Մասնակից:Izabella Stepanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքենաները 3 (անգլ.՝ Cars 3)՝ 2017 թվականի ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյ Pictures-ի համար Pixar Animation Studios կինոստուդիայի կողմից: Համարվում է 2006 և 2011 թվականների կինոնկարների շարունակությունը: Ֆիլմի ռեժիսորը Բրայան Ֆին է: Կինոնկարի գլխավոր հերոսներին հնչունավորել են Օուեն Ուիլսոնը, Քրիսթելա Ալոնսոն, Կրիս Կուպերը և Արմի Համմերը: Ըստ սյուժեի Մոլնիա Մաքվինը մտադրվում է բարձր տեխնոլոգիական մեքենաների նոր սերնդին ապացուցել, որ նա դեռ աշխարհի լավագույն մրցարշավորդն է: ԱՄՆ-ում մուլտֆիլմը թողարկվել է 2017 թվականի հունիսի16-ին,իսկ ԱՊՀ-ում՝ հունիսի 15-ին: Անիմացիոն կինոնկարն աշխարհում հավավաքել է 383մլն դոլլար և ընդհանուր առմամբ արժանացել է քննադատների դրական արձագանքներին, որոնք այս ֆիլմը, նախորդի՝ «Մեքենաները 2»-ի հետ համեմատելով, ավելի լավն են համարել:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցարշավերից մեկի ժամանկ Մոլնիա Մաքվինը ծանոթանում է ինքնասիրահարված մրցարշավորդ Ջեքսոն Շտորմի հետ, որը համարվում է նոր սերդնից մեկը, որոնք արտադրողականության բարձրացման համար օգտագործում են նորարարական տեխնոլոգիաներ: Քանի որ մրցարշավներին գնալով ավելի ու ավելի նոր մեքենաներ են սկսում մասնակցել, մյուս մրցարշավորդները աստիճանաբար գնում են թոշակի, կամ հովանավորների կողմից հեռացվում են: Վերջին մրցարշավի ժամանակ Մոլնիան փորձում է առաջ անցնել Ջեքսոնից, բայց շարժիչը տաքանում է և անվադողը պայթում է: Արդյունքում նա կորցնում է սեփական վերահսկողությունը և շրջադարձելուց ավտովթարի է ենթարկվում։ Չորս ամիս անց Մոլնիան վերադառնում է Ռադիատոր-Սփրինգս և խորհում իր հանգուցյալ ուսուցիչ Դոկ Հաթսոնի վթարի մասին,որն ավարտել է իր կարիերան: Նա իր ընկերուհի Սալլի Քարրերին պատմում է, որ չի ցանկանում հարկադրված գնալ թոշակի, ինչպես Դոկը, և որոշում է նորից շարունակել մարզումները՝ փնտրելով մրցույթներին վերադառնալու նոր մեթոդներ: Ռժավեյկա ընկերության սեփականատերեր Զվյակն ու Բրյակը Մոլնիային ուղարկում են նորաբաց մարզահամալիր: Երբ նա հասնում է այնտեղ, Զվյակն ու Բրյակը նրան հայտնում են, որ վաճառել են ընկերությունը նոր տիրոջը՝ Ստերլինգին, որը հանձնարարում է նրան աշխատել Կրուզ Ռամիրես անունով մարզչի հետ: Մոլնիան անհամբեր է դառնում այն վարժություններից, որոնք Կրուզը նրան ստիպում է կատարել: Նա փորձում է օգտագործել բարձր տեխնոլոգիական մրցավազքային սիմուլյատոր բայց, քանի որ դեռ շուտ էր այդ սարքավորումը փորձարկելու համար, նա կորցնում է վերահսկողությունը և բախվում էկրանին: Ստերլինգն ասում է, որ Մոլնիան պետք է մոռանա մրցույթների մասին: Դրա փոխարեն Մոլնիան նրան գործարք է առաջարկում՝ եթե նրան հաջողվի հաղթել Ֆլորիդա 500-ի առաջին մրցարշավը, կարող է շարունակել մրցույթը իր ցանկությամբ, հակառակ դեպքում անհապաղ պետք է գնա թոշակի: Ստերլինգը համաձայնվում է և Կռուզին ուղարկում մոտակա լողափ նրա հետ աշխատելու: Ջեկսոնին հաղթելու համար առավելագույն