Jump to content

Մասնակից:Gyurjinyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վայրի բնություն՝ բնական վիճակում գտնվող բնության համար բնապահպանական եզրույթ[1], այսինքն բնական տարածքներ, որտեղ մարդն իր տնտեսական գործունեությամբ չի միջամտել[2][3]։ Մարդու կող մից անվերահսկելի, անձեռնմխելի բնության տարածքներ, որտեղ պահպանվում են տեղական կենսաբազմազանությունը, էկոհամակարգային գործընթացները, ինչպես նաև մարդու կողմից գրեթե փոփոխության չենթարկված անկենդան բնության տարրերը (ժայռեր, լեռներ, ջրային տարածքներ և այլն)[4][5] [6] [7] [8]։ Այս տարածքներում վայրի բնությունը բնականաբար վերարտադրվում է՝ ներքին գործընթացների միջոցով պահպանելով ինքնակարգավորումն ու ինքնավերականգնումը[7]։ Վայրի բնության մի որոշակի հատված կարող է նաև ինչ որ չափով հանդես գալ որպես մշակութային լանդշաֆտ, որի տարածքում տարիներ շարունակ ապրում են տարբեր աբորիգեններ[4]:

Վայրի բնության տարածքները կարող են դիմակայել մարդկային աննշան և ոչ ագրեսիվ ազդեցություններին, քանի դեռ վայրի բնության էվոլյուցիոն գործընթացներն ընթանում են բնականոն ճանապարհով[4][5][6]։ Մի շարք երկրներում (օրինակ ՝ ԱՄՆ-ում[3]) «վայրի բնություն» եզրույթը կիրառվում է օրենսդրության մեջ, և կան օրենքներ, որոնք սահմանափակում են մարդածին ազդեցությունը վայրի բնության այն տարածքների վրա, որտեղ մարդն իր տնտեսական գործունեությամբ չի միջամտում[9]։

2014 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 3-ը նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր[10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Баранов О.С. дикая природа // Идеографический словарь русского языка. — М.: Издательство ЭТС. — 1995.
  2. «Экологический Толковый Словарь». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2014-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «What is Wilderness? Definition & discussion of wilderness as a human construction». Արխիվացված է օրիգինալից 2010-01-02-ին. Վերցված է 2014-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 Nash R. Wilderness and American mind. — New-Hawen and London : Jale Univ. Press, 1982. — 430 p.
  5. 5,0 5,1 Oelshlaeger M. The idea of wilderness. — New Haven and London : Jale Univ. Press, 1991. — P. 243—281.
  6. 6,0 6,1 Voices for the wilderness. — New York : Ballantine Books, 1969.
  7. 7,0 7,1 Борейко В. Е. Современная идея дикой природы. — К.: КЭКЦ, 2003. — 208 с.
  8. Носс Р. Проект «Дикие земли». Стратегия сохранения дикой природы. — Новосибирск, 1996. — 46 с.
  9. A Handbook on International Wilderness Law and Policy — The WILD Foundation Արխիվացված 28 Դեկտեմբերի 2012 թվականին.
  10. «Календарь знаменательных и памятных дат на 2019 год / ГОБУК МОДЮБ, Отдел информационной и справочно-библиографической работы; сост. Г. В. Рабович, О. В. Цвирко. — Мурманск, 2018. — 68 с.» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018-06-18-ին. Վերցված է 2018-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 135 (օգնություն)