Jump to content

Մասնակից:Elencho/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դանիել Կոլոբեր (ֆր.՝ Danielle Collobert, ), ֆրանսիացի գրող, լրագրողուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Կոլոբերը ծնվել է 1940 թվականի հուլիսի 24-ին[1]։ Մայրը եղել է դպրոցական ուսուցիչ է, պատերազմի և օուպացիայի ժամանակ Դանիելը մեծացել է հարազատների մոտ[2]։ Հայրը եղել է դիմադրության մասնակիցը, որին տեսել է միայն երկրի ազատագրումից հետո։

1945 թվականին ընտանիքը տեղափոխվել է Փարիզ։ Դանիելը սկսել է գրել 1956 թվականից։ Ընդունվել է Բարձրագույն նորմալ դպրոց, բայց 1961 թվականին թողել է ուսումը։ Նա աշխատել է արվեստի պատկերասրահում, իր միջոցներով 1961 թվականին հրատարակել է առաջին գիրքը՝ «Պատերազմի ժամանակների երգերը», սակայն հետագայում ոչնչացրել է դրա տպաքանակը։ Աջակցել է Ազգային ազատագրական ճակատին, քաղաքական գործունեության պատճառով ստիպված է եղել լքել Ֆրանսիան։ Ապրել Իտալիայում, նրա աշխատությունները թարգմանվել իտալերենից, համագործակցել է Ալժիրի դիմադրության մամուլի հետ։ «Սպանություն» գիրքը, որը նա ինքն է համարել առաջինը, այլ հրատարակիչների մերժումներից հետո, հրատարակվել է Գալիմար հրատարակչության կողմից՝ 1964 թվականին, ֆրանսիացի գրող, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ Ռայմոնդ Քենոտի աջակցությամբ։

1968 թվականին ապրել է Պրահայում։ 1970-ականներին ճանապարհորդել է։ Նա ինքնասպանություն է գործել իր ծննդյան օրը փարիզյան հյուրանոցներից մեկում՝ Դոֆին փողոցում։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]