արագությունը կատարելագործելու փոխարեն Մոլնիան օրվա մեծ մասը անցկացնում է Կրուզին օգնելով հարմարվել ավազի վրա վարելու մրցարշավերին: Նրանք մեկնում են Ամպրոպի շրջան, որտեղ Դոքը մրցել և հաղթել էր դերբիում, և որը վերջին հաշվով հաղթում է Կրուզը: Երբ Մոլնիան բարկանում է կորցրած ժամանակի համար, Կրուզն ասում է, որ ցանկանում էր մասնակցել մրցարշավերին, երբ երիտասարդ էր, բայց անինքնավստահության պատճառով երբեք չի սկսել մրցարշավը: Նա մեկնում է, որպեսզի միայնակ վերադառնա մարզահամալիր: Ջեկսոնի արագության նոր ռեկորդը տեսնելով՝ Մոլնիան զանգահարում է Մետռին մի քանի խորհուրդ ստանալու համար: Մետռը առաջարկում է գտնել Դոքի ուսուցչին `Վիխլոպ անունով: Մոլնիան հետ է կանչում Կռուզին, և նրանք միասին ուղևորվում են Թոմասվիլ՝ Դոքի հայրենի քաղաք, որտեղ նրանք հանդիպում են Վիխլոպին և Դոքի մի քանի հին ընկերներին: Մոլնիային սկսում են վարժեցնել այնպիսի մեթոդներով, որոնցով նա կարող է խորամանկելով, այլ ոչ թե իսկական արագությամբ հաղթել Ջեկսոնին: Վիխլոպն ասում է, որ Դոքը երկար ժամանակ փակվել էր իր մեջ և 1954 թվականի վթարից հետո այլևս չէր վարում, բայց միշտ երջանիկ էր Մոլնիային վարժեցնելիս: Վերջին մրցույթի ժամանալ Մոլնիան հիշում է իր վթարը և պարտվում Կռուզին: Ֆլորիդայի մրցումների ժամանակ Մոլնիան տեսնում է, որ Վիխլոպը և նրա ու Դոքի ընկերները ոգևորում են նրան, իսկ Կռուզն այդ ժամանակ հետևում է մրցույթին: Ստերլինգը փնտրում է նրան և հրամայում վերադառնալ մարզահամալիր, բայց Մոլնիան խնդրում է Կրուզին վերադառնալ հետ և ավարտել իր մրցույթը, իսկ թիմը պատրաստում է նրան մրցույթի համար և տալիս նրան Մլնիայի համարը, որպեսզի նա կարողանա զբաղեցել նրա տեղը: Վերջին պտույտին Ջեքսոնը Կրուզին պատին է դեմ տալիս, բայց նա նրա վրայով թռնում է, որը մի ժամանակ Դոքն էր կիրառում, և առաջ է անցնում նրանից, որպեսզի հաղթի մրցույթը: Մոլնիային և Կռուզին հայտարարում են հաղթողներ: Կռուզը դուրս է գալիս Ստերլինգի աշխատանքից և ընդունում է Դինոկոյի անունից մրցարշավերում հանդես գալու առաջարկը: Ավելի ուշ, Ռադիատոր-Սփրինգսում, Մաքվինը Կռուզին է տալիս Դոք Հադսոնի համարը, հետո նրանք փորձնական մրցարշավ են անցնացում՝ օգտոգործելով իրենց նոր հմտությունները: Մոլնիան ներկվում է Դոքի մրցարշավային գույներով, ինչպես նաև վերցնում է «արագ» կուչումը, որպեսզի հարգի իր ուսուցչի հիշատակը: «Դինոկո»-ն գնում է ժանգոտած ստերլինգ, իսկ Մոլնիան որոշում է շարունակել մասնակցել մրցույթներին և վարժեցնել Կռուզին: Հետո Մետռի հեռախոսն է զանգում: Նա անգիտակցաբար հարվածում է ընդունող ալեհավաքին, և հեռախոսն անջատվում է:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pixar ստուդիայի «Մեքենաները» լիամետրաժ մուլտֆիլմի հերոսների շարքում չկան մարդիկ, կենդանիներ և այլ արարածներ: «Մեքենաների» աշխարհը բնակեցված է կենդանի մեքենաներով՝ սկսած մեքենաներից, ավարտած նավերով և ինքնաթիռներով:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլնիա Մաքվին (անգլ.՝ Lightning McQueen)-Dodge Viper մակնիշի տեսակի ավտոմոբիլ: Բնօրինակում դերը հնչյունավորել է Օուեն Ուիլսոնը: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը կարմիր թափքով և կողքին գրված 95 համարով Մոլնիա Մաքվինն է: Մոլնիա Մաքվինը ձգտում է ապացուցել, որ համարվում է ամենաարագ մեքենան, ձգտում է հաղթել «Պորշնյա»-ի գավաթը և ձեռք բերել «Դինոկո»-ի հովանավորությունը: Մաքվինի հովանավորը «Ռժավեյկա» ընկերությունն է: Մոլնիան ամբողջությամբ արդարացնում է իր անունը, նա թռնում է ճանապարհի վրայով, ինչպես կայծակ, երբեմն անգամ ավելի արագ: Մեկ տարի առաջ նա «մոխրագույն ձիուկներից» մեկն էր, իսկ նոր սեզոնում` միլիոնների կուռքը: Ամենից շատ Մոլնիան պաշտում է մրցարշավերը. Նա դրանք տեսնում է երազում, կարող է ժամերով խոսել դրանցից և պատրաստ է մարզվել առավոտից մինչև կեսգիշեր (ֆիլմի սկզբում, մրցարշավից առաջ հերոսը ինքնաներշնչման իր հայտնի արտահայտությունն է անում` «Արագություն: Ես արագություն եմ»): Երբեմն կարող է թվալ, որ մնացած աշխարհը նրան ընդհանրապես չի հետաքրքրում, բայց դա այդպես չէ: Ռադիատոր-Սփինգս փոքրիկ քաղաքում կյանքը նրա աչքերը բացել էր։ Երկրորդ ֆիլմում այդ լեգենդար ավտոմրցարշավորդը, որը չորս անգամ հաղթել է Մեծ Պորշնյայի գավաթը, հիմա մշտապես ապրում է Ռադիատոր-Սփրինգսում: Ծննդյան տարեթիվը` 1982 թվական: Դոք Հադսոն (անգլ.՝ Doc Hudson)- Hudson Hornet մակնիշի ավտոմոբիլ: Բնօրինակում հնչյունավորել է Փոլ Նյումանը, իսկ ռուսալեզու տարբերակում՝ Արմեն Ջիգարխանյանը: Կարելի է անվանել գյուղական մեխանիկ։ Համարյա կես դար առաջ նա 3 տարի շարունակ համարվում էր Մեծ Պորշնյայի Գավաթի բացառիկ չեմպիոն (իսկ այդպիսի բաները չեն մոռացվում), մինչև վթարի ենթարկվեց, որի հետևանքով թողեց սպորտը: Դրանից հետո սկսեց սովորական շարժումը: Դոք Հադսոնը միշտ հանգիստ է և խիստ, և ոչինչ չի կարող նրան հավասարակշռությունից հանել: Նրան երբեք չի սահում ոչ ասֆալտին, ոչ գյուղական ճանապարհին, իսկ եթե դանդաղ է արագություն հավաքում, դա չի նշանակում, որ նա անփույթ է: Ծննդյան թիվը 1951 թվականն է: 2008 թվականի սեպտեմբերին Նյումանի մահվան հետ կապված, դուրս եկավ մուլտֆիլմի սերիաներից (ասվում է, որ Դոքը «մահացել է»), հիշատակվել է երրորդ մասում անցյալ ժամանակով և հայտնվել է Մաքվինի հիշողություններում, որտեղ օգտագործվում էին հանգուցյալի ձայնի պահպանված ձայնագրությունների սկզբնաղբյուրները: Մետռ-(անգլ.՝ Mater), 1955 թվականի GMC Blue Chip 150 մակնիշի ավտոմոբիլ: Բնօրինակում հնչյունավորել է Լարրի-մալուխագործը: Ռադիատոր-Սփրինգսի բնիկ և տեղի աստղ: Մետռը շատ է սիրում իր աշխատանքը` նա քարշակող է և կարող է ցանկացած մեքենայի հանել ցանկացած ամենախոր առվից կամ ծակծկող կակտուսներից: Մետռը միշտ զբաղմունք է գտնում, օրինակ գիշերը գնում է «տրակտորներին վախեցնելու», այսինքն, շրջում քնած տրակտորներին հսկա կոմբայն Ֆրենկի քթի տակ: Իսկ հանգստյան օրերին Մետռը իր բազմաքանակ հարազատների հետ մասնակցում է գոյատևման մրցավազքերի, որտեղ նպատակն է խորդուբորդ ճանապարհների ու փոսերի միջով հասնել ավարտին: Երկրորդ մասում նա «ով արագ կբեռնի-բեռնաթափի-բեռնի» մրցույթի