Մասնակից:Levon2001/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստրուկտուրալիզմ (կառուցվածքաբանություն), հասարակականմշակութաբանական գիտություններում (լեզվաբանություն, ազգաբանություն, մարդաբանություն, արվեստագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա են)քսաներորդ դարում առաջացած մի շարք ուղղությունների ընդհանուր անվանումը, որոնք միավորված են մեթոդաբանական նույն սկզբունքներով։ Ի հակադրություն փաստագրական և սահուն էվոլյուցիոնիստական մոտեցման(որի կրողը փիլյան մեջ պոզիտիվիզմն էր), Ստրուկտուրալիզմ գտնում է, որ երևույթների բազմազանության, Փոփոխվող կոնկրետ իրավիճակների մեջ գոյություն ունի մի միասնական և անփովւոխ հենք, դրանց վերացական ու ընդհանրական սխեման, կաղապարը։Այդպիսին է, օրինակ, ըստ Ֆ․ դը Սոսյուրի (որից սերում են Ստրուկտուրալիզմի գաղավարները), լեզուն իր քերականությամբ և բառամթերքով որպես վերանհատական նորմա, հաստատուն, արտաժամանակյա (վերպատմական) կաղապար, որպես մի հնարավորություն, որն իրականանում է խոսքի մեջ՝ որպես անհատական, միանվագ, պատահական,փոփոխական երևույթի։ Այդ վերացական կաղապարը մի համակարգ է՝ կայուն կաոուցվածքով, այսինքն՝ նրանում տարրերը կապված են հաստատուն հարաբերություններով (կանոններով) և սահմանվում, որոշվում, կառավարվում են դրանցով (ինչպես որ շախմատի կանոններով որոշվում են և՝ խաղի կարգն ու ընթացքը, և՛ ֆիգուրների գործառությունը)։ Այս ըմբռնումը հնարավորություն է ընձեռում համակարգի նկարագրության համար կիրառելու ճշգրիտ (դեդուկտիվ) գիտություններից փոխառված ձևականացման միջոցները՝ այն ներկայացնելով նշանային տեսքով և կառուցելով ձևական մոդևլնևր, որոնց մեկնաբանություններն են դառնում կոնկրետ իրավիճակները։Կառուցվածքային լեզվաբանության մեջ զարգացված (Լ․ Ելմսլև, Ռ․ Ցակոբսոն, Ն․ Խոմսկի, Ի․ Ռևզին ևն) այս եղանակի կիրառմամբ հետաքըրքիր արդյունքներ են ստացվել նաև առասպելաբանության (Կ․ Լևի-Ստրոս), հոգեբանության (ժ․ Պիաժե), գիտաբանության, մշակութաբանության (Մ․ Ֆուկո) բնագավառներում ևն։ Ստրուկտուրալիզմի սահմանափակությունն առարկայի պատմական զարգացման օրինաչափ ընթացքի թերագնահատումն է․ ըստ Ստրուկտուրալիզմի, կառուցվածքը, կենսաբանական գենոտիպի նման, մեկընդմիշտ տըրված է, այնպես որ պատմականորեն գո¬ յություն ունեցած տարբեր կառուցվածքները ծագումնաբանորեն չկապված ինքնուրույն ներփակ ամբողջություններ են։ Ստրուկտուրալիզմը հատկապես Ֆրանսիայում, փիլիսոպա որոշ հավակնություններ ունի։Իմացաբանական առումով այն իրեն ներկայացնում է իբրև ճշգրիտ փիլյան տարատեսակություն, իսկ հասարակագիտության մեջ՝ իբքւսբւսններից ոմանք հավակնում են նույնիսկ իրենց մարդաբանությամբ և մշակութաբանությամբ լրացնելու մարքսիզմը։Սակայն կառուցվածքաբանութունն ըստ էության ի վիճակի չէ հասնելու փիլիսոպաների ընդհանրացումների և մնում է մասնավոր մեթոդաբանականհետ ազոտական կողմնորոշում։րև մարդու մասին ուսմունք, որը մարդու հոգևոր աշխարհի տարբեր ոլորտները (հոգեբանական, ճանաչողական, գաղափարախոսական և այլն) քննում է միասնական մեթոդով։ Կսռուցվածքաբանության հիմնական ընդդիմախոսներն այս հարցում էկզիստենցիալիստներն են։