Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջնեկ, (հայտնի է նաև որպես ավագ երեխա) զույգի կողմից ծննդաբերության արդյունքում ծննդյան կարգով ծնված առաջին երեխա: Պատմականորեն առաջնեկի դերը հասարակության մեջ մեծ նշանակություն ուներ, հատկապես հայրիշխանական հասարակություններում ծնված առաջնեկ որդին: Ըստ օրենքի, շատ համակարգեր սահմանել են առաջնեկության հայեցակարգը, որի դեպքում առաջնեկը ժառանգում է իր ծնողների ունեցվածքը։ Հուդայականության մեջ առաջնեկին՝ բեհորին, նույնպես հատուկ դիրք է տրվում ։

Չնայած միակ երեխան, ով ըստ էության, նույնպես մշտապես «առաջնեկ» կհամարվի, մեծ ընտանիքներում առաջնեկները հաճախ ընկալում են, որ իրենց այլ կերպ են վերաբերում, քան մյուս երեխաներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիացի հոգեբույժ Ալֆրեդ Ադլերը (1870-1937)՝ Զիգմունդ Ֆրեյդի և Կառլ Յունգի ժամանակակիցը, քսաներորդ դարի վերջի և քսանմեկերորդ դարի սկզբի առաջին տեսաբաններից մեկն էր, ով ենթադրում էր, որ ծննդյան կարգն ազդում է անհատականության վրա: Նա պնդում էր, որ ծննդյան հերթականությունը կարող է անջնջելի ազդեցություն ունենալ անհատի կենսակերպի վրա։ Կենսակերպն անհատի մոտեցումն է բարեկամության, սիրո և աշխատանքի հետ առնչվող խնդիրների լուծմանը: Ըստ Ադլերի առաջնեկները «գահից զրկվում են», երբ հայտնվում է երկրորդ երեխան, եւ դա կարող է երկարատեւ ազդեցություն ունենալ նրանց վրա։ Փոքր և միակ երեխաները կարող են չափազանց սիրված ու փայփայված լինել, ինչը կարող է նաև նրանց հետագա անհատականության վրա ազդել[1]։

Դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնեկը հաճախ դաստիարակվում է ավելի մեծ ուշադրությամբ, քան հաջորդ երեխան կամ երեխաները, ինչը հանգեցնում է նրան, որ առաջնեկը ձեռք է բերում որոշակի հատկություններ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ զույգը, որը որոշում է ունենալ իր առաջնեկին, անփորձ է և նոր է երեխա դաստիարակելու հարցում, ինչը ստիպում է նրանց ավելի զգույշ և կենտրոնացած լինել երեխայի հանդեպ: Ծնողի վերաբերմունքն առաջնեկի հանդեպ կարող է երեխայի մոտ խանդ կամ սառնություն առաջացնել հաջորդ երեխայի կամ երեխաների նկատմամբ: Այն, թե ինչպես են իրենց պահում առաջնեկի եղբայրներն ու քույրերը նրանց նկատմամբ, և նրանց շրջապատի մարդկանց սպասելիքները նույնպես գործոններ են նրանց բնավորության զարգացման համար: Չնայած առաջնեկները լինում են տարբեր սեռերի, կան որակներ, որոնք գերիշխում են երեխայի շրջապատից բխող տարբերությունը: Ծննդյան կարգը համեմատելիս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել երեխայի անհատականության և ինտելեկտի վրա ունեցած ազդեցությունը: Այս ուսումնասիրություններն իրականացնելիս ծնողները հարցազրույց են տվել և օրինակներ են բերել յուրաքանչյուր երեխայի ցուցաբերած անհատականության վերաբերյալ։ Although firstborns are different genders, there are qualities that surpass the difference due to the child's environment. Studies showed an effect on both personality and IQ of a child when comparing the order of birth.

Դերակատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպված ուսումնասիրություններից ստացված պատասխաններն ուսումնասիրելիս անհատականության գծերն ու վերաբերմունքը կրկնվում են, երբ համեմատվում են նույն ծննդյան կարգով ծնված տարբեր երեխաներ[2]։ Այս բացահայտումները քննադատության են ենթարկվել։

Որոշ դեպքերում առաջնեկը, ում ուսումնասիրել են, նորից է ուսումնասիրվել որպես մեծահասակ և շարունակել է ցույց տալ նույն հատկությունները, ինչ մանկության տարիներին: Ուսումնասիրելով արվեստի ոլորտում հայտնի ու պատմական հանճարների՝ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առաջնեկները ոչ միայն ստեղծագործ, այլև արդյունավետ երեխաներ են: Այս ուսումնասիրությունը վերաբերում է նաև ընտանիքի միակ երեխային: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց շրջապատում են այն մարդկանցով, ովքեր կապված են իրենց ծննդյան կարգի հետ: «Առաջնեկներն ավելի հավանական է, որ շփվեն առաջնեկների հետ, միջնեկները ՝ միջնեկների, փոքրերը՝ փոքրերի, իսկ միակ երեխաները՝ միակների հետ»[3]։ Հաճախ հանդիպում են նաև այնպիսի հատկություններ, որոնք վկայում են ուժեղ անհատականության մասին, ով ունակ է առաջնորդելու կամ ավելի հասուն գործելու: Այս ուսումնասիրությունը կապված է եղել ԱՄՆ նախագահների հետ, երբ պարզվել է, որ նրանց կեսից ավելին առաջնեկներ են եղել, մյուսները եղել են միջնեկներ, իսկ չորսը ՝ վերջին ծնվածներ: ԱՄՆ նախագահների ծննդյան կարգն ուսումնասիրելուց հետո ուսումնասիրվել են նաև կարևոր առաջնորդներ, և արդյունքները ցույց են տվել նույն արդյունքը. ցանկացած ոլորտի առաջնորդների մեծ մասն առաջնեկ էին, ոչ թե վերջին ծնունդ:

Ծննդյան կարգը և առաջնեկի դերը կարող են բարդանալ ոչ միջուկային ընտանիքներում, երբ երեխայի կամ երեխաների ծնողները բաժանվում և հարաբերությունների մեջ են մտնում այլ մարդկանց հետ, այնուհետև երեխաներ ունենում իրենց նոր զուգընկերների հետ: Նման դեպքերում նոր հարաբերությունների մեջ ծնված առաջին երեխան կարող է համարվել այդ զույգի առաջնեկը, նույնիսկ եթե նա զուգընկերներից թեկուզ մեկի համար կարող է լինել ոչ առաջին երեխան[4][5][6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան կարգի ազդեցությունը բազմիցս վիճարկվել է[7], բազմաթիվ ուսումնասիրություններով ամենամեծ հետազոտությունն առաջարկում է զրոյական կամ գրեթե զրոյական ազդեցություն[8]։ Ենթադրվում էր, որ ծննդյան կարգի տեսությունն ունի «զոմբիների տեսության» բնութագրիչները[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adler, A. (1964). Problems of neurosis. New York: Harper and Row.
  2. «Birth Order - baby, Definition, Description, Common problems». www.healthofchildren.com.
  3. Joshua K. Hartshorne. «How Birth Order Affects Your Personality». Scientific American. doi:10.1038/scientificamericanmind0110-18.
  4. «How Birth Order Affects Your Child's Personality and Behavior». 11 June 2015.
  5. Neal, Rome (June 10, 2002). «Personality Traits Linked To Birth Order». CBS News.
  6. Schachter, Stanley (3 July 1963). «Birth Order, Eminence and Higher Education». American Sociological Review. 28 (5): 757–768. doi:10.2307/2089913. JSTOR 2089913.
  7. Rodgers, JL; Cleveland, HH; Van Den Oord, E; Rowe, DC (2000). «Resolving the debate over birth order, family size, and intelligence». The American Psychologist. 55 (6): 599–612. doi:10.1037/0003-066X.55.6.599. PMID 10892201.
  8. Damian, Rodica Ioana; Roberts, Brent W. (2015-11-17). «Settling the debate on birth order and personality». Proceedings of the National Academy of Sciences. 112 (46): 14119–14120. Bibcode:2015PNAS..11214119D. doi:10.1073/pnas.1519064112. ISSN 0027-8424. PMC 4655556. PMID 26518507.
  9. Ferguson, Christopher J.; Heene, Moritz (2012-11-01). «A Vast Graveyard of Undead Theories Publication Bias and Psychological Science's Aversion to the Null». Perspectives on Psychological Science. 7 (6): 555–561. doi:10.1177/1745691612459059. ISSN 1745-6916. PMID 26168112. S2CID 6100616.