Մասնակից:Hayshir/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դմիտրի Մենդելեև Ռուս քիմիկոս, գիտնական, ուսուցիչ Դմիտրի Մենդելեևը (1834թ. փետրվարի 8 - 1907թ. փետրվարի 2) 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»`առաջին կառուցվածքային շարադրանքն անօրգանական քիմիայից: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր: Նա ընտանիքի վերջին` 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի` գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:

1841թ.-ի օգոստոսի 1-ին Դմիտրին ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը: Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և երբ նրան գիմնազիա տարան, որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային: Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով:

1855թ. հունիսի 20-ին ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող: Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»: 1855թ.-ի նոյեմբերի 14-ին նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում: Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար` լաբորատորիա, գրադարան, ժամանակ: Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան՝ ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը:

Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը: 1859թ.-ի ապրիլի 14-ին երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման: Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգ քաղաքում: 1894թ. հունիսին ստանում է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի պատվավոր կոչումը: 1905թ. ուղևորվում է Լոնդոն` թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը` Կոպլեյի մեդալն ստանալու: 1907թ. հունվարի 20-ին վախճանվում է սրտի կաթվածից: