Մասնակից:Helen Gasparyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Արյան լճի» ճակատամարտ 852թ., տեղի է ունեցել արաբական խալիֆայության պատժիչ զորախմբի և Վասպուրականի իշխան Գուրգեն Արծրունու զորքերի միջև, Թով գյուղի մոտ՝ «Արյան լիճ» կոչված վայրում (Կորճայք նահանգի Որսիրանք գավառում)։ Արաբական զորախումբը, մերժելով հայերի հաշտության առաջարկը, նախահարձակ է եղել։ Ըստ Թովմա Արծրունու, արաբների 15 հզ-անոց զորքի դիմաց հայերը 900 ռազմիկ են ունեցել։ Հայ զինվորներին օգնել են գյուղացիական ջոկատները՝ հարմար վայրերից քարերով նեղելով թշնամուն։ Գուրգեն Արծրունուն օգնել են 30-ից ավելի նախարարներ (Արծրունի, Գնունի, Գազրիկյան, Ամատունի, Վարաժնունի, Ընտրունի, Ակեացի, Անձևացի, Վահևունի և այլն)։Ճակատամարտին մասնակցել են նաև հոգևորականներ։ Սրընթաց հարձակումով, նետերի տարափով հայ ռազմիկները խուճապ են առաջացրել արաբական զորախմբի շարքերում, որը և դիմել է նահանջի։ Ճակատամարտից հետո Գուրգենը, այնուամենայնիվ, գերվել է, սակայն Վասպուրականը մնացել է ապստամբ վիճակում։
Գրկ․ Թովմա Արծրունի, Պաամութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 143-148։