Jump to content

Մասնակից:Garegin hayrapetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրազդանի ջերմա էլեկտրա կայանը ՙՙկամ Հրազան ՋԷԿը՚՚ - Հայաստանի առաջատար ջերմաէլեկտրակայաններից է: Այն կառուցվել է 1963 – 1974 թվականներին և տեղակայվել է Հրազդան քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում: Առաջին անգամ այն շահագործվել է 1966 թվականին և այն ժամանակից ի վեր այն դարձել է Հայաստանի էլեկտրական արտադրության կարևոր մասը:

Պատկեր:Hrazdan Thermal Power Plant.jpg
Հրազդանի ՋԷԿ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի ջերմա էլեկտրա կայանը գտնվում է Հրազդան և Մարմարիկ գետերի հատման ակունքից ոչ շատ հեռու, ծովի մակարդակի բարձրությունից 1715-1730 մետր բարձրության վրա: Հրազդանի Ջէկի կառուցումը նախատեսվել էր դեռ 1960 անկան թվականներին և այն նախատեսված էր անբարենպաստ կլիմայական պայմանների համար: Շինարարական աշխատանքները սկսել են 1963 թվականին և 1966 թվականին արդեն սկսվել են PT-50-130/7 մոդելի գեներատորի/ այրման տուրբինի շահագործումը: Երեք տարի անց թվականին երկու այլ գեներատորներ սկսվեցին շահագործվել, դրանք էին T-100-130 մոդելի գեներատորները: Հրազդանի Ջէկը մի մեծ նախագիծ էր ըստ որի այն մետք է մատակարար լինէր ոչ միայն հայստանին այլ նաև հարավային Կովկասի շրջանին: 1969 թվականի դրությամբ Հրազդանի Ջէկի արտադրողականությունը հասել էր մինջև 300Մվտ իսկ տեղաբաշխվող հզորությունը հասնում էր մինջև 650 ՄՎՏ: Մինջև 1974 թվականը սկսվում է շահագործվել արդեն Ջէկի Երկրորդ բաժինը, որի արդյունավետությունը հասնում էր մինջև 810 ՄՎՏ: Երկու մասնաբաժինների իրաի մոտ գտնվելու պատճառով նրանք գրանցվում են որպես մեկ արդյունաբերական էլեկտրո կայան: Արդեն այս մեկ ամբողջական էլեկտրոկայանի արդյունավետությունը հասնում էր մինջը 1100 ՄՎՏ: Ստատիստիկա Ջերմության առաքման ամենամեծ ծավալը գրանցվել է 1990թ. Երբ ավելի քան 950000 կկալ: Ամենաարդյունավետ տարին համարվում է 1980 թվականը՝ 6.85 միլիարդ կվտ.ժ ուժգնությամբ: Մինջ 2005 թվականը Հրազդանի ՋէԿը մինջև 2005 թվական 143 միլիարդ կվ/ժ էլետրաէներգիա և 1.23 մլն Գկալ ջերմային էներգիա:

Տեխնիկական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի ՋԷԿ-ը ունի բավականին բարդ աշխատանքային կառուցվածք և կազված է բլոկային և ոչ բլոկային մասերից: Ոչ բլոկային մասը բաղկացած է հինգ նավթային և գազային BKZ-320-140 GM մոդելի եռման կաթսաներից, յուրաքանչյուրը 321տ/ժ աշխատանքային արդյունավետությամբ: Տվյալ եռման կաթսաները սնուցում են չորս գեներացման տուրբինները՝ երկուսը PT-50-130/7 իսկ մյուս երկուսը՝ ավլելի բարձր արդյունավետության, T-100-130 մոդելի: երկրորդ տուրբինի արդյունավետությունը կրկնակի ավել է քան առաջին մոդելի տուրբինինը և հասնում է մոտ 100Մվտ: Ոչ բլոկային մասի աշխատանքը ապահովելու համար օգտագործվում է մեծ սառեցման համակարգ՝ ընդհանուր առմամբ հինգ սառեցնող աշտարակներով: Բլոկային մասը բաղկացած է չորս էներգիայի գեներացնող սարքերից որոնց համընդհանուր արդյունավետությունը 810ՄՎՏ է: Այս սարքերից յուրաքանչյուրը բաղկացած է նավթի և գազի եռման կաթսաներից TFM-104C մոդելից և նրանցից յուրաքանչյուրը ունի 670 տ/ժ արտադրողականություն: Աշխատանքները տեղի են ունենում հետևյալ կերպ՝ TDC-250000/220 սերնդի տրանսֆորմերը միանում է երկու տուրբոգեներատորները՝ TGV-200-2MUZ և TGV-200M տիպի, 15.75 ԿՎ լարմամբ միանում են 220 կվ լարմամբ ցանցին: Հրազդանի Ջէկը համարվում է էկոլոգիապես ավելի հարմարված ջէկերից հայաստանում: Ջրի կորստի ցանկացած հավանականություն բացառելու համար օգտագործվում են հատուկ սառեցման համակարգեր յուրաքանչյուր բլոկում: Հունգարիայում հիմնադրված Հելլեր կազմակերպության կողմից ստեղծված սառեցման համակարգերը նվազագույնին են հասցնում բնական ջրի օգտագործման կարիքը: Գտագործվում են ալյումինե ռադիոտորային կոնդենսատորներ որոնք տեղակայված են ռադիոտորային հովացուցիչներում: Իսկ օդը դեպի աշտարակներ հասցվում են 120մ աշտարակի բնական քարշի միջոցով: Իսկ հովացման համակարգերում անալի ջրի օգտագործումը թույլ է տվել օգտագործել խառնման կոնդենսատորներ մակերեսային կոնդեսատորների փոխարեն, որը ֆինանսապես ավելի շահավետ որովհետև ունի մինիմալ ջերմության կորուստ և չունի հաճախակի մաքրման կարիք: Հրազդանի Ջէկի շահագործման առաջին օրվանից նավթն է եղել հիմնական վառելիք իսկ գազը եղել է պահուստային տարբերակ: Սակայն 1993 թվականից ի վեր բնական գազնե է եղել հիմանակն վառելիք: Գազի մատակարարման կենտրոնից գազը ուղղարկվում է դեպի գազի կառավարման հատվածներ որտեղից այն ուղարկվում է դեպի եռման կաթսաներ:


Հրազդան ՋԷԿ-ի դերը Հայաստանի Էներգետիկ համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրման մոտ ութանասուն տոկոսը հասնում է չորս հիմնական կայաններին՝ Հայաստանի ատոմային Էլեկտրական կայան, Սևան-Հրազդանյան ՀէԿ-երի կասկադ, Որտանի ՀԷԿ-երի կասկադ և Հրազդան ՋԷԿ-ը: Ատոմակայանը համարվում է հիմնական Էլեկտրաէներգիայի մատակարարը, սակայն տարվա ընթացքում 2-3 ամիս այն չի գործածվում Վառելիքի պաշարների վերականգնման և ընդհանուր համակարգերի կարգավորման համար: Այս ժամանակահատվածում Հրազդանի ՋԷԿ-ը կատարում է հիմական մատակարարի դերը Հայաստանում: Էլեկտրոէներգիայի շուկայում այն կատարում է բալանսավորման դերը: Այս սկսում է աշխատել այն ժամանակ, երբ Ատոմակայնաը չի աշխատում կամ կա էլեկտրոէներգիայի պակաս:

Հղումներր[խմբագրել | խմբագրել կոդը]


Հավելյալ Հղումներր[խմբագրել | խմբագրել կոդը]