կազմակերպիչն էր, անգերազանցելի հռչակ հանեց և քաղաքի սիրտ-հոգի կարգավիճակը ամրապնդեց: Սալի Կարերա - բնօրինակում հնչյունավորել է Բոննի Հանթը:Նախատիպը Porsche 911 Carrera-ն է: Սալին առաջին անգամ հայտնվեց դատարանի դահլիճում, երբ Մակքուինի ճակատագիրը որոշվում էր գիշերը փչացած ճանապարհի պատճառով: Մոլնիան որոշում է, որ նրան հովանավորներն ուղարկել են որպես իր փաստաբան, իսկ հետո սիրախաղ է սկսում նրա հետ և հրավիրում է նրան ճաշելու: Հետագայում պարզվում է, որ Սալին իրականում Ռադիատոր Սփինգսի բնակիչ է, ինչպես նաև նախկին փաստաբան: Դոկ Հադսոնը Սալիի շնորհիվ դատավճիռ է կայացնում և Մակքուինին ստիպում վերականգնել քանդված ճանապարհը Բեսիի միջոցով, ինչը բարկացնում է Մակքուինին: Պատմության զարգացման հետ մեկտեղ, Սալիի կարծիքը Մակքուինի մասին աստիճանաբար փոխվում է, և շուտով նրանց միջև ջերմ ռոմանտիկ հարաբերություններ են ստեղծվում: Ջեքսոն Շտորմ-հնչունավորված է Արմի Համերի կողմից՝ նախնական տարբերակում: 2017թվականի Պիստոնի գավաթի «նոր սերնդի» գորշ, սև ու կապույտ մրցարշավորդը, սպորտի նորեկներից մեկը, ինչպես նաև Մակքուինի գլխավոր մրցակիցը ֆրանչայզի երրորդ մասում։ Նա գերազանցեց բազմաթիվ ռեկորդներ և շահեց մի քանի մրցավազք, այդ թվում՝ Լոս Անջելեսի գլխավոր մրցավազքում, և իր առջև նպատակ դրեց նվաճել Պիստոնի գավաթը որպես նորեկ, ինչպես Մակքուինը գրեթե արել էր առաջին ֆիլմում: Ֆլորիդա 500-ի մրցավազքի ժամանակ նրա հիմնական մրցակիցը Մակքուինի հրահանգիչ Քրուզ Ռամիրեսն էր, որը Մակքուինի համարն է որպես փոխարինող հեծյալ: Զգալով մրցակցությունը` Սթորմը փորձեց շփոթեցնել Քրուզին` ասելով, որ նա երբեք տեղ չի ունենա մրցավազքում, բայց Մակքուինը օգնեց Ռամիրեսին հավատալ իրեն, ինչի շնորհիվ երկուսն էլ հաղթեցին մրցավազքում: Այժմ Ջեքսոնը հասկացավ, որ «նոր սերունդը» դեռ ի վիճակի չէ հաղթել հնին։ Կռուզ Ռամիրեզ-Բնօրինակում հնչյունավորվել է Քրիսթելա Ալոնսոյի կողմից: Մաքվինի լատինաամերիկացի մարզիչն ու տեխնիկն է Նեռժավեյկա մարզահամալիրում: Հայտնի է նրանով, որ նոր սերնդի մեքենաներին մրցույթների համար մարզում է իր արտասովոր մեթոդներով: Նա իր առջև նպատակ է դրել պատրաստել Մոլնիա Մքավինին Ֆլորիդա 500 մրցույթին: Նա փորձեց մարզել Մոլնիային մարզահամալիրի կողքին գտնվող լողափում, բայց ամեն ինչ ավարտվե նրանով, որ Մաքվինը սովորեցրեց Կռուզին վարել ավազի վրա: Ցեխի մեջ մրցույթիից հետո, որին Մոլնիան և Կռուզը մասնակցեցին նախապես քողարկված, Մաքվինը ասաց, որ Ռամիրեզը ուղղակի վատնում է իրենց ժամանակը անպետք բաների վրա, որից հետո Կռուզը խոստովանեց, որ երբեք չէր պատրաստվում մարզիչ լինել և երազում էր մրցարշավորդի կարիերայի մասին: Մաքվինը ներողություն խնդրեց Կռուզից, և նրանք միասին ուղևորվեցին Թոմասվիլ, որտեղ ուզում էին գտնել Դոք Հադսոնի մարզչին: Նա պատրաստեց Մաքվինին և ոգեշնչեց Կռուզին: Երկար սպասված Ֆլորիդա 500 մրցույթում Մաքվինը իր տեղը զիջեց Կռուզին, որով նրան երկրորդ հնարավորություն տվեց իսկական մրցարշավորդ դառնալու: Հիշելով այն ամենը, ինչ հա հաացրել էր սովորել Մաքվինից, Կռուզը