Մասնակից:Gevorg Ghazaryan/Բհայրոն Սինգհ Շեկհավատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Բհայրոն Սինգհ Շեկհավատ
 

Բհայրոն Սինգհ Շեկհավատ (հինդի՝ भैरो सिंह शेखावत, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 2002-2007 թվականներին եղել է Հնդկաստանի նահանգների խորհրդի նախագահ (փոխնախագահ)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բհայրոն Սինգհ Շեկհավատը ծնվել է 1923 թվականի հոկտեմբերի 23-ին Կհաչարիավաս գյուղում, Բրիտանական Հնդկաստան։ Ստացել է չավարտված բարձրագույն գյուղատնտեսական կրթություն։ Բհայրոնը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 1952 թվականից։ 1952 թվականից մինչև 1972 թվականը եղել է Ռաջաստհանի օրենսդրական ասամբլեայի պատգամավոր[2]։ 1972 թվականին ձերբակալվել է և ուղարկվել Ռոհտակի բանտ։ 1974 թվականին դառնում է Հնդկաստանի նահանգների խորհրդի անդամ և ծառայում է այդտեղ մինչև 1977 թվականը[3]։ 1977 թվականից մինչև 1980 թվականը եղել է Ռաջաստհանի գլխավոր նախարարը։ Այդ պաշտոնում իրականացրել է մի շարք բարենորոգումներ, որոնք ուղղված են եղել աղքատության դեմ պայքարին, գյուղատնտեսության և ինֆռակառուցվածքի զարգացմանը, կրթության համակարգի զարգացմանը, կանանց, կրոնական փոքրամասնությունների, ստորին շերտերի ներկայացուցիչների վիճակի լավացմանը:

1980 թվականից մինչև 1990 թվականը Ռաջաստհանի օրենսդրական ասամբելայում եղել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ[4]։ 1990-1992 և 1993-1998 թվականներին կրկին եղել է Ռաջաստհանի գլխավոր նախարար։ 1998-2002 թվականներին Ռաջաստհանի օրենսդրական ասամբելայում եղել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ։ 2002 թվականին կայացած ընտրությունների արդդյունքում Բհայրոնը դարձել է Հնդկաստանի փոխնախագահ և Հնդկաստանի խորհրդարանի Ռաջյա սաբհայի՝ Նահանգների խորհրդի նախագահ[5][6]։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2007 թվականը[7]:

Բհայրոն Սինգհ Շեկհավատը 2010 թվականի մայիսի 15-ին Ջայպուրում սրտի հետ կապված խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց և այդ նույն օրը, 86 տարեկան հասակում, մահացել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Former». Vice President of India. Արխիվացված է օրիգինալից փետրվարի 28, 2014-ին. Վերցված է 2014-07-12-ին.
  2. Bhairon Singh Shekhawat edited by Rabul Singhal. 2007. էջ 106.
  3. The Hindu Nationalist Movement and Indian Politics: 1925 to the 1990s ... By Christophe Jaffrelot. 1999. էջ 277.
  4. «Opposition Leader - RLA». Rajassembly.nic.in. Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 2, 2014-ին. Վերցված է 2014-07-12-ին.
  5. «Press Information Bureau English Releases». Pib.nic.in. Վերցված է 2014-07-12-ին.
  6. Name:*. «Bhairon Singh Shekhawat - Former Vice President of India». Shekhawat.Com. Վերցված է 2014-07-12-ին.
  7. «Bhairon Singh Shekhawat uses political skills to win vice-presidential polls : INDIASCOPE - India Today». Indiatoday.intoday.in. օգոստոսի 26, 2002. Վերցված է 2014-07-12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկաստանի փոխնախագահներ Կատեգորիա:Բհարատիա ջանատա փարթիի անդամներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