Մասնակից:Huj23/Ավազարկղ
Երեմ Ավանեսի Ստեփանյան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեմ Ստեփանյանը ծնվել է 1927 թվականին։ Իր աշխատանքային գործունեությունը սկսել է վաղ հասակում՝ 14 տարեկանում որպես կինոմեխանիկ և մինչև կյանքի վերջ աշխատել է կինոյի համակարգում։ Ավարտել է Սովետական Միության կոմկուսի կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։
Ստեփանյանն աշխատել է Երևանի քաղսովետի կիոֆիկացիայի վարչության պետ, Հայաստանի պետկինոյի կինոֆիկացիայի և կինոպրոկատի վարչության պետ: 1977-ից 1982 թվականներին եղել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը[1]: Եղել է Սովետական Միության կինեմատոգրաֆիստների և Ժուռնալիստների միությունների անդամ։
Երեմ Ստեփանայնը հեղինակ է ավելի քան 400 հոդվածների և հրապարակումների Համամիութենական և Հանրապետական մամուլում, հեղինակ է էկրանավորված վավերագրական ֆիլմերի՝ «Ճանապարհորդություն դեի Արզուրում», «Էկրանին նվիչված կյանք», «Պատմական համագումարին»[1]:
Երեմ Ստեփանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Մոսկվայում միջազգային կինոփառատոնների կազմակերպմանն ու անցկացմանը, մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի (1967), Կաննի (1969), Օբերհաուզենի (1972) միջազգային կինոփառատոներին, Իտալիայում կայացած «Կինոյի և հեռուստատեսության հիմնախնդիրները» համաժողովին (1981): Եղել է Բռնոյի կինոֆորումի ժյուրիի նախագահ[1]։ Երեմ Ստեփանյանը ընտրվել է Երևանի քաղսովետի և պատգամավորների շրջանային խորհուրդների պատգամավոր, Կոմկուսի շրջանային կոմիտեների անդամ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ԽՍՀՄ մեդալներով, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով։ 1967 թվականին արժանացել է «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման։
Երեմ Ստեփանայնը մահացել է 1986 թվականին 58 տարեկան հասակում[1]։