Jump to content

Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

30 օր մինչ լուսաբացը (շվեդ.՝ Frostbiten), 2006 թվական վամպիրական կատակերգություն: Ռեժիսորը ԱՆդերս Բանկեն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվական, Ուկրաինա: Էսէսական խումբ, որի մեջ կար շվեդ կամավորական Գերհարդ Բեքքերտը. վերջինս թաքստոց է փնտրում քրիստոնեական տան մեջ: Բայց այստեղ նրանք դառնում են վամպիրների զոհը:

Մեր օրեր: Քաղաք Շվեդիայի հյուսիսում: Այստեղ է գալիս նոր բժիշկ՝ Անիկան իր դեռահաս աղջկա՝ Սագայի հետ, որը բավականին արագ ծանոթանում է տեղի գեղեցկուհի Վեգայի հետ, ով նոր ընկերուհուն հրավիրում է Յոնի երեկույթին: Այդ ժամանակ Սեբաստիանը կուլ է տալիս պրոֆեսոր Բեքքարտից գողացած կարմիր սրվակները: Երիտասարդը ձեռք է բերում սաստիկ քաղց և դրա հետ մեկտեղ պարանորմալ կարողություններ: Վեգան մտնում է սենյակ և վերցնում է բոլոր մնացած սրվակները, որ բերել էր խնջույքին:

Սեբաստիանը, ով հրավիրվում է իր ընկերուհու՝ Կորնելիայի տուն որպես հյուր, տանջվում էր խաչ և սխտոր տեսնելուց: Վերջիվերջո նա կենդանի նապաստակ է ուտում: Իսկ խնջույքին Վեգան սրվակներով հյուրասիրում է իր ընկերներին և սկսում հետևել, թե ինչ է կատարվում նրանց հետ: Որոշ ժամանակ անց նրանք դառնում են վամպիրներ և սկսում ուտել խնջույքում գտնվող մնացած երիտասարդներին: Սագան պետք էր փախչեր նրանցից:

Երբ Անիկան լինում է հերթապահության հիվանդանոցում նրան խայթում է մի աղջիկ, ով իբր կոմայի մեջ էր: Բեքքերտը ուզում է առաջին հերթին վերացնել գործնկերոջը և հետո պատմել, թե ինչպես է նա դառնում վամպիր: Տարիներ շարունակ նա փորձեր էր կատարում, որի արդյունքում նա ավելի փորձառու վամպիր է դառել, իսկ վամպիրների արյունով լցված կարմիր սրվակները, նրան պետք էին հետագա փորձերը անելու համար:

Ֆիլմի վերջում Սագան տեսնում է Մարիա անունով մի աղջկա, ով պնդում է, որ Սագան նման է իր քրոջը: Վերջիվերջո Սագան նրան թողում է այստեղ և մեկնում հարավ:

Դերասան Դեր
Պետրա Նիլսեն Անիկա
Քառլ-Օկե Պրոֆեսոր Գերհարդ Բեքերտ
Գրետե Հավնյոշվիլդ Սագա
Էմմա Օբերգ Վեգա
Յոնաս Լոս Ռոբերտ
Նիքոլաս Գրյոնբերգ Յոն
Գուստավ Յուխանսոն Յուել
Լիննի Յոնսոն Սիսի
Նոուր Էլ-Ռեֆայ Կորնելիա
Յունաս Կարստրյոմ Սեբաստիան
Աննա Լինդհոլմ Մոնա