Մասնակից:Hambardzumian/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանավոր խոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

'Բանավոր խոսք' այն լեզուն է, որն առաջանում է հնչյուններ արտահայտելով, ի տարբերություն գրավոր լեզվի։ Շատ լեզուներ առկա են միայն գրավոր տարբերակով և բանավոր ձև չունեն։ Խոսակցական լեզուն կամ ձայնային լեզուն առաջանում է ձայնային ուղով, ի հակադրություն ժեստերի լեզվի, որն արտահայտվում է ձեռքերով և երեսով։ «Բանավոր խոսք» տերմինը երբեմն օգտագործվում է բնորոշելու միայն ձայնային լեզուն, հատկապես լեզվաբանների կողմից, ովքեր այս տերմինի տակ ընդգրկում են վերևում նշված բոլոր երեք հոմանիշները՝ բացառությամբ ժեստերի լեզվի։ Որոշ լեզվաբաններ ժեստերի լեզուն վերագրում են որպես «բանավոր լեզու», հատկապես իբրև տարբերություն նշելով ժեստերի գրավոր արձանագրությունը [1][2][3]։

Բանավոր լեզուներում, իմաստը հիմնականում որոշվում է համատեքստով։ Սա հակադրվում է գրավոր լեզուներին, որտեղ իմաստը ուղակիորեն որոշվում է տեքստով։ Բանավոր լեզվում դատողության ճշմարտացիության արժեքը որոշվում է ըստ բանականության փորձի ռեֆերենտի, բայց գրավոր խոսքում շեշտը դրվում է տրամաբանական և կապակցված փաստարկի վրա։ Նույն կերպ, բանավոր լեզուն ձգտում է հաղորդել սուբյեկտիվ տեղեկություն, այդ թվում խոսողի և լսարանի միջև հարաբերությունը, մինչդեռ գրավոր լեզուն ձգտում է փոխանցել օբյեկտիվ տեղեկություն [4]։

Գրավոր և բանավոր լեզվի միջև հարաբերությունը բարդ է։ Լեզվաբանության մեջ համաձայն ներկայիս տեսակետի, խոսքը մարդկային բնածին ունակություն է, իսկ գրավոր լեզուն՝ մշակութային հայտնագործություն [5] ։ Մինչդեռ, որոշ լեզվաբաններ, այդ թվում և Պրահայի լեզվաբանական դպրոցի ներկայացուցիչներ պնդում են, որ գրավոր և բանավոր լեզուները դրսևորում են հստակ որակներ, որոնք վիճարկելի կդարձնեն այն, որ գրավոր լեզուն իր գոյությամբ կախված է բանավոր լեզվից [6]։

Թե՛ ձայնային, թե՛ ժեստերի լեզուները կազմված է բառերից։ Ձայնային լեզուներում բառերը կազմված են սահամանափակ թվով ձայնավորներից, բաղաձայններից և հաճախ հնչերանգից։ Ժեստերի լեզուներում, բառերը կազմված են սահմանափակ թվով պատկերներից, ուղություններից, ձեռքերի շարժումներից և հաճախ դեմքի արտահայտություններից. երկու դեպքերում էլ կառուցողական հատվածները կոչվում են հնչյուններ։ Ձայնային և ժեստերի լեզուներում, բառերը քերականորեն ներկառուցված են արտահայտությունների, նախադասությունների և խոսույթի ավելի մեծ միավորների մեջ։

Երեխաները իրենց շրջապատում օգտագործվող լեզուն լսելով ընկալում են այն, որպես իրենց առաջին լեզու, լինի դա ձայնային, թե ժեստերի։ Խուլ երեխաները կարող են նույն կերպ ընկալել նշանների կամ ժեստերի լեզվի դեպքում, եթե նրանց շրջապատում օգտագործվում է տեսողական հաղորդակցության համակարգ։ Ձայնային լեզուն դասավանդվում է նրանց նույն կերպ, ինչպես որ գրավոր լեզուն՝ լսելու կարողություն ունեցող երեխաներին [7] [8] ։ Ուսուցիչները հատուկ շեշտադրում են բանավոր լեզուն այն երեխաների դեպքում, ովքեր այլ հիմնական լեզու են օգտագործում դպրոցից դուրս։ Երեխայի համար հասարակական և կրթական տեսանկյունից կարևոր է համարվում մի քանի լեզու հասկանալու ունակությունը [9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nora Groce (1985) Everyone Here Spoke Sign Language: Hereditary Deafness on Martha's Vineyard
  2. Harry Bumblebee (1986) Introduction to American sign language
  3. Brooks & Kempe (2012) Language Development
  4. Tannen, Deborah (1982). Spoken and written language: exploring orality and literacy. Norwood, N.J.: ABLEX Pub. Corp.
  5. Pinker, S., & Bloom, P. (1990). Natural language and natural selection. Behavioral and Brain Sciences, 13, 707–784.
  6. Aaron, P. G., & Joshi, R. M. (2006). Written language is as natural as spoken language: A biolinguistic perspective. Reading Psychology, 27(4), 263–311.
  7. Rickerson, E.M. «What's the difference between dialect and language?». The Five Minute Linguist. College of Charleston. Արխիվացված է օրիգինալից December 19, 2010-ին. Վերցված է October 23, 2016-ին.
  8. «Languages Facts». Արխիվացված օրիգինալից October 24, 2016-ին. Վերցված է October 23, 2016-ին.
  9. Petars, Caroline J., author. (2015-04-30). Record of oral language : observing changes in the acquisition of language structures : a guide for teaching. ISBN 978-0-325-07457-3. OCLC 989724897. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)