Jump to content

Մասնակից:Gryffindor 2021/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

TECHNOVATION GIRLS ARMENIA[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն և “Technovation” ընկերությունը հայտարարում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation Girls” ծրագրի հայաստանյան “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2021” մրցաշրջանի սկիզբը:“ Տեխնովացիա Աղջիկներ ” միջազգային մրցույթը՝ Technovation շահույթ չհետապնդող կազմակերպության ծրագիրն է, որը նպատակ է հետապնդում ոգեշնչել ու հզորացնել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում՝ լուծելով իրենց համայնքի խնդիրները, օգտագործելով տեխնոլոգիական ձեռներեցության գիտելիքներն ու հմտությունները

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

“Technovation Girls” միջազգային ծրագիրը հովանավորվում է Google, Intel, Salesforce, Adobe, Verizon, LinkedIn, Oracle, Yahoo, CA Technologies, Lemann Foundation, AVG Technologies, SAP eBay ընկերությունների կողմից:

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերից 316 թիմեր, ավելի քան 1600 աշակերտուհիներ, 300 ինֆորմատիկայի ուսուցիչներ/մենթորներ են մասնակցել Տեխնովացիա Հայաստան ծրագրին։ 2017 թվականից սկսած ավելի քան 138 հավելված են ստեղծվել հայաստանյան թիմերի կողմից։

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄՐՑՈՒՅԹԻՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

: “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան” մրցույթին կարող են մասնակցել 10-ից 18 տարեկան աշակերտուհիները։ Նրանք կձևավորեն մինչև հինգ անդամից կազմված թիմեր՝ որը կունենա մենթոր ( ինֆորմատիկայի, տեխնոլոգիայի կամ այլ մասնագետի հետ):

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Technovation” ծրագրով նախատեսվում է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու իրականացնել ամբողջական բիզնես մոդել ու տեխնոլոգիական արտադրանք;

ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼԵՐԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Ծրագիրը կազմված է 5 մասից` գաղափարների գեներացիա(ideation), կոդավորում(coding), բիզնես(business), մարկետինգ(marketing) և ներկայացում(pitching): • Միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին, աշակերտուհիներին կուսուցանվի 50 ժամյա ուսումնական ծրագիր, որը հասանելի է մասնակիցներին առցանց ձևաչափով։ Ծրագրի լեզուն անգլերենն է։

• Մասնակիցներին աջակցելու համար կանցկացվեն առցանց դասընթացներ հայերեն լեզվով և կտրամադրվեն նաև հայերեն ուսումնական նյութեր ու խորհրդատվություն:

• Թիմերը բաղկացած կլինեն առավելագույնը հինգ հոգուց, կձևավորեն “ավագ” կամ “կրտսեր” խմբեր ըստ տարիքային սահմանափակումների` o 10-14 տարեկան աշակերտուհիները կձևավորեն “կրտսեր” խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2021թ.-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 15-ը։ o 15-18 տարեկան աշակերտուհիները կձևավորեն “ավագ” խմբի թիմեր, մասնակիցների տարիքը 2021թվ-ի օգոստոսի 1–ին չպետք է գերազանցի 18-ը։

• Նախնական ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ։ Պարզապես պետք է պատրաստ լինել ստանալու 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիական ձեռներեցության նոր գիտելիքներ ու հմտություններ: Թիմերը կստեղծեն հավելվածները Thunkable կամ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված App Inventor ծրագրերով։

• Այս տարի բջջային հավելվածները կբխեն ոչ միայն Կայուն զարգացման նպատակների հիմնախնդիրներից` բնապահպանություն, աղքատություն, խաղաղություն, հավասարություն, կրթություն, առողջապահություն, այլ նաև ուղղորդված կլինեն ներառականությանն ու դրա խնդիրներին:

• Հանրակրթության ոլորտում մինչև 2025 թվականը համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում այս տարի կխրախուսվեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցությունը թիմերում: Նշված աշակերտուհիներին և մենթորներին կտրամադրվեն հատուկ անհրաժեշտ աջակցություն:

• Մասնակից թիմերը նախ կմրցեն “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2021” մրցույթի շրջանակում, ապա հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Ամերիկայի միացյալ նահանգներում կազմակերպվող “Technovation” համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:

• 2020-2021 թվականին ծրագիրը կիրականացվի Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան ծրագրի և նախորդ տարիներին ծրագրի մասնակիցների հաջողությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

• 2017թ-ին Հայաստանը առաջին անգամ մասնակցեց այս ծրագրին: Հայաստանի մասնակից 44 թիմերից 22 թիմեր դուրս եկան կիսաեզրափակիչ և մասնակցեցին Հայաստանյան մրցույթին, որից Գրանդ Պրի հաղթող 3 թիմեր իրավունք ստացան մասնակցելու միջազգային մրցույթին:

• Միջազգային մրցույթում մասնակից շուրջ 105 երկրների 3000 թիմերից հաղթողներ ընտրվեցին 12 թիմեր, վեց անվանակարգերում: Միջազգային մրցույթին մասնակցած Արագածոտնի մարզի Կարբիի դպրոցի “Մեկ քայլ առաջ” թիմը հաղթող ճանաչվեց կրթություն անվանակարգում իր “Հայերեն ժեստերի լեզուն” հավելվածով, մեկնեց Սան Ֆրանցիսկո, որտեղ արժանացավ նաև հանդիսատեսի համակրանք`”ժողովրդի ընտրություն” մրցանակին:

