Մասնակից:Khachatryananna/Ավազարկղ
Պիլին (լատիներեն՝ մազ) մազաման կառույց է, որը գտնվում է բազմաթիվ բակտերիաների և արքեաների մակերեսին[1]։ Պիլի և ֆիմբրիա տերմինները(լատիներեն՝ ծայր) կարող են փոխարինել միմյանց, չնայած՝ որոշ հետազոտողներ նախընտրում են պիլի տերմինը օգտագործել բակտերիաների կոնյուգացիայի գործընթացի նկարագրման համար։ Բոլոր զուգակցված պիլիները հիմնականում կազմված են պիլինից՝ ֆիբրինային սպիտակուցներից, որոնք օլիգոմերային են։
Տասնյակներ պիլիներ կարող են գոյություն ունենալ բակտերիայի և արքեայի մակերեսի վրա: Որոշ բակտերիաներ, վիրուսներ կամ բակտերիոֆագեր իրենց վերարտադրողական ցիկլի սկզբում կցվում են պիլիի վրա գտնվող ընկալիչներին:
Պիլիները հակածին են։ Նրանք նաև փխրուն են և պարբերաբար փոխարինվում են այլ կառույցների հետ․ երբեմն փոխարինվում են այլ բաղադրությամբ պիլիների հետ՝ հանգեցնելով հակածինության։ Յուրահատուկ հյուրընկալող պատասխանները հին պիլիի կառուցվածքին արդյունավետ չեն նոր կառուցվածքի վրա։ Ռեկոմբինացիան պիլիի որոշ գեների միջև(բայց ոչ բոլոր) կոդավորում է պիլիի հաստատուն(C) և փոփոխական(V) շրջանների համար(նման է հակամարմինների բազմազանությանը)։ Որպես առաջնային հակագենային որոշիչ, վարակող գործոն և անպատժելիության գործոն՝ մի շարք գրամ բացասական և որոշ գրամ դրական բակտերիաների բջջի մակերեսին, ներառելով՝ էնտերոբակտերիաներ, պսեուդոմոնադներ, մեծ հետաքրքրություն է առաջացել պիլիի ուսումնասիրության նկատմամբ՝ որպես սոսնձման օրգանոիդ և պատվաստանյութի բաղադրիչ: Պիլիի առաջին մանրամասն ուսումնասիրությունն իրականացվել է Բրինթոնի և նրա գործընկերների կողմից, ովքեր ցույց են տվել բակտերիաների մեկ շտամի մեջ երկու տարբեր փուլերի առկայությունը՝ կույտավորված (p+) և չկույտավորված[2][3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20110606235044/http://www.mercksource.com/pp/us/cns/cns_hl_dorlands_split.jsp?pg=/ppdocs/us/common/dorlands/dorland/nine/000955836.htm.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Brinton, Charles C.; Buzzell, Anne; Lauffer, Max A. (1954-12-01). «Electrophoresis and phage susceptibility studies on a filament-producing variant of the E. coli B bacterium». Biochimica et Biophysica Acta. 15 (4): 533–542. doi:10.1016/0006-3002(54)90011-6. ISSN 0006-3002.
- ↑ Brinton, C. C.; Buzzell, A.; Lauffer, M. A. (1954-12). «Electrophoresis and phage susceptibility studies on a filament-producing variant of the E. coli B bacterium». Biochimica Et Biophysica Acta. 15 (4): 533–542. doi:10.1016/0006-3002(54)90011-6. ISSN 0006-3002. PMID 13230101.