առաջին հորիզոնականն է զբաղեցնում և դառնում Դինոկոյի նոր դեմքը, ինչպես նաև պաշտոնական մրցարշավորդ 51 համարի ներքո Մաքվինի հետ՝ մարզչի դերում: Ֆլո - բնօրինակում հնչյունավորել է Ջենիֆեր Լյուիսը։Ռադիատոր-Սփրինգսում սրճարանի սեփականատեր և Ռամոնի կինը: Նախատիպը՝ Dodge Regent(1959 թվականի կոնցեպտ): Սերժանտ – բնօրինակում հնչունավորել է Փոլ Լուին։Ռադիատոր-Սփինրգսում զինվորական: Կարգուկանոնի սիրահար, որի պատճառով հաճախ վիճում է իր լավագույն ընկեր Հիպպի Ֆիլմորի հետ: Նախատիպը՝ Willys MB: Շերիֆ բնօրինակում հնչունավորել է Մայքլ Ուոլեսը։ Միակ ոստիկանն է Ռադիատոր-Սփրինգսում: Բնավորությամբ նման է Դոք Հադսոնին, բայց ավելի շփվող է: Նախատիպը՝ Mercury Eight(անգլ.) (1949 թվականի մոդել), սև գույնի: Ֆիլմոր բնօրինակում հնչունավորել է Ջորջ Կարդինը, իսկ նրա մահից հետո՝ Լլոյդ Շերրը, օրգանական վառելիքի տեղական խանութի սեփականատեր: Հիպպի, Շերժանտի լավագույն ընկերը, որի հետ հաճախ վիճում է: Նախատիպը՝ Volkswagen T1: Չիկո Հիքս բնօրինակում հնչունավորել է Մայքլ Կիտոնը: Մեքենաների գլխավոր անտագոնիստը: Չար, ցինիկ և վատ մրցարշավորդ, միշտ փորձում է հաղթել Քինգին, ինչը նրան հաջողվում է անարդար ճանապարհով: Նախատիպը՝ Buick Grand National, կանաչ գույնի, 86 համարով: Ռամոն բնօրինակում հնչյունավորել է Չիչ Մարինը: Լոուրռայդեր և տեղական արհեստանոցի սեփականատեր, որտեղ նա դեմ չէ մեքենաներին ներկել, բայց հաճախ՝ հաճախորդների բացակայության պատճառով ներկում է ինքն իրեն: Ֆլոյի ամուսինը: Նախատիպը՝ Chevrolet Biscayne 1959: Քինգ (իսկական անունը Չենգ Տյունինգ)-նախատիպը Ռիչարդ Պետտիի մեքենան է (Plymouth Superbird նույն կապույտ գույնով և նույն 43 համարով: Բնօրինակում հնչյունավորել է Ռիչարդ Պետտին: Պորշնյա Գավաթի բազմակի չեմպիոն( կարիերայի ավարտին 7 գավաթ էր ստացել), Մոլնիայի և Չիկոյի հակառակորդը: Միսիս Քինգ (իրական անունը՝ Լինդա Տյունինգ) Քինգի կինը, միշտ երկրպագում է նրան: Նախատիպը՝ Chrysler Town & Country 1974: Լուիջի-բարեսիրտ և կենսուրախ Fiat 500 1959 թվականի արտադրության: Շատ լավ գլուխ է հանում անվադողներից և իր օգնական Գվիդոյի հետ համարվում է հայտնի մրցարշավորդ Մոլնիա Մաքվինի թիմի մշտական և անփոխարնելի անդամը: Գվիդո-Լուիջիի օգնականը, իտալացի, չգիտի անգլերեն, բայց հասկանում է: Հնչյունավորել է Գվիդո Կուարոնին: Շլանգ- բնօրինակում հնչունավորել է Ջո Ռենֆտը, հրշեջ Ռադիատոր-Սփինգսում։ Միշտ ջրում է ծաղիկները: Զգայուն է և չշփվող: Լիզզի- բնօրինակում հնչունավորել է Քեթրին Հելմոնդը,Ստելնիի՝ Ռադիատոր Սփրինգսի հիմադրի այրին: Նախատիպը՝ Ford Model T 1923 թվականի: Մարիո Անդրետտի-բնօրինակում հնչյունավորել է հայտնի մրցարշավորդ Մարիո Անդրետտին: Նախատիպը՝ Ford Fairlane (1967 թվականի մոդել): Միա և Թիա-բնօրինակում հնչունավորել են Լինդսի Քոլինսը և Էլլիսա Նայթը, նախատիպը՝ Mazda MX-5 Miata 1992 թվական)-Մոլնիա Մաքվինի վառ երկրպագուները, բայց նրա անհետանալուց հետո անցնում են Չիկոյի կողմ: Բուսիկ և Բուսյա-երկու անցնող միմիվեններ, ամուսիններ: Բուսիկը միշտ կորում է իր