Մասնակից:Kh mar9898/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kh mar9898/Ավազարկղ2

Արա Վարդանյան հայտնի բրազիլահայ ոսկերիչ () առավել հայտնի է որպես ոսկեգործական տան հիմնադիր[1]:

Դեռահասության տարիները և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում[2], ոսկերիչների ընտանիքում[3] և իր դեռահասությունն անցկացրել Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում՝ շրջապատված թանկարժեք քարերով: Նախքան 1998 թվականին Նյու Յորք մեկնելը, ՆԱՍԴԱՔ-ում որպես վաճառական աշխատելով, Վարդանյանը տնտեսագիտական[4] կրթություն է ստանում Բոստոնի համալսարանում[2]: 2000 թվականին Վարդանյանը դուրս եկավ ֆինանսական շուկա` վերադառնալու Բրազիլիա և նվիրեց ժամանակը զարդեր նախագծելուն:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին, Վարդանյանը հիմնել է իր հռչակավոր զարդերի տունը[5] [6] և այդ ժամանակից սկսած մշակել է նորարար զարդերի պարամետրեր, ներառյալ, երկու և երեք մատով[5] օղակներ՝ «Ութոտնուկի օղակներ», «ճարմանդներ» և նրա յուրահատուկ օգտագործումը շրջված ադամանդներով: Վարդանյանի զարդերի նմուշների համար ոգեշնչման հիմնական աղբյուրն է հանդիսանում քարեղենը՝ ստեղծելով կառուցվածքը քարի շուրջ[7]:

2002 թվականին, Վարդանյանը սկսեց իր զարդերի կտորները միջազգայնորեն վաճառել Նյու Յորքում[8] և 2005 թվականին բացեց իր Սան Պաուլու ցուցասրահը[9]: Դրան հաջորդեց խանութների բացումը Սան Պաուլոյում (2010) և Ռիո դե Ժանեյրոյում (2012): 2014 թվականին GRAACC-ի Անկոտրում Հույս արշավի հետ համագործակցեց քաղցկեղով հիվանդ երեխաների համար գումար հավաքելով[10]:

2016 թվականին Վարդանյանը բացեց իր առաջին ֆլագմանը Բրազիլիայի սահմաններից դուրս, Մայֆեյր քաղաքում, Լոնդոնում՝ Baron Saatchi-ի[11] նախկին տան մի հատվածում[6]: Վարդանյանի զարդերը կրել են հայտնի մարդիկ, ինչպիսիք են` Նաոմի Քեմփբելը[6], Պենելոպե Կրուզը[6] և Մադոննան[6]:

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը համագործակցել է տարբեր արվեստագետների հետ,ինչպիսիք են բրազիլացի նկարիչ[12] Էռնեստո Նետոն (2002), Բրազիլիայի դեկորատիվ լուսավորության ապրանքանիշը Scatto-ի հետ[13], գերմանացի նկարիչ Janaina Tschäpe-ի[14] (2013) և բրազիլական կահույքի դիզայներ Hugo França-ի[15] հետ (2016): Վարդանյանը հաճախ դիզայնի մեջ է մտցնում իր կնոջ՝ նախկին մոդել Sabrina Gasperin-ին, որին նա ընդունում է որպես ապրանքանիշի մուսա: Իր հերթին Gasperin-ը Վարդանյանի հետ նախագծում է իր Sabrina by Ara Vartanian հավաքածուն, որն իր մեջ ներառում է նաև 2011 թվականի Mothers and Daughters հավաքածուն[16]:

2017-ին նա ստեղծեց նոր հավաքածու՝ համագործակցելով բրիտանացի սուպերմոդել Քեյթ Մոսի հետ, որը կոչվում է Kate Moss X Արա Վարդանյան[17] [18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lazazzera, Milena (17 March 2017). «Resetting the Romanovs' jewels, and other stories». Financial Times. Վերցված է 29 May 2017-ին.
  2. 2,0 2,1 «Carbono Galeria - JTEA02-1 - Ara Vartanian e Janaina Tschäpe». carbonogaleria.com.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2 March 2017-ին.
  3. Martinez, Chris (3 August 2015). «Designers de joias Jack e Ara Vartanian brigam na Justiça por uso de sobrenome da família». GQ (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 29 May 2017-ին.
  4. Sharpe, Olivia (13 July 2016). «Brazilian Jeweller Ara Vartanian Opens His Flagship Store in Mayfair». Luxury London. Արխիվացված է օրիգինալից 22 July 2016-ին. Վերցված է 29 May 2017-ին.
  5. 5,0 5,1 Magazine, Wallpaper* (8 September 2016). «Jeweller Ara Vartanian's Mayfair boutique celebrates all things beautifully Brazilian». Wallpaper*. Վերցված է 2 March 2017-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Royce-Greensill, Sarah (2016-07-26). «Ara Vartanian arrives in Mayfair». The Telegraph. Վերցված է 2 March 2017-ին.
  7. «Ara Vartanian desembarca no Rio de Janeiro com loja no VillageMall». Vogue Brasil (բրազիլական պորտուգալերեն). 12 December 2012. Վերցված է 2 March 2017-ին.
  8. Garrahan, Rachel (13 May 2015). «More Jewelry Retailers Are Adopting Consignment Policies». The New York Times. Վերցված է 29 May 2017-ին.
  9. Sagradi, Renata (15 April 2011). «Ara Vartanian» (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2 March 2017-ին.
  10. Collucci, Cláudia (10 October 2014). «Anéis de diamantes feitos de cabelos de crianças com câncer serão leiloados». Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն).
  11. Belcher, David (11 May 2016). «Opening in London on Kate Moss's Advice». The New York Times.
  12. «Ara Vartanian apresentará joias na exposição "Tudo Joia", em São Paulo». Vogue Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2 March 2017-ին.
  13. Pacce, Lilian (30 September 2009). «Luz preciosa -». Lilian Pacce (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2 March 2017-ին.
  14. Ramalho, Anna (13 May 2013). «Ara Vartanian comemora parceria com Janaina Tschäpe em NY». Jornal do Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 29 May 2017-ին.
  15. Tolipan, Heloisa (3 September 2013). «Ara Vartanian lança joias em parceria com Janaina Tschäpe em tarde cool, no Rio». Jornal do Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 29 May 2017-ին.
  16. «Ara Vartanian e Sabrina Gasperin lançam coleções de joias». Vogue Brasil (բրազիլական պորտուգալերեն). 7 October 2011. Վերցված է 2 March 2017-ին.
  17. Carter, Felicity (18 May 2017). «Exploring The Kate Moss X Ara Vartanian Collaboration». Forbes. Վերցված է 29 May 2017-ին.
  18. Woolton, Carol (13 May 2017). «EXCLUSIVE: Kate Moss Launches Jewellery Collaboration». Vogue. Վերցված է 29 May 2017-ին.