահանգստի հանգրվանը», «Ծովում»[15] (երկուսն էլ` 1962),
  • «Լենինգրադ: Վասիլևյան կղզու միջին պողոտան»[16], «Շինարարություն գետի ափին»[17], «Մայիսյան երթ», «Նորակառույցներ Օխտայում»[18] (բոլորը` 1964),
  • «Լիգովյան պողոտա» (1966) և այլն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с. 97.
  2. Память народа
  3. 3,0 3,1 Третья выставка работ художников ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945. - с.24.
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915 - 2005. - Санкт Петербург: "Первоцвет", 2007. - с.62.
  5. Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. - Л: ЛССХ, 1953. - с.7.
  6. Весенняя выставка произведений ленинградских художников. 1954 год. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.14.
  7. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.13.
  8. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.17.
  9. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.21.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.19.
  11. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.156.
  12. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.28.
  13. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.13.
  14. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.28.
  15. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.19.
  16. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.22.
  17. Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.308.
  18. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.35.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.8. Д.111.
  • Третья выставка работ художников ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945. - с.24.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1953 года. Каталог. - Л: ЛССХ, 1953. - с.7.
  • Весенняя выставка произведений ленинградских художников. 1954 год. Каталог. — Л: Изогиз, 1954. — с.14.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — с.13.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1956 года. Каталог. — Л: ЛССХ, 1956.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.17.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.21.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.19.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.13.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.28.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.28.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.19.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.35.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.22.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1971. - с.12.
  • Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М: СХ РСФСР, 1972. — с.71.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941—1947 годы. — М: Советский художник, 1973. — с.216.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1983. - с.12.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.97.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.18.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — с.25, 27, 142, 259, 261, 386, 549.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.82.
  • Николай Антонович Мухо. Выставка произведений. Автор вступительной статьи Н. Г. Моисеева. Л, 1989
  • Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. — Санкт — Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1994. — с.4.
  • Лирика в произведениях художников военного поколения. Выставка произведений. Каталог. — Санкт — Петербург: Мемориальный музей Н. А. Некрасова, 1995. — с.4.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.9, 18, 373, 389—391, 393—399, 402—404, 445. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915 - 2005. - Санкт Петербург: "Первоцвет", 2007. - с.62.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]