Մասնակից:Geonicname/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիկական տարածաշրջանը և դրա սահման հանդիսացող Անտարկտիկական կոնվերգենցիան

Մերձանտարկտիկական տարածաշրջան, հարավային կիսագնդում տարածվող ցուրտ աշխարհագրական գոտի[1]: Հյուսիսում սահմանակից է բարեխառն, իսկ հարավում՝ անտարկտիկական կլիմայական գոտիներին[2]: Մերձանտարկտիկական գոտին գրեթե ամբողջությամբ օվկիանոսային տիպի է, քանի որ ընդգրկում է Անտարկտիդայի ափամերձ շրջանը և բազմաթիվ մանր կղզիներ: Նմա տարածման պատճառով էլ այն հստակ արտահայտված սահմաններ չունի: ԵՆթադրյալ սահմաններից մեկը Հարավային օվկիանոսի հարավային շրջանն է(Արևմտյան քամիների հոսանքը), իսկ հյուսիսում սահմանն անցնում է Տրիստան դա Կունյա և Ամստերդամ կղզիներով: Վերջիններս գտնվում են բարեխառն ծովային և մերձանտարկտիկական կլիմայական գոտիների միջև՝ անցումային գոտում:

Որոշ հեղինակներ մերձանտարկտիկական կլիմայական գոտու սահմաններն անց են կացնում հարավային լայնության 65°—67° և 58°—60° զուգահեռականներով՝ հաշվի առնելով Անտարկտիկական սառցադաշտերի տարածման հյուսիսային շրջանները[3]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձանտարկտիկական ցուրտ տարածաշրջանում առանձնացնում են աշխարհագրական գոտիներ՝ բարեխառն և անտարկտիկական, և 3 առանձին ճակատներ: Աշխարհագրական առումով մերձարկտիկական գոտու հ յուսիսային սահմանը մերձարևադարձային մթնոլորտային ճակատն է(STF), որն այլ կերպ կոչվում է մերձարևադարձային կոնվերգենցիա: Դրանից հարավ տարածվում է մերձանտարկտիկական գոտին(SAZ): Մերձանտարկտիկական գոտուց հարավ տեղակայված է մերձանտարկտիկական մթնոլորտային ճակատը(SAF), իսկ դրանից հարավ՝ բևեռային մթնոլորտային ճակատը(PFZ): Մերձանտարկտիկական և բևեռային գոտիները միասին ձևավորում են մերձանտարկտիկական ցուրտ տարածաշրջանը: Մերձանտարկտիկական տարածաշրջանի հարավային սահմանը Անտարկտիկական կոնվերգեցիան է, որը գտնվում է Անտարկտիկական բևեռային ճակատից 200 կմ հարավ(APF)[4]:

Ցիրկումբևեռային հոսանքի ազդեցությունը Անտարկտիդայի կլիմայի և մթնոլորտի ընդհանուր շրջանառության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիկական ցիրկումբևեռային հոսանքը (Antarctic circumpolar) մեծ ազդեցություն ունի Անտարկտիդայի և ամբողջ երկրագնդի կլիմայի վրա

Անտարկդտիդայի կլիմայագոյացնող կարևոր գործոններից է ցիրկումբևեռային հոսանքը: Նրա հյուսիսային սահմանը մերձանտարկտիակական մթնոլորտային ճակատն է, որը տարածվում է հարավային լայնության 48° և 58° զուգահեռականների միջև Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում, և հարավային լայնության 42° և 48° զուգահեռականների միջև՝ Ատլանտյան օվկիանոսում: Այս հոսանքը Հարավային օվկիանոսի ամենակարևոր հոսանքն է, և միակը, որն ամբողջությամբ շրջանցում է երկրագունդը: Մոտ 2000 կմ երկարության և 2000-4000 մ խորության հասնող այս հզոր հոսանքը տեղափոխում է հսկայական ծավալի ջուր՝ 150 միլիոն տոննա /վ արագությամբ: Հոսելով արևմուտքից արևելք՝ իրար է միացնում Ատլանտյան,Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ջրերը՝ մեծ ազդեցություն թողնելով մթնոլորտի տեղական և համաշխարհային շրջապտույտի վրա:

Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջրերի միջին տարեկան ջերմաստիճան

Մերձանտարկտիկական տարածաշրջանում կլիմայագոյացնող ևս մեկ գործոն է անտարկտիկական հատակային ջրերի առաջացումը՝ հալոթերմիկ դինամիկայի շնորհիվ: Հալոթերմիկ դինամիկան կամ խորքային ջրերի շրջապտույտը, օվկիանոսային ջրերի համաշխարհային շրջապտույտի բաղկացուցիչն է, որն առաջանում է մակերևութային ջրերից տեղի ունեցող գոլորշիացման և դրա արդյունքում առաջացող ջրի խտության տարբերության շնորհիվ:

Մերձանտարկտիկայի բնորոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային զանգվածների տարբերությունը Հարավային օվկիանոսում

Հայտնի է,որ Անտարկտիկակական բևեռային ճակատի կամ Անտարկտիկական կոնվերգեցիայի շրջանում (անգլ.՝ APF or Antarctic Polar Front) տարբեր տիպի ջրային զանգվածները խառնվում են՝ նպաստելով Մերձանտարկտիկական մակերևութային, Անտարկտիկական մակերևութային և Անտարկտիկական միջանկյալ ջրերի առաջացմանը (SAMW): Այդ կոնվերգենցիայի պայմաններում ձևավորվում է օրգանական աշխարհի զարգացման համար բավականին բարենպաստ միջավայր, որն աչք է ընկնում ծովային կենսազանգվածի բարձր արդյունավետությամբ:

Մերձանտարկտիկական գոտու հարուստ ծովային կենսազանգվածը

Այս առանփձնահատկության շնորհիվ, Անտարկտիկական կոնվերգեցիայից հարավ ընկած բոլոր տարածքները և ջրերը կլիմայական, ջրաբանական և կենսաբանական հատկանիշներով համարվում են Անտարկտիկական գոտու բաղկացուցիչ մասը:

Սակայն սա հակասում է Անտարկտիկայի համաձայնագրի VI հոդվածին, ըստ որի Անտարկտիկական մաս են համարվում հարավային լայնության 60°-ից հարավ ընկած տարածքները: Փաաստորեն, քաղաքական առումով Անտարկտիդան համարվում է միայն հարավային լայնության 60°-ից հարավ ընկած ցամաքային և շելֆային սառույցների տարածման շրջանը:

Մերձանտարկտիկական կղզիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիկական կոնվերգենցիայից հարավ գտնվող կղզիները

Անտարկտիկական կոնվերգենցիայի գոտու ոչ բոլոր կղզիներն են համարվում մերձանտարկտիկական, քանի որ դասակարգման հիմնական չափանիշ համարվում է կլիման: Դրանցից են հարավային լայնության 37°-40° զուգահեռականների շրջանում գտնվող Տրիստան դա Կունյա, Ամստերդամ, Սենտ Պոլ և Գոֆ կղզիները, որոնց բնորոշ է չափավոր կլիման:

Հարավային լայնության 46°- 50° զուգահեռականներից հարավ, շառաչուն քառասունականների շրջանում, գտնվում են Կրոզե, Արքայազն Էդուարդի, Բաունթի, Սիլկով, Կերգելեն և Օքլենդ կղզիները: Այդ կղզիները բնութագրվում են տունդրային բուսականության և հազվադեպ հանդիպող ծառերի տարածմամբ, և քանի որ գտնվում են Անտարկտիկական կոնվերգենցիայի շրջանում, իրավամբ համարվում են մերձանտարկտիկական գոտու կղզիներ:

Անտարկտիկական կոնվերգենցիայի գոտուց հյուսիս, հարավային լայնության 51°- 56° զուգահեռականներից հարավ, կատաղի հիսունականների շրջանում գտնվող Ֆոլկլենդյան, Իսլա դե լոս Էստադոս, Իլդեֆոնսո, Դիեգո Ռամիրես, Հրո Երկիր և Հոռն հրվանդանի շրջանի կղզիների բնությունը տարբերվում ավելի հյուսիսային՝ մերձանտարկտիկական գոտու կղզիների բնությունից: Այս կղզիների լանդշաֆտներոոմ գերակշռում են ծառային բուսականությունը և մարգագետինները, աճում է տյուսակ խոտը: Քանի որ լեռնալանջերի ցածրադիր գոտում բացակայում է բազմամյա սառածությունը և մշտական ձնածածկը, այստեղ տունդրայի զոնան բացակայում է: Այս պատճառով վիճարկելի է թվարկված կղզիների պատկանելությունը մերձանտարկտիկական գոտուն:

Կատաղի հիսունականների շրջանում, հարավային լայնության 52° -57° շրջաններում են գտնվում Կեմփբել, Հերդ, Մակդոնալդ, Բուվե, Հարավային Ջորջիա, Մակքուորի և Հարավային Սանդվիչևյան կղզիները: Այս կղզիներին բնորոշ է տունդրային բուսականությունը, հողի բազմամյա սառածությունը, կան գործող հրաբուխներ: Չնայած նրան, որ այս գոտու կզիների մի մասն են գտնվում Անտարկտիկական կոնվերգենիայի գոտուց հարավ, համարվում են մերձանտարկտիկական գոտու կղզիներ: Դա պայմանավորված է նրանով, որ «Անտարկտիկայի սահմանների մասին համաձայնագրով», հարավային լայնության 60° ից հյուսիս գտնվող իրենց գտնվելու պատճառով: Հարավային լայնության 60°- 69° լայնություններում գտնվող Հարավային Օրքնեյան, Հարավային Շետլանդական, Բալենի, Սքոթի և Պետրոս I-ի կղզիները իրավամբ համարվում են անտարկտիկական, քանի որ.

  • գտնվում են Անտարկտիկական կոնվերգենցիայի գոտուց հարավ
  • գտնվում են Հարավային օվկիանոսի սահմաններում
  • բոլորն էլ գտնվում են հարավային լայնության 60°-ի՝ «աղաղակող վաթսունականների» շրջանում:

Անտարկտիկական և մերձանտարկտիկական գոտու կղզիներն են.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географический энциклопедический словарь: Понятия и термины / Гл. ред. А. Ф. Трёшников; Ред. кол.: Э. Б. Алаев, П. М. Алампиев, А. Г. Воронов и др. — М.: Советская энциклопедия, 1988. — С. 319. — 432 с. — 100 000 экз.
  2. Русский орфографический словарь Российской академии наук. Отв. ред. В. В. Лопатин. © Электронная версия, «ГРАМОТА.РУ», 2001–2007.
  3. Субантарктический пояс
  4. Ryan Smith; Melicie Desflots; Sean White; Arthur J. Mariano; Edward H. Ryan (2008). «Surface Currents in the Southern Ocean:The Antarctic CP Current». The Cooperative Institute for Marine and Atmospheric Studies (CIMAS). Արխիվացված օրիգինալից 14 June 2010-ին. Վերցված է 1 June 2010-ին.