Մասնակից:LiLian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսնի Sոն, նույն ինքը zhōngqiūjié, մեծ շուքով է նշվում ոչ միայն Չինաստանում, այլև Վիետնամում։ Այս տոնը հիմնականում նշվում է ջերմ, ընտանեկան միջավայրում։ Համաձայն այս տոնի ներկայիս բացատրությանը, մարդիկ հիանում են լիալուսնի տպավորիչ տեսարանով և իրար են նվիրում << Լուսնի թխվածքաբլիթ>>-ները։ Չինաստանում այս տոնը ամենատարածված տոներից մեկն է համարվում՝ իր տեղը զիջելով միայն Նոր Տարուն։ Լուսնի տոնը նշվում է ութերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ Սեպտեմբերի երկրորդ կեսին։ Ասում են՝ լիալուսինը, որպես սիմվոլ ընդունելու գաղափար, պատահական չէ, քանզի լուսնի կլոր ձևը ամենապայծառն է և համարվում է բերքահավաքի վերջին շրջանի, պտղաբերության, ինչպես նաև կնոջ արարման խորհրդանիշը։ Այս տոնը իր տարածումն է գտել նաև Հայաստանում, շնորհիվ Կոնֆուցիուսի ինստիտուտի։

Լուսնի տոնի հետ կապված կա մի փոքրիկ պատմվածք, թե ինչպես են 24 տառերը հավաքվում՝ նշելու Լուսնի տոնը, որի ժամանակ սկսում են վիճել, թե իրենցից որ մեկն է ավելի նման լուսնի թխվածքաբլիթին․
O-Ես ամենանմանն եմ լուսնի թխվածքաբլիթին։
C-Ես նույնպես նման եմ թխվածքաբլիթին, բայց ինչ-որ մեկը կծել է ինձ։
D-Ես էլ եմ թխվածքաբլիթ,բայց ինչ-որ մեկը դանակով կտրել է ինձ։
Q-Ես նման եմ լուսնի բլիթին, ուղղակի մի փոքր ավելցուկ եմ տվել[1]։ Լուսնի տոնին վերաբերող կա մի շատ հետաքրքիր առասպել՝ Չան Ը-ի և Խոու Իի մասին։ Սա մի ազդեցիկ սիրո պատմություն է գեղեցիկ լեդիի և հերոսի միջև։ Համաձայն առասպելի, Խոու Ին հիանալի աղեղնավոր էր, իսկ Չան Ըն նրա կինը։ Վաղու՜ց, շատ վաղուց, երկնքում արևների թիվը տասն էր։ Արևները կրակի էին տվել Երկրի ամբողջ բուսական աշխարհը։ Մարդիկ՝ մեկը մյուսի ետևից, մահանում էին։ Մի օր, Խոու Ին, օգտագործելով իր նետն ու աղեղը, նետահարեց արևներից իննին՝ փրկելով բնակիչների կյանքը։ Արևմուտքի թագուհին, որպես պարգևատրում, Խոու Իին հանձնեց մեկ շիշ էլիքսիր, որը նրան կդարձներ անմահ։ Դժբախտաբար, այդ թուրմը նախատեսված էր մեկ անձի համար։ Բայց Խոու Ին չհուսահատվեց, քանզի նա ցանկություն չուներ խմել այդ էլիքսիրը։ Նրա երազանք էր հնարավորինս երկար ապրել Չան Ըի հետ։ Նա վստահեց թուրմը իր սիրեցյալին, ով խոստացավ թաքցնել այն՝ հենց իր համար։ Խոու Ին գնալով ավելի ու ավելի հայտնի էր դառնում՝ շնորհիվ իր հերոսության։ Մարդիկ ընդունում էին նրան որպես առաջնորդ։ Խոու Ին շատ աշակերտներ ուներ, բայց ոչ բոլորն էին օժտված բարոյական արժեքներով։ Փան Մենը, ցավոք սրտի, վերջինիս դասին էր պատկանում։ Նրա նպատակն էր տիրանալ թուրմին։ Մի օր, Խոուն Ին իր աշակերտների հետ գնաց որսորդության, բայց Փան Մենը, ձևանալով հիվանդ, մնաց տանը։ Վստահ լինելով, որ Խոուն Ին լքել է տունը, շտապեց նրա տուն և փորձեց ստիպողաբար Չան Ըից վերցնել էլիքսիրը։ Չանը հասկացավ, որ չի կարող դիմակայել նրան, այդ իսկ պատճառով ինքը խմեց էլիքսիրը։ Այդ թուրմը նրան բարձրացրեց շատ վեր՝ հասցնելով մինչև լուսին։ Նա դարձավ անմահ։ Խոուն՝ ստանալով վերջին նորությունները, շտապեց տուն, սեղանը տեղափողեց լուսնի լույսի տակ,մի մեծ պատրաստություն տեսավ՝ հավատալով, որ Չանը կվերադառնա իր մոտ։ Այդ օրվանից ի վեր, մարդիկ երկրպագում են լուսնին՝ պատրաստելով ամենահամեղ ուտելիքները[2]:

  1. http://xiaohua.zol.com.cn/detail43/42627.html
  2. http://www.chinahighlights.com/festivals/mid-autumn-festival-story.htm