• 2018 թվականին Տեխնովացիա Հայաստան ծրագրի կիսաեզրափակիչ դուրս եկած Աշտարակի ՝ “Codice Puellis” թիմը հաղթող ճանաչվեց 2018թ-ի Սևան սթարթափ մրցույթում՝ 1 Of U հավելվածի ստեղծման համար։ Այն ստեղծվել էր աուտիզմով երեխաներին օգնելու համար։ Թիմը ճանաչվեց European Youth Award 2019 մրցութի ֆինալիստ։

• 2017 թվականից Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ, Սինոփսիս կորպորացիայի գլխավոր ճարտարագետ, Երվանդ Զորյանը Տեխնովացիա Հայաստան ծրագրի Բարի կամքի դեսպանն է:

• Չնայած նրան, որ Technovation Girls-ը մրցակցություն է, ծրագիրն ավելի կենտրոնացած է կառուցելու մասնակիցների մի մեծ թիմ, համայնք:

• 2018, 2019թթ-ին հայաստանյան ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի, և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհների շրջանակներում:

• Հայաստանյան մրցույթին աջակցել են Սերվիս տիտան ընկերությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Յունիքոմփ ընկերությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ֆիզմաթ դպրոցը, Արարատ բանկը, Վոլտերման ընկերությունը, Օնեքս ընկերությունը, Զիգզագ ընկերությունը:

• Այս տարի ծրագիրը կիրականացվի Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Գրանցման գործընթացը[խմբագրել | խմբագրել կոդը]

սկսեք գրանցման գործընթացը, այն է`

1. Գրանցվել my.technovationchallenge.org կամ technovationchallenge.org կայքում` մենթորը առանձին, աշակերտուհիները առանձին-առանձին

2. Ստորագրել համապատասխան համաձայնագրերը

3. Ստեղծել թիմ կամ միանալ թիմին

Մենթորները այս տարի, ինչպես և նախորդ տարի էր պարտադիր պետք է անցնեն անգլերեն լեզվով օնլայն դասընթաց, որպեսզի գրանցումը համարվի ավարտված: Դժվարանալու դեպքում,  դուք կարող եք պայմանական թերթել էջերը և վերջում հաստատել, ինչպես ցույց է տրվում տեսանյութում:

Փորձեք հնարավորինս շուտ սկսել և ավարտել գրանցման գործընթացը:

Քանի որ գրանցումը պետք է արվի անգլերեն լեզվով,  նախորդ տարիների փորձից ելնելով, գրանցման գործընթացը հեշտացնելու համար մեր դասավանդողներից Թամարա Հովհաննիսյանը պատրաստել է երկու հրաշալի տեսանյութ:

Դուք կարող եք օգտվել Թամարա Հովհաննիսյանի կողմից պատրաստած մենթորների/ուսուցիչների և աշակերտուհիների գրանցման համար պատրաստած հայերեն տեսանյութից և հեշտությամբ գրանցվել, նաև տրամադրել տեսանյութը ձեր աշակերտուհիներին գրանցվելու համար, ինչպես նաև գրանցել ձեր թիմը:

Մենթորների համար՝

https://drive.google.com/open?id=1ic3gQyFgsgU_Vbk8yD_P5rFlIDtbFiGe

Աշակերտուհիների համար՝

https://drive.google.com/file/d/1p-vNMd_GMsH6GSp5v1KaIKDlA8KA0Goa/view?usp=sharing

Նախորդ տարվա մասնակիցները կարող են մուտք գործել կայք իրենց արդեն գոյություն ունեցող էլ. հասցեով և գաղտնաբառով:

Կարող եք ներկայացնել մեկից ավելի թիմեր, սահմանափակում չկա: Սակայն յուրաքանչյուր թիմ բաղկացած է մենթորից/կամ մենթորներից և ամենաշատը հինգ աշակերտուհիներից:

ՏՀՏ Գործատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏՀՏ Գործատուների միության հետ մեր համագործակցությունը սկսվել է Տեխնովացիա Հայաստան ծրագրի հենց առաջին տարվանից: Միության կողմից կազմակերպվել են վարպետության դասեր, սահմանվել մրցանակներ, իսկ միության շատ անդամներ եղել են մրցույթի ժյուրիի կազմում:

Պ-ն Էդուարդ Մուսայելյանը նախորդ տարիներին եղել է Տեխնովացիա մրցույթի ժյուրիի անդամ և հանդես կգա ներկայացված աշխատանքների վերլուծությամբ և բազմաթիվ օգտակար խորհուրդներով:  Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը: Ձեր հարցերը նախօրոք կարող եք ուղարկել ինձ և ևս սիրով կփոխանցեմ Էդուարդ Մուսայելյանին, դասի ժամանակը ավելի արդյունավետ կազմակերպելու համար: միության հետ մեր համագործակցությունը սկսվել է Տեխնովացիա Հայաստան ծրագրի հենց առաջին տարվանից: Միության կողմից կազմակերպվել են վարպետության դասեր, սահմանվել մրցանակներ, իսկ միության շատ անդամներ եղել են մրցույթի ժյուրիի կազմում:


Նարինե Աբազյան,

“Technovation” Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպան,

“Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ

Էլ-փոստ: womenandis@gmail.com



ԽՄԲԱԳՐԵՑ GRYFFINDOR թիմը


: