Jump to content

Մասնակից:LianaDallakyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայրական իրավունք -այլ կերպ ասած մայրիշխանության դրսևորման ձև, որի պարագայում ազգակցության աղբյուրը ներկայանում է մայրը, ով և կազմում է մայրական սերունդ՝ իր մայրական իրավուքներով։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկության հասարակական կյանքի արշալույսին ընտանիքը միանգամայն զուրկ է եղել այն անհատական բնավորությունից, որ ժամանակակից ընտանեկան կազմի հատուկ գիծն է։ Նախապատմական այդ ընտանիքները բաղկացած են եղել խմբակներից, որոնք կազմել են սերունդներ, տոհմեր, ցեղեր և հիմնված են եղել մայրիշխանության մայրական իրավունքի սկզբունքի վրա։ Սերնդական խմբերը համայնորեն են տիրել իրենց կանանց և ունեցել են ազատ սեռական հարաբերություններ։ Այսպիսի պայմանններում ամուսնական կապերի տևականության մասին, իհարկե, խոսք անգամ լինել չի կարող։ Հետևաբար զավակների և ծնողների միջև անհնարին էր որոշ իրական հարաբերություն հաստատել։ Հետևապես և միայն մայրը կարող էր ճանաչվել իբրև զավակի միակ տերը, ինչպես և ճանաչվել է․ ուստի և վերջինս պատկանել է բացառապես այն ցեղին կամ այն սերնդին, որին պատկանում է նրա մայրը։ Այսպիիս պայմաններում սերված մարդկային խմբակցությունների մեջ ազգակցությունը տիրապետում էր լոկ մայրական գծով։ Սերունդն աճում ու զարգանում էր կանանց շնորհիվ, ովքեր այդպիսով դառնում էին խմբական կյանքի մի տեսակ կենտրոն[1]։

Մայրական իշխանություն կամ մայրական իրավունք ասելով, չպտեք է հասկանալ մոր միանձնյա իշխանություն ընտանիքում՝ հոր ներկայության պարագայում։ Մայրիշխանությունը, փաստորեն առաջացել է տղամարդու ֆիզիկական բացակայության պատճառով։ Այսինքն «ընտանիք»-ի այսպիսի մոդելն առաջացել է ժամանակի թելադրանքով, այլ ոչ թե տղամարդու դիրքերի զիջման արդյունքում։ Այսինքն, այն սխալ ընկալումը, որը շատերի մոտ կա մայրական իրավունքի վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։

Անցումը հայրիշխանության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց մայրիշխանությունը ենթարկվում է էվոլյուցիոն զարգացման, քայքայվում է և հետզհետե իր տեղը զիջում է հայրիշխանությանը։ Ամուսնու՝ ընտանիքում մշտական ներկայաությունը փոխում է իրավիճակը օգուտ տղամարդկանց։ Նրանք ձեռք են բերում իրավունքներ իրենց կանանց և երեխաների նկատմամբ։Չնայած, որ նահապետական գերդաստանը տրամաբանորեն հակառակ էություն է պարունակում մայրական ընտանիքի հետ համեմատած, բայց և այնպես, զարգանալով վերջինից, իր մեջ պահպանել է հետքեր, որոնցից կարելի է եզրակացնել մայրական իրավունքի երբևիցե գոյություն ունելալը։ Հայ սովորութական իրավունքի մեջ հայ նահապետական գերդաստանի բարքերում ու հայացքներում կարելի է գտնել բազմաթիվ փաստեր, որոնցից պետք է եզրակացնել, որ հայ ընտանիքի զարգացման պատմության մեջ եղել է մի շրջան, երբ բացառապես գերիշխում էր մայրական իրավունքը, երբ ընտանիքն ամբողջությամբ հիմնված էր մայրական իրավունքի վրա, որը տարածվում էր զավակների վրա և սահմանում էր մշտական ազգակցական կապեր լոկ կանացի, մայրական գծով[2]։

Հայրիշխանական ընտանիքն այնքան խոր արմատներ էր գցել հայկական նահապետական ընտանիքում, որ օրինակ Ջավախքում ժողովրդի մեջ պահպանվել է ծայրահեղական մի խոսք՝ «Հայրն անսահման իշխանություն ունի որդիներին ծախելու և գինն ուտելու»[3]:

Բայց տարբեր ժամանակներում եղել են շատ տարբեր հեղինակներ, ովքեր միանշանակ ըդունում են մայրիշանության պատմական յուրահատկությունը[4][4]:


[1] Սամուելյան Խ․, Առևանգմամբ և գնմամբ ամուսնութիւն, ԱՀ, Գիրք 12, Երևան, 1904, էջ 40-41։

[2]Սամուելյան Խ․,Մայրական իրավունքը(տեսութիւն հայ սովորութական իրաւունքից), ԱՀ, Գիրք 17, Թիֆլիս, 1908, էջ 129։

[3]Սամուէլեան Խ․, Հայոց ժառանգական իրավունքը, ԱՀ, N 15, Թիֆլիս, 1907, էջ 69։

[4]Косвен М. О., ,,Матриархат,,. Москва, 1948, стр. 4:

  1. «http://ethno.asj-oa.am/533/1/40.pdf» (PDF). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «http://ethno.asj-oa.am/476/1/126.pdf» (PDF). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. «http://ethno.asj-oa.am/508/1/68.pdf» (PDF). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. Косвен (1948). Матриархат. Մոսկվա. էջ 4.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)