Մասնակից:Gevorg Ghazaryan/Վիդյա Չարան Շուկլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Վիդյա Չարան Շուկլա
 

Վիդյա Չարան Շուկլա (հինդի՝ विद्या चरण शुक्ला, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1990 թվականից մինչև 1991 թվականը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար։ Հնդկական ազգային կոնգրեսի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդյա Չարան Շուկլան ծնվել է 1929 թվականի օգոստոսի 2-ին Ռայպուրում, Բրիտանական Հնդկաստան՝ իրավաբանի և Հնդկաստանի անկախության մարտիկ Ռավի Շանկար Շուկլայի ընտանիքում, որը 1947 թվականից մինչև 1956 թվականը եղել է Մադհյա Պրադեշի և Կենտրոնական գավառների ու Բերարի գլխավոր նախարարը։ Նրա ավագ եղբայր Շյամա Չարան Շուկլան նույնպես եղել է Մադհյա Պրադեշ նահանգի գլխավոր նախարարը։

Գյուղատնտեսական կրթություն է ստացել է Մորիս քոլեջում, որից հետո Նագպուրա համալարսանում ստացել է իրավաբանական կրթություն՝ արվեստների բակալավրի աստիճանով։

1957 թվականին Հնդկական ազգային կոնգրես կուսկացության կողմից առաջին անգամ ընտրվել է Հնդկաստանի խորհրդարան ստորին պալատի՝ Լոկ սաբհայի պատգամավոր և վերըտրվել մինչև 1996 թվականը[2]։

1967 թվականից մինչև 1977 թվականը եղել է պետական նախարար։ 1980-ականների կեսերին հանդես է եկել վարչապետ Ռաջիվ Գանդիի քննադատությամբ՝ դառնալով ընդդիմադիր Ազգային ժողովրդական ճակատի, իսկ հետո՝ Ջանատա դալի առաջնորդներից մեկը։

  • 1989 թվականից մինչև 1990 թկականը Վիշվանատ Պրատապ Սինգհի գրասենյակում եղել է պետական նախարար։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
  • 1991 թվականից մինչև 1996 թվականը եղել է խորհրդանաի հարցերով նախարար (վերադարձել է Հնդկաստանի ազգային կոնգրեսի շարքեր)։
  • 1999 թվականին կրկին հեռացել է Հնդկական ազգային կոնգրեսից և մտել Հնդկական ժողովրդական կուսակցություն։ Համարվել է նրա կենտրոնական կոմիտեի անդամ։
  • 2003 թվականին դարձել է Ազգայնական կոնգրես կուսակցության անդամ, սակայն 2004 թվականի ընտրությունների ժամանակ պարտությունից հետո լքել է այն[3]։ Փորձել էր վերադառնալ Հնդկական ազգային կոնգրեսի շարքեր, սակայն դա նրան հաջողվել է միայն 2007 թվականին Սոնյա Գանդիի որոշումից հետո[4]։

Վիդյա Չարան Շուկլան մահացել է 2013 թվականի հունիսի 11-ին Գուրգաոնում՝ 83 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «List of Members of 9th Lok Sabha from Madhya Pradesh». loksabha.nic.in. Lok Sabha/National Informatics Centre, New Delhi. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 26, 2014-ին. Վերցված է մայիսի 26, 2013-ին.
  2. «President Mukherjee condoles Vidya Charan Shukla's demise». Yahoo.news. հունիսի 11, 2013. Վերցված է հունիսի 19, 2013-ին.
  3. «V C Shukla to head NCP's Chhattisgarh unit». Rediff.com. ապրիլի 11, 2003. Վերցված է հունիսի 23, 2013-ին.
  4. «VC Shukla to rejoin Congress». hinudustan times. սեպտեմբերի 21, 2007. Վերցված է հունիսի 23, 2013-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Արտաքին գործերի նախարարներ Կատեգորիա:Հնդկաստանում հրազենից մահացածներ