Մասնակից:Hayk97/Ավազարկղ
Սա Hayk97 մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Ծնած է Կեսարիոյ Տէրէվէնք (Տէրէ-Վանք) գիւղը 1731 թուականին․ իր երիտասարդութեան ատեն Պոլիս գալով, ժամանակ մը զբաղեցաւ առեւտուրով և յետոյ հետեւեցաւ եկեղեցականութեան և իր ժամանակին եկեղեցական գործերու և պաշտօններու մէջ՝ ունեցաւ նշանակելի դեր։
Զաքարիա Պտրիարք Կազգուանցիի ձեռնասունն էր ինք և անոր հսկողութեան ներէեւ մարզուեցաւ իր երիտասարդութեան ներքեւ մարզուեցաւ իր երտասարդութիւնը և խիստ կրօնասիրութիւնը։
Կեսարացի Հայերը հարիւր տարուան շրջանին՝ Պոլիսի մէջ ունեցած են առ հասարակ առեւտրական և կրօնական խնդիրներու համար առաջնակարգ դիրք և ազդեցութիւն իրենց տոկուն բնաւորութեան, գործունէութեան եկեղեցասիրութեան պատճառաւ։
1787ին Գարագօչեան Սրազաբ կոչուած էր Պրուսայի առաջնորդութեան, Սամուէլ Երզնկացի եպիսկոպոսի տեղ․ հոն սկսած է եկեղեցական և ուսումնական նորոգող գործերու։ Նախ շինած է Պրուսայի ընդարձակ եկեղեցին և Պօղոսեան վարժարանը։
Պրուսայի Ս․ Աստուածածին եկեղեցին շինուած է Այնթապցի Եղիազար Եպիսկոպոսէն (ետքը Պատրիարք և Կաթողիկոս), որ իբր նուիրակ՝ Ս․ Երուսաղէմի Պրուսա գտնուած ատեն իր իսկ դրամով 2500 զրուշի կը գնէ եկեղեցիին տեղը և իր հիմակուան ընդարձակութեամբ կը շինէ եկեղեցին։ Եղիազարու շինած եկեղեցին, 1617ին Աթանաս եպիսկոպոսի ատեն կը վերանորոգուի։
1794ն Գարագօչի ձռնտութեամբ հիմնովին կ՛ընդարձակուի եկեղեցին որուն յիշատակարանն էր ՝
- Հրաշակառոյցս այն սուրբ եկեղեցի
Որ շինեալ յանուն սուրբ Աստուածածնի, Նորոգ շինեցաւ հնացեալն կարի Ի ձեռն վիհի տեառն Պօղոսի Ի յաշկերտաց զաքարիա վիհի, Տոհմասէր կոչեալ Պատրիարք Պոլսի, Ծննդեամբ Կեսարեան դողով հայրենի, Որոյ հօր անու Ղարաղօչ ձայնի, արթուն դիտապետ Յաբեթեան տոհմի, Բազմաշխատութեամբ մեծամեծաց յարդի- Եւ գործակալշք մերոյ քաղաքի․ Ընթացք շրջանի թուոյն հայ տոհմի Հազար երկհարիւր քառասներեքի (1794):
Այս եկեղեցին 1863ին կ՛այրի և Գէորգ Ա․ Ե․ (ետք Կաթողիկոս) կը շինէ արդի եկեղեցին և կը վերաշինէ Պօղոսեան վարժարանն ալ որուն անոււնն ալ կը փոխէ Գէորգեան վարժարանի։
Ստէպ հրաժարած է առաջնորդութենէն և նորէն ընդունած․ այս հրաժարուի միջոցներուն է որ անդամ մը ընտրուեցաւ Առաջնորդ Արմաչի և Նիկոմիդիոյ, բայց Պրուսացիք չուզելով զատուիլ անկէ՝ ինք ականջ չդրաւ անոնց թախանձանքին, չուզեց դառնալ Պրուսա, մինչեւ որ կուսակալ փաշան միջնորդելով յաջողեցաւ հոն բերել զինքը պատրիարքական շուքով։