ինքնավստահության պատճառով: Բուսյան ընդհակառակը՝ փորձում է ճանապարհը հարցնել: Բուսյայի նախատիպը Dodge Caravan 1996 մեքենան է: Սթենլի-Լիզզիի հանգուցյալ ամուսինը: Ռադիատոր Սփրինգսի հիմնադիրը: Էլ Օֆտ-«Lightyear» անվադողների բրենդը գովազդող դիրիժաբլ (Goodyear և Բազզ Լայթերի նմանակումը): Ռոտոր Տուրբովինտ-Dinoco-ի ուղղաթիռ: Միշտ հովանավորների վրանի վերևում է: Վերջում Մետռին շրջում է քաղաքի վրայով: Մայք Վազովսկի- «հրեշների կորպորացիան» մուլտֆիլմի հերոս: Նախատիպը՝ Iserta, Հայտնվում է տիտրերում Սալլիի հետ: Սալլի (Ջեյմս Պի Սալլիվան) (չխառնել Սալլի Կարրերի հետ)-«հրեշների կորպորացիան» մուլտֆիլմի հերոս: Նախատիպը՝ բիգ-ֆուդ: Հայտնվում է տիտրերում Մայք Վազովսկիի հետ: Բազ և Վուդի- «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի հերոսները: Երկու մեքենաների նախատիպն էլ Toyota Bb-ն է: Հայտնվում են մուլտֆիլմի վերջում: Ֆլիկ- կապույտ Ֆոլքսվագեն Ժուկ, «Բզեզների կյանքը»-ից Ֆլիկի կամեոն: Հայնտվում է մուլտֆիլմի վերջում:

Էպիզոդիկ հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյ-Քինգի փոխադրողը, կոմիքսներում նաև միսիս Քինգին է տանում գնումների, Ռոջեր Ուիլլեր- Քինգի գլխավոր մեխանիկը, անընդհատ կանգնած է նրա պիտ-ստոպում, Լյուկ Պետտլվորք-Քինգի մեխանիկներից մեկը և նրա լավագույն ընկերը, Զարմանում է Դոք Հադսոնի հայտնվելուց, Մոնտի Ջոնս-Չիկո Հիքսի` Մոլնիայի թշնամու գլխավոր մեխանիկը, Բուկովսկի- Չիկո Հիքսի մեխանիկներից մեկը: Գվիդոյի հնարքներից հետո զարմանքից կորցնում է радиатор-ի կեղծ ցանցը, Հուգո Արագ- Նիտրոէյդի մեխանիկներից մեկը, Էռնեստ Բ. Ռեյքս-Էռնի Գիրսոնի գլխավոր մեխանիկը, Պիկկոլո Պերրի- Էռնի Գիրսոնի մեխանիկներից մեկը, Սթեյսի-Լիկլեսի մեխանիկներից մեկը: Անվադողները փոխում է համարյա թե նույնքան արագ, որքան Գվիդոն, Էռլ Ֆիլտր-Լիկլեսի գլխավոր մեխանիկը, Ռոման Դյունս-Տոդդ Մարկուսի` նախկին թիկնապահի գլխավոր մեխանիկը, Շիրլի Սփինոութ- Տոդդ Մարկուսի մեխանիկներից մեկը, Փեթրոլ Պուլասկի-Վինֆորդ, Բրեդֆորդ Ռեզերֆորդի` նախկին անօրինական փողոցային րցարշավորդի մեխանիկներից մեկը, Դադլի Ազատ-Բիլլ Մասլոսմենի մեխանիկներից մեկը, Ջերրի Դրայվչեյն-Յուջին Կարբյուրեսկիի մեխանիկներից մեկը: Բռնում է անվադողերը կցասայլակից այն ժամանակ երբ Մքավինը գնում է հովանավորների վրանի մոտ: Անցյալում երազում էր դառնալ каскадёром, Վելլս Ռանէբաութ- Յուջին Կարբյուրեսկիի գլխավոր մեխանիկը, Սինյոր Տրեկս-Դարրեն Լիդֆուտի գլխավոր մեխանիկը, Նեբեկենեզեր Շմիդտ- Դարրեն Լիդֆուտի մեխանիկներից մեկը, Թոմ-Պորշնյա գավաթի աշխատող, ստուգում է մրցույթի արդյունքնրեը, Թոմ (Էվակուատոր, չխառնել մյուս Թոմի հետ)-Էվակուատոր, տանում է Չակ Արմսթրոնգին վթարից հետո, Մարկո Ակսելբենդեր-Պորշնյա Գավաթի թիկնապահ, Մարիո Անդրետտիի ծանոթը: Լոս Անջելեսում չի համաձայնվում Ֆրեդին թույլատրել մասնակցել մրցույթին, Ռիչարդ Քլեյթոն Քենսինգթոն- Պորշնյա Գավաթի թիկնապահ, համարյա չի տարբերվում Մարկոյից: Քշում է Միային ու Թիային տեսախցիկներից Հարավային Ավտոտրեկի մրցույթից հետո: Ակսել Ակսելերատոր-Ոստիկան, Ուղեկցում է Մակին Հարավային Ավտոտրեկից դուրս գալու ժամանակ, Մարլոն ՄաքՔեյ- Պորշնյա Գավաթի թիկնապահ, Թոմի հետ միասին ստուգում են արդյունքները, Բերնի Բենքս-Լուսանկարիչ, հաջող նկարի համար պատրաստ է ամեն ինչի, Արտի-մեկնաբանողների օգնական: Մոլնիայի պիտ-ստոպում առաջինն է նկատում Դոք Հադսոնին, Չաք Քաբլս- Պորշնյա Գավաթի օպերատոր, մինիվեն, Նելսոն Բլինդսփոթ- Պորշնյա Գավաթի օպերատոր, ամենագնաց:

