Մասնակից:Juleta Gevorgyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ռուբայաթի» ծաղրանմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորիստները հաճախ են ծաղրերգության նպատակով օգտագործել Ֆիցջերալդի թարգմանությունները:

  • Ջ. Դաֆան «Օհոու Դրիյամի ռուբայիներում» օգտագործել է բնօրինակը՝ որպեսզի չոր օրենքով ստեղծի երգիծանք։
  • Օլիվեր Հերֆորդի «Պարսկական կատվի ռուբայիներ» գրքում, որը հրատարակվել է 1904 թվականին, պատկերազարդվել է կատվի պատմություն, որն ընդօրինակում է բնօրինակ բանաստեղծությունները:
  • Գելեթ Բուրգեսի (1866-1951) «Օմար Կայենի ռուբայիներ» ստեղծագործությունը գրական և հրատարակչական բիզնեսի դատապարտումն էր:
  • Ուոլես Իրվինի «Օմար Խայամ կրտսերի ռուբայիներ» գիրքը հավակնում է այն բանին, որ այն համարվում է «մանգո-բորնեզյան» թարգմանությունը. գիրքը պատմում է Օմար Խայամի որդու՝ Օմար կրտսերի արկածների մասին, որը չի հիշատակվում բնօրինակում, և որը Պարսկաստանից արտագաղթում է Բորնեո։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եթե դուք կարողանաք ինձ ապացուցել, որ մի հրաշք է կատարվել, ես կհավատամ, որ դա արդար Աստված է, որը մեզ անիծել է այն բանի համար, որ կինը խնձոր է կերել»։
  • «Գիտությունը բացահայտում է վիպասք, շատ ավելի մեծ, քան «Իլիականը»: Այսօրը լի է փաստերի նոր բացահայտումներով, որոնք ավելի նշանակալի են մարդկության հոգու և ապագայի տեսանկյունից, քան սխոլաստիկների ուսումնասիրություններն ու գործերը: Կավի և կրաքարի մեջ մի քանի ոսկրային մնացորդները այնքան մեծ հեռանկար են բացել անցյալի ուսումնասիրության համար, քան թույլ է տվել հնդիկների երևակայությունը իրենց աստվածների համար։ Ժամանակի այս տեսլականը ոչ միայն զրկեց բանաստեղծներին անմահության հույսից, այն ինքնին ավելի հրաշալի է, քան Դանթեի և Միլթոնի բոլոր պատկերացումները»:
  • «Բարությունից, նույնիսկ «մեծ բարությունից», բարություն չեն փնտրում. դա այն է, ինչը ես սովորել եմ ծերության ժամանակ»:
  • «Ես լիովին կողմ եմ կարճ և զվարճալի կյանքին»: (դամբանագիր)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Է.Ֆիցջերալդի «Օմար Կայենի ռուբայիների» թարգմանությունը ռուսերեն».
  • Rubaiyat of Omar Khayyam (անգլ.)
  • Էդվարդ Ֆիցջերալդի կենսագրական տեղեկատվության թարգմանությունը՝ Ալեքսանդր Լուկյանովի(չաշխատող հղում)