Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermine Meliksetyan/Ավազարկղ5

Ավստրիական Ամադեուս երաժշտական մրցանակաբաշխություն (անգլ.՝ The Amadeus Austrian Music Awards), ավստրիական երաժշտական ոլորտում նշանակալից գործունեության համար տրվող ամենամյա մրցանակաբաշխություն է։ Այն տրվում է 2000 թվականից ի վեր՝ ամենահաջողակ ավստրիացի երաժիշտներին, և 2012 թվականից սկսած յուրաքանչյուր մարտ ամսին անց է կացվում Վիեննայի Ժողովրդական թատրոնում (գերմ.՝ Volkstheater)։ Այն Գրեմմի մրցանակաբաշխության (անգլ.՝ Grammys) ավստրիական համարժեք տարբերակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2000 թվականին` Ավստրիայի ֆոնոգրամ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI, անգլ.՝ International Federation of the Phonographic Industry) կողմից և հեռարձակվել է ավստրիական ազգային հեռարձակող Ավստրիայի ազգային հեռուստառադիոընկերության (ORF, գերմ.՝ Österreichischer Rundfunk) կողմից։ Շոուն վարել է Անդի Նոլլը (անգլ.՝ Andi Knoll)։ 2008 թվականին Puls 4 և ProSiebenSat. 1 Media հեռարձակողներն սկսեցին միասին կազմակերպել միջոցառումը։ 2008 թվականից մինչև 2010 թվականը միջոցառումը վարել է Միխայիլ Օստրովսկին (Michael Ostrowski), իսկ 2012 թվականից վարել սկսել է Մանուել Ռուբեյը (Manuel Rubey)։ 2012 թվականից միջոցառումն անց է կացվել Ժողովրդական թատրոնում, իսկ նախկինում այն անց է կացվել Վիեննական գազոմետրերում, Վիեննայի արվեստի սրահում և Վիեննայի քաղաքային սրահում։ 2011 թվականի միջոցառումը չեղարկվել է և ավելի ուշ տեղափոխվել է որպես 2012 թվականի միջոցառում[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ տրվում են Ավստրիայի քաղաքացիություն ունեցող կամ Ավստրիայում իր կարիերան հաստատած ցանկացած երաժշտի։ 2016 թվականին կային 19 կատեգորիաներ[2]։

Ընդհանուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա երաժշտական խումբ
  • Տարվա լավագույն երաժիշտ
  • Տարվա լավագույն կին-երաժիշտ
  • Տարվա ալբոմ
  • Տարվա երգ
  • Տարվա լավագույն կենդանի կատարում

  • Տարվա տեսահոլովակ
  • Տարվա երգահան
  • FM4-ի մրցանակ
  • Մեծ ներդրում
  • Լավագույն մոնտաժված ալբոմ

Ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այլընտրանքային փոփ/ ռոք
  • Ծանր
  • Հիփհոփ/ Քաղաքային
  • Ջազ/ Համաշխարհային/ Բլյուզ

  • Էլեկտրոնիկ/ Պարային
  • Փոփ/ Ռոք
  • Հարվածային
  • Ժողովրդական երաժշտություն


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amadeus Austrian Music Awards auf Frühjahr 2012 verschoben. 2 August 2011, retrieved 28 January 2016.
  2. IFPI Austria: And the Amadeus goes to…, 7 May 2014.