Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քեյթ Քլեփ
Kate Clapp
Դիմանկար
Ծնվել էՀունիսի 6, 1995
ԾննդավայրՄոսկվա
ՔաղաքացիությունՌուսական
ԱզգությունՌուս
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԲլոգեր

Քեյթ Քլեփ (անգլ.՝ . Kate Clapp, իսկական անունն է Եկատերինա Ռոմանի Տրոֆիմովա; մայիսի 19, 1993 թվական, Մոսկվա) - հայտնի ռուսական ՅուԹյուբ բլոգեր: Նա նկարում է բազմաթիվ վիդեոներ, տեսահալովակներ, սկեչեր, երաժշտական կրկնորինակումներ և այլն: Նրա վիդեոնախագծերը մտնում են ռուսական ամենից եկամտաբեր նախագծերի ԹՈՓ 10-ի մեջ: 2016 թվականի հուլիսի տվյալներով նա ունի ավելի քան 1.5 միլիոն հետևորդ նրա հիմնական ալիքում՝ Foggy Disaster և ավելի քան 4.5 միլիոն 2-րդ ալիքում՝ TheKateClapp

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթը ծնվել և մեծացել է Մոսկվայում, ավարտել է համար 1122 դպրոցը: Դպրոցը ավարտելուց հետո նա ընդունել է համալսարան, Ժամանակակից Արվեստների Համալսարան Մոսկվայում, բայց առաջին կուրսում նա հասկացել է որ դա իրենը չէ, և դուրս է եկել համալսարանից: Իր գործունեությունը սկսել է 2009 թվականին Kate Clapp մականունով: Ընդհամենը 3 տարում նա ունեցավ 250 000 հետևորդ և 33.5 միլիոն դիտում ՅուԹյուբում: Ինչպես նաև նա նկարահանվել է գովազդներում հեռուստաընկերությունների համար:

2014 թվականի մարտում և նոյեմբերում նա եղել է ELLE Girl ամսագրի շապիկին:

2016 թվականին գրավել է 2-րդ տեղը ռուսաստանի ամենից սիրուն կանանց թոփում "Russian Reporter" ամսագրում: Որպես աստղ հրավիրված էր « Муз-ТВ» հեռուստաընկերության մրցանակաբաշխությանը: Ստաս Դավըդովի հետ հրավիրված էր "Вечерний Ургант" հեռուստանախագծին:

2016 թվականի գարնանը նա ներկայացրեց ռուսական YouTube-ը «Creator Summit»-ին, որը տեղի ունեցավ Նյու Յորքում և հավաքեց լավագույն բլոգերներին ամբողջ աշխարհից: Ինչպես նաև 2016 սկսեց նկարել իր նախագիծը ռուսական "Դիսնեյ" հեռուստաալիքի համար: