Մասնակից:Gohar Piloyan/Ավազարկղ60
Ջոն Ֆայն, (օգոստոսի 26 1794թ – հունվարի 4 1867թ) դատավոր և քաղաքական գործիչ Նյու Յորքում։ Որպես Նյու Յորք նահանգի սենատոր՝ Ջոն Ֆայնը 1848 թվականին աջակցեց Նյու Յորքում ամուսնացած կանանց սեփականության մասին օրենքի ընդունմանը[1]: Բացի Նյու Յորքի նահանգի Սենատում գտնվելու երկու ժամկետներից, Ջոն Ֆայնը, 1839-1841 թվականներին ծառայեց Կոնգրեսում՝ որպես Նյու Յորք նահանգից ԱՄՆ ներկայացուցիչ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ֆայնը ծնվել է Նյու Յորքում և մասնավոր կրթություն է ստացել։ 1809 թվականին ավարտել է Նյու Յորքի Կոլումբիայի քոլեջը։ Ջոն Ֆայնը սովորել է Լիթչֆիլդի(Կոնեկտիկուտ) իրավաբանական դպրոցում իրավագիտություն մասնագիտությամբ: 1815 թվականին Ջոն Ֆայնը ընդունվել է փաստաբանների միություն և սկսել է պրակտիկան Նյու Յորքի Սենթ Լոուրենս շրջանի Օգդենսբուրգ քաղաքում։ 1821-1833 թվականներին Ջոն Ֆայնը եղել է Սենթ Լոուրենս շրջանի գանձապահը:
Ջոն Ֆայնը 1824 թվականից մինչև 1839 թվականի մարտ ամիսը, զբաղեցրել է Սենթ Լոուրենս շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Կոնգրես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ֆայնը քսանվեցերորդ համագումարում ընտրվել է որպես դեմոկրատական կուսակցության անդամ (1839 թվականի մարտի 4 – 1841 թվականի մարտի 3)։ 1843 թվականի փետրվարի 16-ից նա կրկին զբաղեցնում էր ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, մինչև այդ 1847 թվականին դատարանը լուծարվեց։ 1847 և 1849 թվականներին նա նահանգի գերագույն դատարանի դատավորի անհաջող թեկնածու էր։
Պետական Սենատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտվելով դատավորի ընտրություններում՝ Ֆայնը առաջադրվեց Նյու Յորք նահանգի Սենատում և հաղթեց։ Ջոն Ֆայնը ծառայեց երկու ժամկետ՝ ներկայացնելով 15-րդ շրջանը, որն ընդգրկում էր Հյուսիսային Սենթ Լոուրենս և Ֆրանկլին շրջանները:
Նահանգի Սենատում Ֆայնի ամենանշանակալի օրենսդրական ակտը ամուսնացած կանանց սեփականության մասին օրենքի ընդունումն էր։ Այս օրենքն առաջին անգամ ներկայացվել է 1836 թվականին դատավոր Թոմաս Հերթելի կողմից։ Նյու Յորքի նորաստեղծ կանանց իրավունքների շարժման անդամները լոբբինգ էին անում օրինագծի համար, մասնավորապես՝ Էրնեստինա Ռոուզը և Պաուլինա Ռայթ Դևիսը, բայց օրենսդիր մարմինը արգելափակեց այն հաջորդ տասներկու տարիների ընթացքում: 1847 թ. - ին Ֆայնը հրատարակեց բրոշյուր, որը կոչ էր անում կանանց իրավունք տալ ամուսնությունից հետո պահպանել իրենց ունեցվածքը, և օրինագիծը կրկին մտցրեց օրենսդիր մարմին: 1848 թվականին Ջոն Ֆայնը իր հրապարակած գրքով կոչ էր անում կանանց ամուսնությունից հետո պահպանել իրենց ունեցվածքը: Այն ընդունվեց Սենատի կողմից 28 կողմ, 1 դեմ ձայներով, նույնքան առավելությամբ և ուժի մեջ մտավ 1848 թվականի ապրիլի 7-ին[2]:
1849 թվականին Ֆայնը վերընտրվեց նոր ժամկետով։ Ավելի ուշ Ջոն Ֆայնը վերսկսեց իրավաբանական պրակտիկան։ Նա մահացավ Օգդենսբուրգում 1867 թվականի հունվարի 4-ին: Ջոն Ֆայնը թաղվել է Օգդենսբուրգի գերեզմանատանը։ Օգդենսբուրգի պատմական հուշարձանի վրա նշված է Ջոն Ֆայնի մասին[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wellman, Judith (2004). The Road to Seneca Falls: Elizabeth Cady Stanton and the First Woman's Rights Convention. Urbana: University of Illinois Press. էջեր 152–53.
- ↑ Dollinger, Richard A. (2017). «Judicial Intervention: The Judges Who Paved the Road to Seneca Falls» (PDF). Judicial Notice (12): 4–13.
- ↑ «John Fine 1794 - 1867». HMdb.org. Վերցված է 28 August 2023-ին.