Մասնակից:Hayk200/Ավազարկղ 27

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաշատի գինու գուրծարան, գինեգործական ձեռնարկություն Հայկական ՍՍՀ Արտաշատ քաղաքում։ Հիմնադրվել է 1904 թվականին։ Սովետական կարգերի հաստատումից հետո, 1922 թվականին մտնելով «Արարատ» տրեստի կազմի մեջ՝ 1923 թվականին անվանվել է Ղամարլուի գինու գործարան։ 1925 թվականից ինքնուրույն ձեռնարկություն է։ 1932 թվականից կազմակերպվել են «Արարատ» տրեստի խաղողի վերամշակման, 1934–1935 թվականից՝ կոնյակի սպիրտի թորման արտադրամասերը, իսկ 1939 թվականից հնացվում են գինիներ, 1960 թվականից՝ կոնյակի սպիրտ։ 1972 թվականից ունի սպիրտի կրկնաթորման, շշալցման արտադրամասեր։ Գործարանը հագեցված է խաղողի վերամշակման, խաղողահյութի խտացման, սպիրտահումքի թորման ժամանակակից սարքերով։ Հումքը «Կախեթի» և «Մսխալի» խաղողներն են։ 1972 թվականին խաղողի վերամշակման կարողությունը հասել է 5000-ի։ Ստացվում են տարբեր տեսակի գինիներ, սեղանի՝ «Արաքս», «Արտաշատ», «Նորաշեն», քաղցր՝ «Պորտվեյն», դեսերտային՝ «Գետաշեն»։ 1965 թվականից սկսած տարեկան 40 հազար ա խաղող մշակում են գործարանի մասնաճյուղերը՝ Այգեզարդ, Վերին Արտաշատ, Բուրաստան գյուղերում։ 1972 թվականին գործարանը արտադրել է 2580000 դկչ գինի, որից շշալցմամբ՝ 1420000 դկչ։ Թորել է 650 հազար չ կոնյակի սպիրտ։ Գործարանի արտադրանքն առաքվում է մի շարք վայրեր, այդ թվում՝ Հեռավոր Արևելք, Պրիմորսկի երկրամաս։