Մասնակից:GenikM/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գույնը բնորոշող ցուցանիշները

Գույնը բնորոշվում է հետևյալ ցուցանիշներով. 1. Գունային ֆոն 2. Հագեցվածություն 3. Վառ` արտահայտվածություն

Գույների համատեղությունը հարմոնիկ է համարվում այն դեպքում, եթե նրա բաղադրիչները մոտիկ են գույնով, հագեցվածությամբ և վառ դրսևորվածությամբ: Այգում համատեղելով տարբեր գույնի բույսեր, կարելի է հաջողությամբ ընդգծել որևէ նրանցից մեկի գույնը: Առավել կոնտրաստություն է դրսևորվում հետևյալ զուգորդությունների դեպքում. նարնջագույն – կապույտ կանաչ – կարմիր վառ կարմիր – դեղին

Պակաս կոնտրաստության կարելի է հասնել միևնույն գույնի տարբեր հագեցված երանգներ համատեղելիս: Այդ դեպքում ավելի լավ են համատեղվում դժգույն գույները նույնիսկ տարբեր գույների, ոչ միայն նույն: Նույնը վերաբերվում է նաև մուգ գույներին, որովհետև և դժգույն, և մուգ գույները համընկնում են վառությամբ: Միայն պետք է հիշել, որ բաց երանգները թվում են թեթև, մուգ գույները` ծանր, կարմիր երանգնեñը` “մոտենում են”` առաջ գալով առաջին պլան, կապույտ գույները` “հեռանում են”` ետ գնալով հետին պլան: Սպիտակ օբյեկտները հավասարազոր են մուգ գույներին:

Համատեղելով տարբեր գույների զանազան երանգները, կարելի է այգում ստանալ դիզայնի տարբեր գեղեցիկ դրսևորումներ և այգին դարձնել ինչպես գեղեցիկ ժամանակ անցկացնելու, այնպես էլ քննարկումների, գործնական հանդիպումների և ընտանեական հանգստի անցկացման համար:


Բույսերի ընտրությունը

Բույսը դա այգու հոգին է: Դրանց ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել ինչպես այգու տիրոջ ցանկություններն ու նախապատվությունները, այնպես էլ այն, որ բույսերի ներկայությունը պետք է այգին դարձնի անկրկնելի և ցանկալի տեղ: Եթե ցանկանում եք ստեղծել այգի վառ ծաղիկներով բույսերով, բայց միաժամանակ ձեզ հոգնեցնում է գույների հագեցվածությունը, ապա խորհուրդ է տրվում գույները բաժանել կանաչ տերևներ ունեցող բույսերով (այլ ոչ թե խայտաբղետ), որովհետև կանաչ գույնը հարթեցնում է վառ, ցնցող գույների սրությունը: Վառ գույներով ծաղիկների հոգնեցնող սրության հարթեցման համար խորհուրդ է տրվում կիրառել նաև բրոնզա-կարմրագույն տերևներով բույսերի տեղաբաշխումը, օրինակ` ճապոնական թխկին:

Այգու համար գույների ընտրությունը խիստ անհատական է: Կարող եք նախապատվությունը տալ այնպիսի բույսերի, որոնք ունեն ուժեղ բույր և վայելել հաճույքը ամբողջ տարվա ընթացքում իրար հաջորդող ծաղկող բույսերի հաջորդականությամբ: Դա կոչվում է արոմաթերապիա: Եթե տեղաբաշխենք նման ուժեղ հոտավետ բույսեր պատի կամ դարպասի մոտ, ապա բույրը կլինի հագեցած: Եթե ապրում եք շոգ կլիմայի վայրերում, ապա կարելի է նախապատվությունը տալ սպիտակ, երկնագույն, կապույտ, վարդագույն գույն ունեցող ծաղիկներով բույսերին` խուսափելով կարմիր, նարնջագույն և դեղին գույներից, և ստեղծել սռանձնության տպավորություն այգում:

Եթե այգին գտնվում է քամոտ տեղում, ապա պետք է մտածել նաև քամուց պաշտպանության մասին, որի համար պետք է տնկել քամապաշտպան շերտ` կենդանի պատնեշ:

Genik Movsisyan