Մասնակից:Hrant2004

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սավրա, գյուղ Պարսկահայք նահանգի Սալմաստի գավառում (Իրան),  Դիլման քաղաքից 4 կմ հարավ-արևմուտք:  

Սալմաստի ամենագեղեցիկ գյուղերից մեկն էր, շրջապատված էր լայնատարած այգիներով և ձեռնատունկ անտառներով, որոնց ոռոգում էր գյուղի միջով հոսող Սոլա գետը:

Սավրա գյուղը հայտնի է նրանով, որ այնտեղ են բնակվել այն հանրածանոթ մարդիկը, որ կոչվում են «խաչագողներ»: Հայերից շատերը մեկնել են պանդխտության:

Սավրայի գերեզմանատունը մինչև անգամ զուրկ է տղամարդկանցից, որոնք մեծ մասամբ մահացել են պանդխտության մեջ և թաղվել են օտար երկրներում։

1826 թ. ռուս-պարսկական պատերազմից առաջ Սավրա գյուղը համարյա մի փոքրիկ քաղաք էր. նա ուներ մի քանի հազար տուն բնակիչներ։

Պատերազմից հետո Պարսկաստանից դեպի Ռուսաստան գաղթած ավելի քան 40 հազարի հետ գաղթել են նաև Սավրայի հայերի մեծ մասը: Անցնելով Երասխ գետի մյուս կողմը, սավրեցիները բաժանվել և հիմնել են չորս գյուղեր`  ՀիՆախիջևանի գավառում Թումբուլ և Յարըմջան գյուղերը, Դար-Ալագազի գավառում` Փոռ գյուղը, իսկ Շարուրի մեջ` Դաշ-Արխ գյուղը: Պարսկաստանի հայերի 1857 թ. գաղթից հետո, թեև Սավրա գյուղի բնակիչների մեծ մասը տեղափոխվել են դեպի Երևանյան նահանգը, բայց Սավրայի մեջ դարձյալ մնացել են մի քանի հարյուր տուն խաչագողեր[1]:

XX դարի սկզբին ուներ 629 հայ բնակիչ (109 տուն): Սավրայի հայերի մի մասը զոհվել է 1918 թ.՝ թուրքական ներխուժումների ժամանակ, մնացածները հեռացել են Իրանի խորքերը[2]:

Գյուղն ուներ դպրոց,  եկեղեցի և Սբ. Հովհաննու անունով մատուռ: Սավրա գյուղից ոչ այնքան հեռու տարածվում էին հին ավերակներ։

«Արաբական ճաշակով կառուցված մի հոյակապ մինարեթ միայն կանգուն էր մնացել այդ տխուր ավերակների մեջ[3]։  

 Սավրայի հայերի կյանքն ու կենցաղը նկարագրել է Րաֆֆին «Խարագողի հիշատակարան» վեպում:

  1. Րաֆֆի., Երկերի ժողովածու, հ. երկրորդ, Երևան, 1962։.
  2. Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1986-2001:.
  3. Րաֆֆի., Երկերի ժողովածու, հ. երկրորդ, Երևան, 1962:.