Մասնակից:Epraksya/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search



Իվան V Ալեքսեևիչ —ռուսական արքա, Ռոմանովների արքայատոհմ,գահակալել է 1682-1696թվականներին: Արքա Ալեքսեյ Միխայլովիչի և թագուհի Մարիի Միլոսլովսկիի որդին: Պետրոս I -ի արյունակից և իշխանակից եղբայրը: Ռուսական կայսրուհի Աննա Յոհանովնայի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 1682 թվականին նրա ավագ եղբայր, արքա Ֆյոդոր Ալեքսեևիչը մահացավ`չթողնելով ժառանգ, 15-ամյա Իվան Ալեքսեևիչը, ավագության կարգով պետք է ժառանգեր գահը: Իվան Ալեքսեևիչը մանկուց հիվանդ էր և չէր կարող ղեկավարել երկիրը: Դրա համար պահանջվում էր հեռացնել նրան և հաջորդ արքա ընտրել նրա արյունակից եղբայր 10-ամյա Պետրոսին`Ալեքսեյ Միխայլովիչի կրտսեր որդուն:

Իվան Ալեքսեևիչի մասին ասում էին, թե իբր նա թուլամիտ էր, որը հնարավոր է նրա էպիլեպսիայով հիվանդանալու, լնդախտով նեղվելու և Մարի Միլոսլովսկայի երեխաների ժառանգական հիվանդության հետևանքն էր, Նարիշկինների չարախոսությունը, որը նրանք տարածում էին Միլոսլավսկիների հետ, իշխանության համար ծանր պայքարի ժամանակաշրջանում:

Ստույգ հայտնի է, որ, գտնվելով այդ պայքարի գլխավոր կենտրոնում, Իվան Ալեքսեևիչը ոչ մի անգամ չի փորձել այնտեղ ակտիվ մասնակցություն ունենալ և քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետաքրքրություն չի ցուցաբերել: Իվանի երբեմնի կրտսեր ժամանակակից և Պերրոս I-ի սխրակիցներից մեկը`Վասիլի Նիկիտիչ Տատիշչևը նրա մասին գրել է.« մի մարդու մասին, որը բավարարված է»:

Անցում իշխանության[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու եղբայրները, մեկը առողջության պատճառով, մյուսը`տարիքի չկարողացան մասնակցել իշխանության համար ընթացող պայքարին: Նրանց փոխարեն պայքարում էին ազգականները: Իվանի փոխարեն քույրը`արքայադուստր Սոֆյան և իր մոր ազգականներ Միլասլովսկիները, իսկ Պետրոսի համար Ալեքսեյ Միխայլովիչի երկրորդ կնոջ ազգականներ` Նարիշկինները: Գործը չանցավ առանց արյունոտ խռովարարության: Արդյունքում Իոահիմ պատրիարքը առաջարկեց միաժամանակ երկուսին էլ հռչակել արքա`Իվանին մեծ արքա, իսկ Պետրոսին կրտսեր և նրանց խնամակալ նշանակել արքայադուստր Սոֆյա Ալեքսեևնային: 1682 թվականի հունիսի 25-ին Իվան Ալեքսեևիչ V-ը և Պետրոս Ալեքսեևիչ I-ը թագադրվեցին Մոսկովյան Կրեմլի Վերափոխման տաճարում, ընդ որում «ավագ» արքան թագադրվեց իսկական Մոնոմախի գդակով և մեծ հանդերձանքով, իսկ «կրտսերի» համար պատրաստված էր կրկնօրինակը: Նրանց համար հատուկ երկու տեղանոց գահ է կառուցվել, որն այժմ գտնվում է զինապալատում: Մինչև 1689 թվականը Իվանի և Պետրոսի թագավորումը միայն անվանապես էր, իսկ փաստացի ղեկավարումը իրականացնում էր Սոֆյա Ալեքսեևնան` հենվելով Միրոսլավսկիների և իր հովանավորյալներ`Վ.Վ. Գոլցինի և Ֆ.Լ. Շակլովիտի վրա:

1689 թվականին հանգուցալուծվում է Սոֆյաի և Պետրոսի հակադրությունը, որի արդյունքում Սոֆյան հեռացվում է իշխանությունից: Այդ ժամանակ Պետրոսը ուղերձ է ուղարկում Իվանին, որում գրում է.

Իսկ այժմ, արքա եղբայր, ժամանակն է աստծո օրհնությամբ ղեկավարենք թագավորությունը ինքներս, քանզի եկել է մեր ճիշտ հասակը, իսկ երրորդ ամոթալի դեմքին`մեր քրոջը, մեր երկու տղամարդկային տիտղոսների և գործերի մեջ մենք չենք գոհացնում և նաև քո` իմ արքա եղբոր կամքը թուլացել է ,որովհետև նա սովորել է գործի մեջ մտնել և կոչումներ վերագրել իրեն առանց մեր թույլտվության և նույնիսկ ցանկացել է թագադրվել: Խայտառակություն է արքա, որ մեր այս չափահաս տարիքում, այդ ամոթալի անձնավորությունը ղեկավարի պետությունը առանց մեր իմացության: Ձեզ, արքա եղբայր, հայտարարում և խնդրում եմ թույլ տուր քո հայրական կամեցողությամբ, մեր լավագույն օգտի և ազգի հանգստության համար առանց քեզ` արքային դիմելու, գործել ճիշտ օրինականությամբ, իսկ անպարկեշտությունները փոփոխել որպեսզի դրանով մեր պետությունը հանգիստ պահենք: Երբ միասին լինեն ամեն ինչ կնկնի իր տեղը, իսկ քեզ արքա եղբայր ինչպես հայր, պատրաստ եմ հարգել[1]: Այդ պահին Պետրոսի համար կարևոր էր ստանալ եղբոր աջակցությունը կամ ծայրահեղ դեպքում չմիջամտելը:

Մասնակցություն պետական գործերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Իվանը համարվում էր «ավագ արքա» սակայն նա երբեք անմիջական մասնակցություն չի ունեցել պետական գործերին բացի արքայի մասնակցությունը պահանջող ծիսական արարողություններից և իրեն լիովին նվիրել էր ընտանիքին:

1682 թվականից մինչև 1689 թվականը ղեկավարել է Սոֆյան, իսկ 1689 թվականին փաստացի ղեկավարումը անցել է Նարիշկինների տոհմին`թագուհի Նատալյա Կիրիլովնայի գլխավորությամբ, որի մահից հետո 1694 թվականին իշխանությունը կենտրոնանում է Պետրոսի ձեռքում:

Մարի Իլինիչնայի արու զավակներից ամենաերկարը ապրել է Իվան Ալեքսեևիչը բայց նա 27 տարեկանում արդեն լիովին ցնցված էր`լավ չէր տեսնում և անդամալույծ էր:

30 տարեկանում Մոսկվայում հանկարծամահ է լինում և թաղված է Մոսկովյան Կրեմլի Արխանգելսկյան տաճարում:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Внешние ссылки Կաղապար:Русские цари Կաղապար:Дети Алексея Михайловича Կաղապար:Петр I

Категория:Русские цари Категория:Цари из дома Романовых Категория:Похороненные в Архангельском соборе Московского Кремля