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսին Շերիֆի ձայնը ռադիոլսողներին ասաց, որ «Մեքենաները 3»-ը վերադառնում է 66 մայրուղի, ինչպես նաև 99 մայրուղի: 2014 թվականի մարտին «Disney»-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերը բաժնետերերի ժողովում հայտնեց, որ Pixar ստուդիան արդեն սկսել է ֆիլմի երրորդ մասի վրա աշխատանքը: 2014 թվականի հոկտեմբերին Տոկիոյի միջազգային կինոփառատոնին Pixar ստուդիայի ստեղծագործական տնօրենը նշեց, որ նոր ֆիլմը հին Citroën 2CV-ի տեսքով նվիրվելու է ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Կալիոստրոյի ամրոցը» ֆիլմին: 2015 թվականի հուլիսին «Pixar Motorama» անունով մասնավոր աբտոմոբիլային ցուցահանդեսում Լազետերն ասաց, որ ֆիլմը կարող է էկրան բարձրանալ 2018 կամ 2019 թվականների ամռանը: Նույն թվականի օգոստոսին D23 Expo ցուցահանդեսում ցուցադրվեց ֆիլմի պաստառները: 2016թվականի մայիսի վերջին ցուցադրվեցին 2 կոնցեպտներ և բացահայտվեցին սյուժեի մանրամասները, ինչպես նաև հայտարարվեց, որ ֆիլմի բեմադրությամբ կզբաղվի Բրայան Ֆին: Ֆիլմը դարձավ նրա ռեժիսորական դեբյուտը, նախկինում Ֆին աշխատում էր նախորդ ֆիլմերի ստեղծման վրա: Լազետերը հայտնեց. «Բրայանը այն թիմի անդամն էր, որը առաջին ֆիլմի համար ստեղծել էր օրիգինալ պատմություն, այդ պատճառով նա իսկապես գիտի կառուցվածքը»: Մի շաբաթ անց Ջոն Լազետերը՝ նախորդ երկու մասերի ռեժիսորը, խոստացավ, որ երրորդ մասը ցույց կտա էմոցիոնալ պատմություն, և այն ավելի շատ նման կլինի առաջին մասին: 2017 թվականի հունվարին հայտարարվեց, որ Արմի Համմերը հնչունավորելու Ջեկսոն Շտորմին, իսկ Քրիսթելա Ալոնսոն՝ Կռուզ Ռամիրեսին: Չորս նոր հերոսների անունները, որոնց հետ Մաքվինը ծանոթանում է Թոմասվիլլում, ոգեշնչված էին NASCAR-ի լեգենդար մրցարշավորդներից: Բրայան Ֆին պատմում էր, թե ինչ դժվար էր նոր հերոսներ հորինել. «Մենք շատ անգամ ենք ուսումնասիրել NASCAR-ի պատմությունը, և այդ չորսը դուրս են թռել ոգեշնչման մասի անհավատալի պատմություններից»: Co-սցենարիստ Քիլ Մյուրեյը,որն աշխատել էր առաջին ֆիլմի սցենարի վրա, պատմեց սերիայի արմատներին վերադառնալու մասին. «Այս ֆրանշիզաներով դուք միշտ ուզում եք իմանալ, ում մասին է այն: Առաջին ֆիլմը Մաքվինի մասին էր, իսկ երկրորդը Մետռի պատմության համար էր: Մենք ուզում էինք վերադառնալ Մաքվինի պատմությանը: Երբ մենք տեսանք, ինչ շարունակություն կարող է լինել նրա համար, մեզ հարց տվեցինք, ինչ տեսք կունենար նա մարզիկի դերում, ինչպես նաև այն բանի համար, ինչի հետ նա գործ է ունեցել մինչև իր կյանքի վերջ:

Իրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեքեմաները 3»-ը դուրս է եկել էկրաններ 2017 թվականի հունիսի 16ին ԱՄՆ-ում 3D ֆորմատով և մի քանի IMAX կինոթատրոններում Pixar-ի «Լու» կարճամետրաժ մուլտֆիլմի ուղեկցությամբ: Հատուկ ցուցադրությունը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 23ին Կաննապոլիսի NASCAR արդյունաբերության համար: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 10ին Կալիֆորնիայի Անահայմում:

Բյուջեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեքենաները 3»-ը աշխատել է $ 152 901 115 Հարավային Ամերիկայում և $ 231 029 541 այլ երկրներում, իսկ համաշխարհային մասշտաբով ընդհանուր բյուջեն կազմել է $ 383 930 656: Հարավային Ամերիկայում «Մեքենաները 3»-ը դուրս է եկել էկրան «Շատվատ աղջիկներ», «Կապույտ անդունդ» և «2pac. Լեգենդ» ֆիլմերի հետ: Կանխատեսումների համաձայն՝ առաջին շաբաթում 4256 կինոթատրոններից բյուջեն պետք է կազմեր 60 մլն դոլլար: Առաջին օրը ֆիլմը հավաքեց 19,5 մլն: ԱՄՆ-ում ֆիլմը մեկնարկեց 53,7 մլն դոլլարով և առաջին տեղը գրավեց վարձույթում, առաջ անցնելով «Հրաշք-կնոջից» Ֆիլմի մեկնարկը ամենացածրն էր, բայց այն դարձավ Pixar-ի տասնվեցերորդ ֆիլմը, որը դուրս էր եկել վարձույթի մեկ համարի տակ: Երկրորդ շաբաթում ֆիլմը հավաքեց 24,1 մլն դոլլար, ընկնելով երրորդ հորիզոնականը «Տրանֆորմերները. Վերջին ասպետը» և «Հրաշք-կինը» ֆիլմերից հետո: Համաշխարհային շուկայում 23 երկրներում առաջին շաբաթում հավաքվեց 21,3 մլն դոլլար: ֆիլմի սկզբնական հասույթը 9%-ով գերազանցել է «Մեքենաները 2»-ին և 29%-ով՝ «Մեքենաները»-ին:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ ֆիլմը դրական արձագանքի է արժանացել քննադատների կողմից: Rotten Tomatoes կայքում ֆիլմի «թարմության» վարկանիշը կազմում է 68% 10-ից 6 միջին վարկանիշով, որը ձևավորվել է 195 կարծիքների հիման վրա, որոնցից 132-ը դրական են, իսկ 63-ը՝ բացասական: Metacritic կայքում, որտեղ գնահատականները որոշվում են միջին թվաբանականով, ֆիլմի միջին վարկանիշը 41 կարծիքների հիման վրա կազմում է 100 բալից 59: Variety ամսագրում իր ակնարկում Օուեն Գլեյբերմանը գրում է. ««Մեքենաները 3»-ը բարի, ուրախ ֆիլմ է՝ ստեղծված մեծ էներգիայով և համակրանքով, հիմնված սերիաների նկատմամբ մեր սիրո վրա: Բայց ավելի շատ դա մուլտֆիլմի մի քիչ ավելի որակով տարբերակն է, որը թողարկվում է DVD տարբերակով կամ թվային ֆորմատով»: Rolling Stone-ից Դեվիդ Ֆեարը ֆիլմին տվել է դրական արձագանք, ասելով. « Այս պատմության մեջ կա էմոցիոնալ ռեզոնանս այն մասին, թե ինչպես են դառնում ծեր, հետապնդում են փառքի օրերը և էստաֆետի փոխանցման ուրախությունը, որը թողնում է մյուս երկու ֆիլմերը խամրեն: Այս անգամ վերջնական նպատակը էլի մի քանի խաղալիք և Մոլնիա Մաքվինով նվերներով տուփեր վաճառելը չէ: Այն իրականում վերաբերվում է մի ավելի խորը բանի, քան կորպորատիվ շահույթին»: TheWrap-ից Ալոնսո Դյուրալդը տվել է խառը գնահատական, ասելով. «Որպես մերչընդայզինգի շատրվան՝ «Մեքենաները 3»-ը աշխատում է ամբողջ ուժով: Որպես ֆիլմ՝ ձեր առջև անվնաս, բայց արտասովոր էմոցիաներ չառաջացնող 109 րոպե է»: