Մասնակից:Gevorg Ghazaryan/Հորին ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Հորին ձի
Հիմնական տվյալներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 660
ռուս..անգլ..ֆր.

Հորին ձի (ճապ.՝ 法輪寺), բուդդայական տաճար Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրայի Իկարուգա քաղաքում[1], Հորյու ձի տաճարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Տաճարը պատկանում է արքայազն Շյոտոկուի Շյոտոկու սյու դպրոցին և ենթակարկվում է Հորյու ձիին։ Տաճարը նվիրված է արքայազն Շյոտոկուին։

Սկզբնապես տաճարը կոչվել է Միի դերա։ Հորին ձիի ներսում կան Գուանյինի, Բժշկության Բուդդայի և այլ բոդհիսատվաների եզակի զոհասեղան, ինչպես նաև արքայազն Շյոտոկուի կյանքի մասին պատմող յուրահատուկ նկարներ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն՝ տաճարը կառուցել են Կուդարայից կորեացի բուդդայական Քայ հոսիի, Էմյոյի և Սիմոհի Սիմոցուի վանականները: Ըստ այլ վարկածի՝ տաճարը կառուցվել է Շյոտոկու արքայազնի որդիներ Յամասիրո նո Օյեի և Յուգիի կողմից։ Հորին ձին կառուցվել է Հորյու ձի տաճարի հետ նույն ժամանակաշրջանում։ 1645 թվականին փոթորիկը մեծապես վնաս է հասցրել տաճարին, և վերակառուցումն ավարտվել է գրեթե հարյուր տարի անց՝ 1737 թվականին:

1944 թվականի հուլիսի 21-ին կայծակը հարվածել է պագոդային, այն ամբողջությամբ այրվել է և վերականգնվել 1975 թվականի ապրիլին Ասուկա օրիգինալ ոճով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Համաշխարհային ժառանգության օբյեկտներ այբբենական կարգով Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ճապոնիայում Կատեգորիա:Նարա պրեֆեկտուրայի բուդդայական տաճարներ Կատեգորիա:Արքայազն Շյոտոկու