Jump to content

Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժան-Բատիստ-Գասպար Դեբյուրո կամ ուղղակի Բատիստ[1] (ֆր.՝ Jean-Gaspard-Baptiste Deburau, իսկական անուն` Յան Կաշպար Դվորյակ, 1796, Կոլինում, այն ժամանակ՝ Հռոմական կայսրություն, այժմ Չեխիա), ֆրանսիացի դերասան-միմ, հայտնի Պյերո կերպարի ստեղծող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարախաղաց, շրջիկ կրկեսի արտիստ Ֆիլիպ Դեբյուրոի և չեխական սպասուհու՝ Կատերժինա Կրալովայի որդին է: 1811 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ: Մի քանի տարի անց Բատիստը իր եղբոր հետ միասին դարձան Ֆյունմբյուլ թատրոնի դերասաններ: Թատրոնը գտնվում էր Տամպլ ճեմուղու վրա: 1819 թվականին նա հաջողությամբ խաղաց Պյերոի դերը «Արլեկին-բժիշկ»-ում: Նա թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում:

Բատիստի որդին դարձել է նրա հետնորդը և շարունակել հոր գործը դառնալով միմ: Նրա անունն է Շարլ Դեբյուրո: Նրանց հաճախ նմանեցնում էին Չապլինին և Մարսոյին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեբյուրոյի մասին գրքեր թողարկվում էին մինչ իր մահը, գրքերի մեկը գրել է Ժյուլ Ժանենը (1832)
  • Հետո Դեբյուրոյի և Ֆյունամբյուլ թատրոնի մասին գրեց Շանֆլյորին (1895), որի համար Դեբյուրոն օրինակ էր հանդիսանում, որպես մարդ, որը դեմ է գնում արիստոկրատների արվեստին:
  • Դեբյուրո պիեսը գրել է Սաշա Գրիտին, հետո նկարել ֆիլմ:
  • 1938 թվականին Դեբյուրոյի մասին ֆիլմ նկարահանել է գերմանացի ռեժիսոր Հանս Շտայնխոֆը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вики К. Яник Fools and Jesters in Literature, Art, and History: A Bio-Bibliographical Sourcebook (Critical Studies in Education and), Greenwood Publishing Group, 01 янв. 1998 — с. 75