Jump to content

Մասնակից:Gish.Mary/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gish.Mary/Ավազարկղ 1

Hot Chelle Rae փոփ ռոք-խումբ, Նեշվիլ: Նրանց դեբյուտային ալբոմը՝ «Lovesick Electric»-ը, թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին։ Խումբը հայտնի է դարձել 2011 թվականին՝ երկու անգամ պլատինե սինգլի թողարկումից հետո՝ «Tonight Tonight»։ Ալբոմի առաջին սինգլը դարձավ «Bleed» երգը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հիմնադրվել է 2005 թվականին վոկալիստ և երգերի հեղինակ Ռայան Ֆոլիսը (ծնվել է 1987 թվականի փետրվարի 16-ին) և կիթառահար Նեշ Օվերսթրիթը (ծնվել է 1986 թվականի հունվարի 3-ին)։ Ավելի ուշ, Նեշի մանկության ընկերը՝ Յան Կեգգին (ծնված 16 Հունիսի, 1987 թվականի), սկսեց խաղալ Hot Chelle Rae-ում որպես բաս կիթառահար: Ավելի ուշ փոխվել է խմբի թմբկահար Մաքքա Գիբսը, նրա տեղը զբաղեցրել է վոկալիստ Ռայանի կրտսեր եղբայրը՝ Ջեյմին (ծնվել է 1991թ.դեկտեմբերի 30-ին)։

2007 թվականի ամռանը խումբը բացեց ռեփեր Լիլ Ջոնի համերգը։ Նույն տարում նրանք խաղում էին Հարավային Օսթինում, Տեխասում գտնվող «South by Southwest» փառատոնում: Իսկ հետո շրջագայության մեկնեցին Vedera խմբի հետ։ Խաղացել են համաշխարհային շրջագայության բացմանը՝ Թեյլոր Սվիթի հետ:

2008 թվականի հոկտեմբերին պայմանագիր կնքվեց Jive Records լեյբլի հետ, իսկ հետո հաջորդեց Lovesick Electric առաջին ալբոմի աշխատանքը։

2011-մեր օրեր: Whatever[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Hot Chelle Rae-ն թողարկել է իր «Tonight Tonight» սինգլը, որը 2011 թվականի հուլիսին Billboard Hot 100-ում հասել է 7-րդ հորիզոնականին։ «I Like It Like That»՝ հաջորդ սինգլի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 13-ին։ Երրորդ սինգլը «Honestly» թողարկվել է 2012 թվականի մարտին, իսկ չորրորդ «Whatever»-ը՝ 2012 թվականի հուլիսի 9-ին։ «Whatever» նոր ալբոմը թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին՝ խմբի կայքում, և ընդհանուր թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին։

2011 թվականի դեկտեմբերի 31-ին խումբը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ կատարելով երկու հիթեր՝ «Tonight Tonight»-ը և «I Like It Like That»-ը: 2012 թվականի հունվարի 29-ին խումբը հանդես էր գալիս Հավայան կղզիների Հոնոլուլուի Ալոհա մարզադաշտում կայացած խաղից առաջ։ 2012 թվականի մարտին խումբը վերադարձավ Թեյլոր Սվիֆթի հետ համագործակցության՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նրա «Speak Now» շրջագայությանը աջակցելու համար։

2012 թվականի ամռանը, խումբը եղել է շրջագայության Դեմո Լովատոյի հետ:

Hot Chelle Rae-ն Ավստրալիա և Նոր Զելանդիա շրջագայության է մեկնել 2012-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բրիտանացի երգչուհի Շեր Լլոյդի, Ավստրալիայի 5 Seconds Of Summer խմբի և Նորզելանդական Titanium խմբի հետ: Նրանք շարունակելու են իրենց համաշխարհային շրջագայությունը Մալայզիայում և Ճապոնիայում։

Խմբի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռայան Քեյթ Ֆոլիս-վոկալ, ռիթմ-կիթառ (2005-ներկայումս)
  • Նեշ Լինդեն Միլլեր Օվերսթրիթ- կիթառ, վոկալ (2005-ներկա օրեր)
  • Յան Սեբաստիան Կենգի- բաս-կիթառ, վոկալ (2005-31.10.13)
  • Ջեյմ Քրիստիան Ֆոլիս — հարվածային գործիքներ (2005-մեր օրեր)

Ձայնասկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրական սիրո կարոտը (23 հոկտեմբերի, 2009)
  • Վոթեվըր (29 նոյեմբերի, 2011)

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես սիրում եմ պարել(2009)
  • Բլիդ (2010)
  • Այսօր երեկոյան (2011)
  • Ինձ դուր է գալիս այն (2011)
  • Ազնվորեն (2012)
  • Հանգ ափ (2013)

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես սիրում եմ պարել (2009)
  • Բլիդ (2010)
  • Այսօր երեկոյան (2011)
  • Ինձ դուր է գալիս դա (2011)
  • Ազնվորեն (2012)
  • Վոթեվըր (2012)
  • Հանգ ափ (2013)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Երաժշտական խմբեր այբբենական կարգով Կատեգորիա:2005 հիմնադրված երաժշտական խմբեր