Մասնակից:Emma Gevorgyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանելուկը լուծվեցավ, Մուրացանի պատմվածք, տպագրել է «Նոր-Դար» թերթում, 1890 թվականին։

«Հանելուկը լուծվեցավ»
Ժանրպատմվածք
ՀեղինակՄուրացան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1890
ԿերպարներԱրդուկյան, Ճպուռյան, Ամուլյան
ՎիքիդարանEmma Gevorgyan/Ավազարկղ3

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանելուկը լուծվեցավ» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել «Նոր-Դար» թերթում, «Մի գլուխ իմ հիշատակարանից» ենթավերնագրով։ Պատմվածքը տպագրվել է նաև «Արձագանք» պարբերականի 1897 թվականի N 151-ում՝ «Գաղտնիքը բացվեց» վերնագրով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը մի սապատող (կուզ) տղայի մասին է։ Տղան շատ էր սրտնեղում, երբ շրջապատում հիշեցնում էին իր խնդրի մասին։ Ինքն էլ հասկանում էր, որ գեղեցիկ չէ, բայց չէր ցանկանում հիշել։ Նա պատմում է Արդուկյանի մասին։ Իր ուսանողության ժամանակ հայ հրապարակախոսներից մեկն իր հոդվածներով ոգևորում է հայ ուսանողին։ Անչափ մեծ էր երիտասարդի ոգևորությունը, հավատը և սերը դեպի Արդուկյանը և նա մեծ սիրով էր ընթերցում նրա աշխատանքները։ Երիտասարդի մեջ մեծ ցանկություն է առաջանում գեթ մեկ անգամ տեսնել սիրելի գրողին։ Համալսարանն ավարտելուց հետո նրան համար ոչ այնքան գրավիչ էր ծնողների հետ հանդիպումը, այլ Արդուկյանին տեսնելու փափագը։ Եվ ահա նա Թիֆլիսում է և առաջին ցանկությունն էր տեսնել Արդուկյանին։ Մեծ ոգևորությամբ պատկերացնում է իրենց հանդիպումը, սակայն որոշում է մենակ չգնալ և դիմում է իր ընկերոջը՝ Ամուլյանին։ Երբ երիտասարդը նրան ասում է իր մտադրության մասին, բավականին բացասական կարծիք է լսում սիրելի գրողի մասին, որից սրտնեղած հեռանում է։ ճանապարհին հանդիպում է ուսանողական ընկերոջը, նրան ևս դիմում է նույն հարցով և նույնքան բացասական արձագանք ստանում՝ կրկին առանց որևէ պատճառաբանության։ Նույն արձագանքն է լսում նաև մի շատ ծանոթ խանութում՝ Ճպուռյանի մոտ։ Երիտասարդը որոշում է առանց բարեկամի, միայնակ գնալ Արդուկյանի մոտ և վերջապես այդ հանելուկը լուծել։ Այդպես էլ վարվում է։ Ծանոթությունից հետո նրանք Արդուկյանի հետ անբաժանելի էին։ Օր օրի իր պատկերացրածից ավելի արժանիքներ է հայտնաբերում վերջինիս մեջ։ Արդուկյանի հետ ծանոթությունից հետո նրանք հաճախ էին միասին ճաշում, զբոսնում։ Մի անգամ որոշեցին ճաշից հետո քայլել։ Զբոսանքի ճանապարին շքեղ տուն կար, որի պատշգամբին տեսնում է մի չքնաղ աղջնակի և սիրահարվում։ Երբ այդ լուրը հայտնում է Արդուկյանին, լսում է դաժան պատասխան, որ այդ աղջիկն երբեք չի համաձայնվի ամուսնանալ և բոլոր հույսերն իզուր են։ Երբ հարցնում է այդպես մտածելու պատճառը, լսում է․ «Պատճա՞ռը, որովհետև դու սապատող ես,— նկատեց Արդուկյանը միևնույն սառնությամբ։

Երկինքը կարծես փուլ եկավ գլխիս. այդպիսի խոսք լսել Արդուկյանից ես չէի սպասում. այդ րոպեից արդեն նա սատանայից ավելի զզվելի դարձավ իմ աչքում։

— Սապատո՞ղ,— բացականչեցի ես աչքերս նրա վրա հառելով և նրա հայացքի մեջ ներողություն խնդրոդ գեթ մի նշույլ որոնելով, բայց իզուր. նա նույն սառնությամբ կրկնեց միևնույն խոսքը։

— Այո , սապատող։

Ես ինձ կորցրի։

— Ցած, ստոր արարած,— բացականչեցի կատաղած և երեսս դարձրի նրանից հավիտյան...

Այդ օրից սկսած ես էլ ուրիշների պես ատում եմ Արդուկյանին...»[2]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդուկյան, Ճպուռյան, Ամուլյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://books.google.am/books?id=l25kAAAAMAAJ&q=%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%A8%20%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%BE%D5%A5%D6%81%D5%A1%D5%BE&dq=%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%A8%20%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%BE%D5%A5%D6%81%D5%A1%D5%BE&hl=ru&sa=X&ved=2ahUKEwi_ydCz1Mn9AhVZR_EDHaPQBOoQ6wF6BAgGEAU&fbclid=IwAR0G4Ny5cSJY4lygGuklAefOgGRWYePauC1qbeT2ew_x7avC8gvM9wZ7eUY. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%A8_%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%BE%D5%A5%D6%81%D5%A1%D5%BE. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)